06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ֆրանսիայի նախագահին մեղադրում են դավաճանության մեջ. նա դատի կտա /ֆոտո/

Closer հանդեսը գրել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուհա Օլանդը սիրավեպի մեջ է դերասանուհի Ժյուլի Գայեի հետ: Հրատարակությունը խոստացել է տպագիր համարում  հրապարակել լուսանկարներ, որոնք ապացուցում են երկրի ղեկավարի կապը դերասանուհու հետ:  Ամսագիրը նշել է, որ Օլանդը պարբերաբար սիրուհու տուն, որտեղ էլ հաճախ գիշերում է, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Ի պատասխան այս հրապարակմանը` Օլանդը նշել է, որ դատի […]

Հատուկ ջոկատայինները ծեծել են նախկին նախարարին /վիդեո/

Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն մարմնական ծանր վնասվածքներով  տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Նախկին նախարարի կինը հայտարարել է, որ նա վնասվել է Կիեւում “Բերկուտ” հատուկ ջոկատի մարտիկների հետ բախումից հետո, գրում է РИАНовости-ն: Լուցենկոյին 3 սմ-անոց կար են դրել եւ տեղափոխել վերակենդանացման բաժանմունք։   Լուցենկոն տուժել է Կիեւի Հաղթանակի պողոտայում, որտեղ ակտիվիստները բողոքի ցույց են […]

100 տարվա մեջ առաջին անգամ Նիագարա ջրվեժը սառել է /ֆոտո, վիդեո/

Անտանելի ցուրտը բերել է նրան, որ աշխարհի խոշորագույն ջրվեժներից մեկը սառել է: Նիագարայի ջրվեժը սառել է 100 տարի ընդմիջումից հետո: Զբոսաշրջիկները կարող են հիանալի տեսարան վայելել` ջրի շիթերը, չհասնելով գետնին, հսկայական սառցաբեկորների են վերածվել: Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում 40 աստիճան ցուրտը արտակարգ իրավիճակ է ստեղծել: Եղանակի պատճառով արդեն 20 հոգի է մահացել:

Զույգը նորածին աղջկան Օլիմպիադա է անվանել

Սոչիում Ամանորի գիշերը ծնված իրենց դստերը զույգն անվանել է Օլիմպիադա` 2014-ի փետրվարին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի պատվին, գրում է Ինտերֆաքսը: Ինչպես պարզել է կայքը` նման անունով Ռուսաստանում առաջին անգամ են իրենց երեխային կնքում: 

Սկանդալ Ամերիկայում. Պենտագոնի նախկին ղեկավարը զինվորական գաղտնիքներ է բացահայտել

ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսը պատրաստվում է հանրությանը ներկայացնել իր գիրքը, որտեղ նա պատմել է Օբամայի բարդ հարաբերությունների մասին իր արտասահմանցի կոլեգաների  եւ սեփական նախարարների հետ: Նախկին նախարարը ներկայացրել է ռազմական այն սխալները, որոնք թույլ է տվել ԱՄՆ-ը: Գրքի շնորհանդեսը թեւ նախատեսվում էր այս տարվա փետրվարի 14-ին, սակայն որոշ օրինակներ արդեն հայտնվել են վաճառքում: […]

Սարսափելի հրդեհի արդյունքում 8 հոգի է մահացել /վիդեո/

Խարկովում հրդեհ է բռնկվել ոսկերչական գործարանում, ինչի արդյունքում 8 հոգի մահացել է, եւս 7-ը տարբեր ստիճանի այրվածքներով եւ գազից թունավորմամբ հիվանդանոցում են հայտնվել: Նախնական տվյալներով` հրդեհի պատճառը անվտանգության կանոնների կոպիտ խախտումն է եղել: Հրդեհը բռնկվել է հինգհարկանի գործարանի չորրորդ հարկում: Փրկվելու համար մի քանիսը փորձել են պատուհանից իջնել, սակայն նրանցից երկուսն ընկել են ու մահացել: […]

Լոնդոնի քաղաքապետը փոխվարչապետին “պահպանակ” է անվանել

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հերթական վիրավորանքն է հասցրել փոխվարչապետ Նիկ Կլեգին, գրում է The Guardian-ը: Պարբերականի տվյալներով` քաղաքապետը հեռուստաընկերություններից մեկի եթերում “Լիբերալ-դեմոկրատների” ղեկավարին “պահպանակ” է անվանել, քանի որ, ըստ քաղաքապետի, նրա գործառույթը վարչապետ Դեւիդ Քեմերոնին պաշտպանելն է “բոլոր դժվար բաներից”: Քաղաքապետը նաեւ վիրավորանքներ է հնչեցրել Առնոլդ Շվարցենեգերի եւ Թոնի Բլերի հասցեին:

Հարբեցողը սպանել է ընտանիքի բոլոր անդամներին

Մերձմոսկվայում տոնական ճաշկերույթը եռակի սպանությամբ է ավարտվել` տղամարդը դանակահարել է մորը, տատիկին եւ մանկահասակ զարմուհուն: Տղամարդը մորը մեղադրել է իր եւ կնոջ վեճերի մեջ: 28-ամյա Յուրի Ռուդինը, լինելով հարբած վիճակում, սպանել է մորը, տատիկին ու 2.5 տարեկան զարմուհուն: Այս ամենի ականատեսը եղել է նրա նախկին կինը, ով ուղղակի հրաշքով է փրկվել: Նա 17 անգամ դանակով […]

Բրազիլիայում մի ամբողջ փողոց հողի տակ է անցել /վիդեո/

Բրազիլիայի փոքր քաղաքներից մեկում գետը դուրս է եկել հունից, ինչի արդյունքում սողանքներ են առաջացել: Սողանքների հետեւանքով մի ամբողջ փողոց վայրկյանների ընթացքում հողի տակ է անցել: Այս պահը ֆիքսել է տեսախցիկը: Աղետի զոհ քիչ է մնացել դառնան երեխան եւ նրա հղի մայրը, սակայն նրանց հաջողվել է պատուհանից դուրս ցատկել, ինչից վայրկյաններ անց տունը գետնի տակ է […]

Վոլգոգրադում պայթյունի հետեւանքով հայուհիներ են վիրավորվել

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում տրոյելբուսում տեղի ունեցած ահաբեկչությունից 12 մարդ է զոհվել, տասնյակից ավելի մարդ վիրավորվել է:  Նշենք, որ երեկ ժամը 14-ի սահմաններում Վոլգոգրադի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունից վիրավորվել է 37-50 մարդ, որոնցից երկուսը հայուհիներ են: Ի դեպ, մեկը ՀՀ քաղաքացի է; Նրանք են Նինա Մարտունիի Հարությունյանը(1981թ. ծնված) եւ Սուսաննա Սերգեյի Գրիգորյանը(1978թ. ծնված):  Պայթյունի պատճառը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի