26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

“Արցախի բացահայտում”. արցախյան շարժման 25-ամյակը նշվել է Ֆրանսիայում

Ֆրանսիական քաղաքում նշել են ղարաբաղյան շարժման 25-ամյակը Փետրվարի 15-ին ֆրանսիական Բուկ-Բել-Էր քաղաքում՝ Կաբրի-Կալա, Պեն-Միրաբո եւ Սեպտեմ քաղաքների հայկական մշակութային միությունների եւ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ղարաբաղյան շարժման 25-ամյակին: Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն՝ “Արցախի բացահայտում” խորագիրը կրող միջոցառմանը ներկա էին Բուկ-Բել-Էրի քաղաքապետը, քաղաքային եւ շրջանային խորհուրդների անդամներ, […]

Հայտնի են “Բեռլինալե-2013”-ի հաղթողները /վիդեո/

Բեռլինում ավարտվել է “Բեռլինալե-2013″ կինոփառատոնը: Գլխավոր մրցանակը բաժին է հասել ռումին ռեժիսոր Կալինա Փիթեր Նետցերի “Երեխայի դիրքը” ֆիլմին: Լավագույն ռեժիսոր է ճանաչվել ամերիկացի Դեյվիդ Գորդոն Գրինը “ձնակույտերի տիրակալը” ֆիլմի համար: Լավագույն դերասան է ճանաչվել բոսնիացի դերասան Նազիֆ Մուջիչը, լավագույն դերասանուհի` Պաուլինա Գարսիան` “Գլորիա” ֆիլմում չիլիացի Սեբաստիան Լելիոյի դերակատարման համար:  Կինոփառատոնը շարունակվեց 7-17-ը:

Ամեն ինչի համար ձեռքը սեղանին չեն խփի. Սերժ Սարգսյան /վիդեո/

Երգչուհի Էմմա Պետրոսյանը Երեւանի Կենտրոն համայնքի ընտրողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին խնդրեց վերընտրվելու դեպքում պայքարել մշակութային անճաշակության դեմ: Սերժ Սարգսյանի խոսքով, պետության խնդիրը այստեղ պիտի լինի աջակցել, իսկ պայքարը, պիտի հենց արվեստագետները մղեն: Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն էլ շարունակելով թեման` անդրադարձավ նաեւ Մաշտոցի պողոտայից գիշերային ակումբների տեղափոխման […]

Մահմեդական “Վովայի” մասին /վիդեո/

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է համշենահայերի “Վովա” համույթի մասին: “Այս խումբն ամենավառ ապացուցում է, այն բանի, որ հայ մշակույթ չի նշանակում անպայման քրիստոնեական: Հայ մարդը կարող է լինել մահմեդական և լավագույնս պահել ազգային մշակույթը: Դրա լավագույն օրինակն է Վովա համույթը”,- ասել է Սամվել Կարապետյանը:

Սոս Սարգսյանը Աստված է կանչում. Առավոտ

Անվանի դերասան Սոս Սարգսյանից թերթի թղթակիցը հետաքրքրվեց` ամեն ընտրությունից առաջ ի՞նչ զգացողություն եւ ակնկալիքներ է ունենում: “Շատ ներվային վիճակի մեջ եմ լինում, որովհետեւ ժողվորդի համար ընտրությունները լինում են փորձանք են, ամեն ընտրության ժամանակ ամեն ինչ խարխլվում է, ժողովուրդն իրար է խառնվում, ծանր պահեր է ապրում, ջղեր են քայքայվում, ես շատ դժվար եմ ընկալում ընտրությունները եւ […]

Հայաստանի նախագահը չպե՞տք է հայ լինի.168 ժամ

Աբստրակտ նկարչուհի Արմենուհի Մարտիրոսյանը, հետեւելով ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավին, թեկնածուների ելույթներին, եկել է այն համոզման, որ Հայաստանի նախագահը չպետք է հայ լինի: Նրա կարծիքով` որեւէ եվրոպացի մեր երկիրն այս վիճակից ավելի լավ դուրս կբերի: “Հետեւում եմ նախընտրական քարոզչությանն ու զգում եմ, որ իմ մեջ վախ կա: Լսում ես, ուզում ես հավատալ, բայց վախենում ես հավատալ: […]

“Լռություն. հայը և հայկականը Վրաստանում”

Երևանում տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստված “Լռություն. հայը և հայկականը Վրաստանում” վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է վերջին 80 տարվա ընթացքում վրաց պետության ցուցաբերած վերաբերմունքը երկրի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում գոյություն ունեցող համեմատաբար ամենամեծ ազգային փոքրամասնություններն են կազմում: 1920-ական թվականներից սկսած՝ վրացական իշխանությունները շարունակաբար ոչնչացրել են երկրի ոչ […]

Իրար մերձենան և զավակ ծնեն …

Տեառնընդառաջը տոնվում է փետրվարի 13-ի երեկոյան, քանի որ երեկոյան է օրը փոխվում, իսկ հիմնական տոնը նշվում է 14-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը`հավելելով, որ այն անշարժ տոն է: Անդրադառնալով տոնի նշանակությանը`եկեղեցու սպասավորը նշեց. “Տեառնընդառաջ` նշանակում է Տիրոջն ընդառաջ դուրս գալ: Իր խորհուրդն այսպիսին է`Աստված երկնքից խոնարհվեց, ընդառաջ եկավ մարդկանց, […]

Հայոց ցեղասպանության մասին պատմող “The Genex” ֆիլմի ռեժիսորը փակագծեր է բացում /վիդեո/

Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր “The Genex” ֆիլմի ռեժիսոր, սցենարի համահեղինակ Արտակ Սեւադան որոշ մանրամասներ է պատմել ֆիլմի մասին:  Ֆիլմը էկրան կբարձրանա 2015-ի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ, սակայն ռեժիսորի կարծիքով` այն առանձնապես քաղաքական սկանդալ չի առաջացնի, սակայն փոխարենը կիրականացնի առավել կարեւոր առաքելություն` ցանկացած մարդու կարող  է համոզել ցեղասպանության` իրականում տեղի ունեցած լինելու […]

10 հազար եվրո` գրողի ականջի դիմաց

Ադրբեջանի “Ժամանակակից Մուսաֆաթ” կուսակցությունը 10 հազար եվրո պարգեւ է խոստացել նրան, ով կկտրի գրող Աքրամ Այլիսլիի ականջը: Նման հայտարարությամբ է հանդես եկել կուսակցության ղեկավար Հաֆիզ Գաջիեւը, գրում է “Lenta.ru”-ն: Իրավապահ մարմինները գրողին նման ձեւով տանջելու փաստին դեռեւս որեւէ կերպ չեն արձագանքել: Այլիսլիի հետապնդումներն սկսեցին հունվարի վերջին` կապված նրա “Քարե երազներ” վեպի հետ: Վեպի հերոսները հիշում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի