12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

10 հազար եվրո` գրողի ականջի դիմաց

Ադրբեջանի “Ժամանակակից Մուսաֆաթ” կուսակցությունը 10 հազար եվրո պարգեւ է խոստացել նրան, ով կկտրի գրող Աքրամ Այլիսլիի ականջը: Նման հայտարարությամբ է հանդես եկել կուսակցության ղեկավար Հաֆիզ Գաջիեւը, գրում է “Lenta.ru”-ն: Իրավապահ մարմինները գրողին նման ձեւով տանջելու փաստին դեռեւս որեւէ կերպ չեն արձագանքել:

Այլիսլիի հետապնդումներն սկսեցին հունվարի վերջին` կապված նրա “Քարե երազներ” վեպի հետ: Վեպի հերոսները հիշում են իրենց նախկին կյանքը գյուղում, որտեղ կողք կողքի ապրել են հայերն ու ադրբեջանցիները: Վեպի հեղինակին սկսեցին մեղադրել սեփական ազգին դավաճանելու մեջ: 

Նրա ստեղծագործության լուսաբանմամբ սկսել է զբաղվել Գիտությունների Ազգային ակադեմիան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զրկել է Այլիսլիին ժողովրդական գրողի կոչումից եւ նախագահական թոշակից:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ