27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՇԽԱՐՀ

Անտանելի շոգը 44 մարդու կյանք է խլել Ճապոնիայում

Ճապոնիայում անբնական շոգ է տիրում, որի զոհն է դարձել արդեն 44 մարդ` մասամբ թոշակառուներ, գրում է “newsinfo.ru”-ն: Օդերեւութաբաններն ընթացիկ ամիսն արդեն անվանել են ամենաշոգը 1961-ից  հետո, զով եղանակի, ըստ նրանց կանխատեսումների, առաջիկայում սպասելու կարիք չկա: Տոկիոյում արդեն 4 օր շարունակ ջերմաստիճանը 35-ից բարձր է:  Միայն մեկ օրվա ընթացքում ավելի քան 800 մարդ է հոսպիտալացվել սարսափելի […]

Դպրոցական ճաշից թունավորման արդյունքում 20 երեխա է մահացել

Նախանական հետաքննությունը պարզել է, որ Հնդկաստանի Բիհար նահանգում 20 երեխաների թունավորման պատճառ է դարձել սննդի մեջ հայտնաբերված ֆոսֆորիզացված նյութը, գրում է “rg.ru”-ն:  Երեխաների զանգվածային թունավորման մասին հայտնի է դարձել այսօր` հուլիսի 17-ին: Մինչեւ 12 տարեկան 20 երեխաներ են մահացել` դպրոցական ճաշից թունավորվելու արդյունքում: Եվս 27 աշակերտ եւ խոհարարը հոսպիտալացվել են ծանր վիճակում: Պարզվել է, որ […]

Մեծ Բրիտանիայի թագաժառանգի լույս աշխարհ գալը “հետաձգվել է”

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի կինը` դքսուհի Կամիլլան, հայտնել է երկար սպասված թագաժառանգի լույս աշխարհ գալու նոր ամսաթիվ: Ավելի վաղ արեւմտյան ԶԼՄ-ները տեղեկացնում էին, որ երեխան կծնվի հուլիսի 11-ին կամ 13-ին, անգլիական ԶԼՄ-ները` հուլիսի 14-ին: Սակայն Կամիլլան հերքել է այս լուրերը: Օրերս կորնուելյան մանկական կենտրոններից մեկի այցելության ժամանակ նա հիվանդների հետ կիսվել է իր դրական էմոցիաներով. […]

Պուտինը 30 րոպե սուզվել է ծովածոցի հատակ /ֆոտո/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սուզվել է Բալթիկ ծովը` Գոգլանդ կղզու ափերի մոտ, որտեղ գտնվել էր  “Օլեգ” խորտակված հածանավը:  Պուտինը Գոգլանդ է ուղեւորվել` ռուս աշխարհագրական միության նախագծերի հետ ծանոթանալու, որոնք իրականացվում են Բալթիկ ծովում ստորջրյա ուսումնասիրությունների ծրագրերի շրջանակներում: Արագընթաց “Օլեգ” հածանավը խորտակվել է Ֆիննական ծովածոցում 1869-ին: Նախագահը սուզվել է այն վայրը, որտեղ գտնվում է նավը` “Sea […]

Լրտեսին` Նոբելյան մրցանա՞կ

ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը քիչ շանսեր ունի Նոբելյան մրցանակ ստանալու` հաշվի առնելով դրա ինստիտուտների կոռումպացված լինելը, հաղորդում է “Интерфакс”-ը: Ինչպես իրենց թվիթերյան էջում հայտնել են “Wikileaks”-ի ներկայացուցիչները, խաղաղության Նոբելյան մրցանակը վարկաբեկել է իրեն: Վերահսկվելով Նորվեգիայի եւ Շվեդիայի իշխող շրջանակների կողմից` այն վերածվել է արտաքին քաղաքականության ինստիտուտի:  Նրանց կարծիքով` հաշվի անելով, որ Նորվեգիան ՆԱՏՕ-ի անդամ է, […]

Նախարարին համեմատել են օրանգուտանի հետ

Իտալական պահպանողական “Հյուսիսային լիգայի” քաղաքական գործիչ Ռոբերտո Կալդերոլին հայտարարել է, որ ինտեգրացիայի հարցերով նախարար Սեսիլ Կայենգեն իր մոտ ասոցացվում է օրանգուտանի հետ:  “Բոլորը գիտեն, որ ես սիրում եմ կենդանիներին` արջերին, գայլերին, սակայն երբ ես տեսնում եմ Կայենգեին, ես չեմ կարողանում չմտածել օրանգուտանի հատկանիշների մասին, սակայն չեմ պնդում, որ նա այդպիսին է”,-նշել է Կալդերոլին` հավելելով, որ Իտալիայի կառավարության առաջին սեւամորթ […]

Խառնաշփոթ Եգիպտոսում. ահաբեկչության արդյունքում տասնյակ բանվորներ են զոհվել

Սինայի թերակղզում ուժեղ պայթյուն է որոտացել: Պայթել է  բանավորների ավտոբուսը, որոնք ուղեւորվելիս են եղել Շեյխ-Զուվեյդ: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով` տասնյակ մարդիկ են զոհվել ահաբեկչության արդյունքում: Բժշկական ծառայությունները դեռեւս հաստատում են միայն 2 մարդու մահը, 16 տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցները: Տեղի ուժային կառույցները ենթադրում են, որ պայթուցիկ սարքը նախատեսված է եղել դրանից քիչ առաջ նույն վայրով […]

Ողջ աշխարհն սպասում է Մեծ Բրիտանիայի թագաժառանգի լույս աշխարհ գալուն

Դքսուհի Քեյթ Միդլթոնը կարող է ծննդաբերել ցանկացած պահի: Ողջ աշխարհի ԶԼՄ-ներն անհամբերությամբ սպասում են այս իրադարձությանը: Եվ մինչ դքսուհին ծննաբերության է պատրաստվում, լրատվամիջոցները գուշակություններ են անում, թե երբ կծնվի նրա առաջնեկը: ԶԼՄ-ներից մի քանիսը համոզմունք են հայտնում, որ Քեթրինը կծննդաբերի հուլիսի 14-ին, իսկ շատերն էլ պնդում են, թե երեխան հենց այսօր կծնվի: Սուրբ Մարիամի հիվանդանոցի շրջակայքում, որտեղ այժմ գտնվում […]

Դիվանագիտական հարաբերությունների խզում` գեյերի պատճառով

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի իշխանություններին դուր չի գալիս Մոսկվայի վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Ռեյկյավիկի քաղաքապետ Յոն Գրանը: Ավելին, նա հայտարարել է, որ դրա պատճառով եղբայր-քաղաքների հարաբերությունները կարող են ընդհատվել, տեղեկացնում է “Интерфакс”-ը: Նա նշել է, որ Մոսկվայում պարբերաբար խախտվում են գեյերի իրավունքները, ինչի պատճառով էլ ԱԳՆ-ի հետ խորհրդակցելուց հետո որոշվել է դադարեցնել համագործակցությունը: […]

Հանգուցյալները ոչ միայն ընտրում են, այլ նաեւ ընտրվում

Ընտրական համակարգում չլսված մեխանիզմներ են աշխատում. այս դեպքում հանգուցյալները ոչ թե ընտրել են, այլ ընտրվել:  Սան-Ագուստին-Ամատենգո մեքսիկական փոքրիկ քաղաքի քաղաքապետի ընտրություններն ավարտվել են սենսացիայով: Հաղթանակ է գրանցել Լենին Կարբայիդո անունով մի թեկնածու, ով, դատելով փաստաթղթերից, մահացել է դեռեւս 3 տարի առաջ, հաղորդում է “AP”-ն: Պարզվել է, որ ընտրված քաղաքապետը, ով ձայների ավելի քան 50 տոկոսն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված