06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ընդդիմությունը սպառնում է ձերբակալել երկրի ղեկավարությանը

Թայլանդի ցուցարար-ընդդիմադիրները երկրի ժամանակավոր ղեկավարությանը երեք օր են տվել` հեռանալու համար, այլապես նրանք սպառնում են ձերբակալել վարչապետին ու կառավարության անդամներին, գրում է РИАНовости-ն: Ընդդիմության առաջնորդ Սուտխեպ Թխիասկուբանը հայտնել է, որ երեք օրվա ընթացքում եթե կառավարությունը չհեռանա, նրանք իրենց ուժերով կձերբակալեն վերջիններին: Նա նշել է նաեւ, որ իրենց խմբերը կարգելափակեն նախարարների տներն ու կանջատեն նրանց հոսանքն […]

Սան Ֆրանցիսկոն եւ Վենետիկը կարող են անհետանալ

21-րդ դարում մի շարք քաղաքներ կարող են անհետանալ: Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները ցուցակ են կազմել, որոնց մեջ մտնում են այն քաղաքները, որոնք շուտով կարող են պարզապես անհետանալ երկրի երեսից: Այդ ցուցակը գլխավորել են այնպիսի հայտնի քաղաք, ինչպիսին Սան-Ֆրանցիսկոն է: Գիտնականները կարծում են, որ մինչեւ 2086 թիվը Սան-Ֆրանցիսկոն կարող է անհետանալ երկրաժարշերի հետեւանքով: Եվս մի հայտնի ամերիկյան […]

Միկրոավտոբուսն ընկել է ջրանցքը, կան զոհեր

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում միկրոավտոբուսը  անցել է կամրջի արգելապատնեշն ու ընկել ջրանցքը, ինչի արդյունքում զոհվել է 6 մարդ։ Միկրոավտոբուսում եղել է 6 հոգի, այդ թվում` վարորդը, նրանք բոլորը մահացել են, հայտնում է interfax.ru-ն:

Անչափահասը ամանորյա արձակուրդների ընթացքում 3 հոգու է սպանել

Իրկուտսկի շրջանում ոստիկանները ձերբակալել են անչափահասի, ով կասկածվում է ամանորյա արձակուրդների ընթացքում երեք հոգու սպանելու մեջ: Անչափասն ընկերների հետ փորձել են թալանել տունը, ինչի արդյունքում սպանել են երեք հոգու ապա վառել տունը: Մեղավորները 16, 18 եւ 24 տարեկան են: Երկու չափահասները հարազատ եղբայրներ են: Նախաքննության տվյալներով` երիտասարդները հարբած են եղել:

Կալաշնիկովը մահից առաջ ապաշխարող նամակ է գրել պատրիարքին

Աշխարհի ամենահայտնի ինքնաձիգի հեղինակ Միխայիլ Կալաշնիկովը մահից կես տարի առաջ  ապաշխարող նամակ է գրել պատրիարք Կիրիլին, տեղեկացնում է  Известия-ն: Նա նշել է, որ խղճի խայթ եւ պատասխանատվություն է զգում բազմաթիվ մարդկանց առջեւ, ովքեր սպանվել են իր հեղինակած ինքնաձիգով: “Իմ հոգու ցավն անտանելի է, միեւնույն անլուծելի հարցն է ինձ տանջում` եթե իմ  ինքնաձիգը մարդկանց կյանքեր է […]

Իսրայելը հրաժեշտ է տալիս Արիել Շարոնին /ֆոտո/

Իսրայելում երեկ սկսվել է երկրի նախկին վարչապետ Արիել Շարոնի հոգեհանգստի արարողությունը: Վարչապետի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր, գրում է РИА Новости-ն: Հանրահայտ քաղաքական գործիչ Արիել Շարոնը կյանքից հեռացավ հունվարի 11-ին` կյանքի 85-րդ տարում: Շարոնը վերջին ութ տարիներին գտնվում էր կոմայի մեջ, իսկ այս տարվա սկզբին բժիշկները հայտնեցին, որ նախկին վարչապետի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Արիել […]

Պատգամավորը սպանվել է որսի ժամանակ

Որսի ժամանակ սպանվել է Նախոդկինսկի դումայի պատգամավոր Դմիտրի Արկուշենկոն, գրում է РИА Новости-ն: Պատգամավորը ընկերների հետ նկատողություն է արել որսագողերին, ինչից հետո վերջինները կրակել են Արկուշենկոյի վրա: Ըստ լրատվամիջոցի` որսագողերը կրակել են պատգամավորի թիկունքին, երբ Անուչինսկի շրջանում ապօրինաբար մտել են որսատեղի տարածք: Պատգամավորը նրանց նկատողություն է արել ամբողջ գյուղի տարածքով սպանված վայրի խոզին քարշ տալու […]

Երեխա չունեցող զույգերն ավելի երջանիկ են ամուսնության մեջ. Telegraph

Երեխա չունեցող զույգերը: Նման եզրահանգման են եկել Բրիտանիայի հայտնի գիտնականները, գրում է The Telegraph-ը: Ուսումնասիրություններին մասնակցել են տարբեր տարիքի ավելի քան հինգ հազար զույգեր: Հարցումները ցույց են տվել, որ այն զույգերը, որոնք երեխաներ չունեն, ավելի թէանկ են գնահատում իրենց հարաբերություններն ու ավելի մտերիմ են միմյանց հետ, քան նրանք, ովքեր երեխաներ ունեն: 

Մի քանի օր է` ոստիկանությունը փնտրում է խեղդամահ արված երեխայի մորը

Սանկտ-Պետերբուրգում քրեական գործ է հարուցվել նորածին տղա երեխայի սպանության առթիվ: Արդեն մի քանի օր է` ոստիկանները փնտրում են երեխայի մորը, սակայն առայժմ չեն գտնում: Երեխայի մարմինը գտել են հունվարի 7-ին, տեղի մանկական հրապարակներից մեկում` պոլիէթիլենային տոպրակի մեջ: Երեխան խեղդամահ է արվել ծնվելուց մեկ-երկու օր անց: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի