14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Անգելա Մերկելը նույնպես չի մեկնի Սոչի` Օլիմպիադայի բացմանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւս չի մեկնի Սոչիի Օլիմպիական խաղերի բացմանը, գրում է newsru.com-ը։  Գերմանիայի Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Օլիմպիադայում երկիրը կներկայացնի այդ գերատեսչության ղեկավար Թոմաս դե Մեզյերը։  Իսկ թե ինչու է Մերկելը որոշել չմեկնել Սոչի, առայժմ հայտնի չէ:

Մոսկվայի հայկական ռեստորանի մոտ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Մոսկվայում տեղի ռեստորաններից մեկի մոտ գրանցվել է զանգվածային ծեծկռտուք, որի ժամանակ կրակոցներ են հնչել: Ծեծկռտուքը տեղի է ունեցել հայկական Yan’s House ռեստորանում, գրում է РИА Новости-ն: Ծեծկռտուքի հետեւանքով մի քանի հոգի հոսպիտալացվել են, նրանցից 3-ին դանակահարել են: Թե ովքեր են եղել կռվի մասնակիցները կամ տուժածները, առայժմ չի հաղորդվում:

Ինչի համար է Խոդորկովսկին շնորհակալ Պուտինին /վիդեո/

 “ՅՈՒԿՕՍ”-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, ով օրերս ազատ արձակվեց քրեակատարողական հիմնարկից, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուինտ նրան ներում շնորհեց, մեկնել է Գերմանիա եւ այստեղ մի շարք հարցազրույցներ տվել: Նա նշել է, որ իրեն ներում շնորհելու մասին հեռուստատեսությամբ է իմացել: “Дождь” հեռուստաընկերության եթերում Խոդորկովսկին ասել է, որ իսկապես երկու նամակ է հղել ՌԴ նախագահ Պուտինին, […]

Կանադայում սառցե անձրեւ է տեղացել

Կանադայում սառցե անձրեւ է տեղացել, ձյունամրրիկն ու անձրեւը խափանել են Տորոնտոյի մոտ 250.000 տների էներգամատակարարումը: Այս իրավիճակն, ամենայն հավանականությամբ, կտեւի եւս երկու-երեք օր, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Տրամվայներն ու մետրոպոլիտենը դադարեցրել են աշխատանքը։ Էներգամատակարարման խափանումներ են տեղի ունեցել նաև Քվեբեկ և Օնտարիո նահանգներում։ Բազմաթիվ ինքնաթիռի չվերթներ հետաձգվել են կամ չեղյալ համարվել։ Տորոնտոյի, Օտտավայի և Մոնրեալի օդանավակայաններում […]

Վառվեցին աշխարհի ամենատարօրինակ տոնածառի լույսերը /ֆոտո/

Իտալիայում վառվել են աշխարհի ամենամեծ և տարօրինակ եղևնու լույսերը: Սա իրենից ներկայացնում է Ինջինո լեռան վրա փռված տոնածառի ՛՛նկար՛՛, որը զարդարված է լույսերով և խաղալիքներով: Եղևնին պատրաստված է 1040 նեոնային լույսերից, որոնց երկարությունը հասնում է շուրջ 20կմ-ի: Եղևնին ունի 950մ բարձրություն և 450մ լայնություն: Սա իր նման երկրորդը չունեցող տոնական եղևնին է ամբողջ աշխարհում և ունիկալ է ինչպես իր […]

Կինը սպանել է 2 տարեկան սանուհուն` նրան փակելով կոշիկի տուփի մեջ

Չուվաշիայում քրեական գործ է հարուցվել 37-ամյա կնոջ նկատմամբ, ով սպանել է իր 2 տարեկան սանուհուն, գրում է “Комсомольская правда”.-ն: Հետաքննության տվյալներով` դեկտեմբերի 19-ին երեխայի ծնողները խնդրել են կնոջը խնամել երեխային, քանի որ այդ օրն իրենք զբաղված են լինելու: Պարզվել է, սակայն, որ կինն այդ օրը այլ պլաններ է ունեցել: Նա զուգագուլպաներով կապել է երեխայի բերանն […]

Ինչու ԵՄ-ն կրկին դադարեցրեց ասոցացման համաձայնագրի վրա աշխատանքները Ուկրաինայի հետ

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն ասել է, որ իր կարծիքով` Եվրամիությունը դադարեցրել է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի վրա աշխատանքներն ամանորյա տոների պատճառով, գրում է  gazeta.ru-ն: “Ես չեմ կարդացել, թե ինչ է ասել պարոն Բարոզուն, բայց  ես տեղյակ եմ բոլոր բանակցություններից, որոնք վարվում են։ Եվ երեկ զրույցներ են տեղի ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի […]

ԵՄ-ին չի անհանգստացնում Ուկրաինայի եւ Ռուսաստանի փոխհամաձայնությունը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն ԵՄ երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովից հետո տված մամուլի ասուլիսում ասել է, որ Եվրամիությունը չի անհանգստանում Ուկրաինայի եւ Ռուսաստանի փոխհամաձայնությունից եւ դա խնդիր չի համարում, գրում է Газета.Ru-ն: Նա նաեւ նշել է, որ ամեն դեպքում Կիեւն ինքը պետք է որոշի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքել, թե ոչ:

Ամանորի գիշերը Մայդանում տոնակատարություն չի լինի

Ուկրաինայի մայրաքաղաքում քաղաքացիական պատերազմը շարունակվում է, բայց ամանորյա եղևնու տոնական լույսերն այսօր վառվել են: 14 մետր բարձրություն ունեցող բնական եղևնին տեղադրել են “Ընկերության” կամարի տակ, տարածքը դարձրել են սահադաշտ: Երեխաների համար եղևնու հարևանությամբ փայտե տնակ-փոստարկղ են կառուցել, որը ծառայում է որպես Սանտայի նամակների ընդունման կետ: Չնայած այս ամենին, այս տարի Ամանորի գիշերը Մայդանում տոնակատարություն չի լինի, հետաձգվել […]

Ներգաղթյալներն այսուհետ ստիպված կլինեն ռուսաց լեզվի եւ Ռուսաստանի պատմության քննություն հանձնել

Ռուսաստանի Պետդուման օրենք է ընդունել, համաձայն որի` ներգաղթյալները, ովքեր կդիմեն` ժամանակավոր ապրելու թույլտվություն ստանալու, ստիպված կլինեն ռուսաց լեզվի եւ Ռուսաստանի պատմության քննություն հանձնել: Համաձայն օրենքի` ներգաթյալները պարտավոր են իմանալ Ռուսաստանի պատմությունն ու տիրապետել ռուսաց լեզվին: Օրենքն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի