06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Մայդանում սադրանքներ կլինեն. Բատկիվշչինա

Ուկրաինայի Մայդանում այսօր կրկին հանրահավաք է նախատեսվում, եւ այս առթիվ “Բատկիվշչինա” խուսակցությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ իրենք տեղեկություններ ունեն այն մասին, որ 200-300 հոգի հատուկ Մայդան է գալու` սադրանքներ անելու համար: Կուսակցության տեղեկություններով` սադրիչները կխոսեն կիեւցիների անունից ու կպահանջեն ազատել հրապարակը: “Հրավիրում ենք լրատվամիջոցների ուշադրությունը, մայրաքաղաքի բնակիչների անունից հանդես են գալու հատուկ ջոկատայիններ”,- ասվում […]

Կայծակը վնասել է Ռիո-դե-Ժանեյրոյի Քրիստոսի հայտնի արձանը /ֆոտո/

Կայծակը վնասել է Ռիո-դե-Ժանեյրոյում գտնվող Քրիստոսի աշխարհահռչակ արձանը: Կայծակի արդյունքում քանդվել է արձանի մատը, տեղեկացնում է Sky News-ը: Ռիոյի ղեկավարությունը նշել է, որ արձանի վերականգնումը կսկսվի հաջորդ ամսվանից: Հարկ է նշել, որ Քրիստոսի արձանը Ռիո-դե-Ժանեյրոյի սիմվոլն է համարվում եւ հայտնի է ողջ աշխարհով մեկ:

Ահաբեկիչ-մահապարտը պայթեցրել է ինքն իրեն. 21 հոգի մահացել է

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն ռեստորաններից մեկում, ինչի հետեւանքով 21 հքգի մահացել, որոնցից 13 արտասահմանցի են, նրանցից 4-ը` ՄԱԿ-ի աշխատակիցներ, գրում է INTERFAX.RU-ն: Այս ռեստորանը Քաբուլում բավական հայտնի է, այստեղ հաճախ են լինում արտասահմանցիներ եւ տեղի ղեկավարության ներկայացուցիչները: Ահաբեկչության պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել թալիբները:

Մախաչկալայում ռեստորանի մոտ պայթյուններ են եղել, կան վիրավորներ /ֆոտո, վիդեո/

Նախօրեին Մախաչկալայի “Ոսկե կայսրություն” ռեստորանի ուղղությամբ կրակոցներ են հնչել, այնուհետեւ ռեստորանի մոտ երկու ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է Интерфакс-ը: Պայթյունի արդյունքում հինգ հոգի վիրավորվել է, որոնցից երկուսը ոստիկաններ են, պայթել է մեկ մեքենա: Դաղստանի ոստիկանությունը տեղի ունեցածը չի որակում իբրեւ ահաբեկչություն: Այժմ դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում:

Դպրոցի մարզադահլիճում կրակոցներ են հնչել, կան վիրավորներ /վիդեո/

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի դպրոցներից մեկի մարզադահլիճում  նախօրեին երեկոյան հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով վիրավորվել է բարձր դասարանների 2 աշակերտ՝ 15 տարեկան տղա եւ աղջիկ, գրում է korrespondent.net-ը: Բժիշկները հայտնում են, որ աշակերտների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանք հոսպիտալացվել են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Եղիսաբեթ 2-րդը ծոռնիկ է ունեցել

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի թոռնուհին` Զառա Ֆիլիպսը, լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, գրում է Газета.Ru-ն: Փոքրիկ աղջնակը լույս աշխարհ է եկել Թագավորական հիվանդանոցում: Իսկ թե ինչպես են անվանելու երեխային, հայտնի կդառնա ավելի ուշ:

Ռադայում կրկին ծեծել են իրար /վիդեո/

Այսօր Ուկրաինայի գերագույն Ռադայում 2014-ի բյուջեի օրինագծի ընդունումից հետո կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել, տեղեկացնում է korrespondent.net-ը: Ծեծկռտուքի արդյունքում տուժել է “Батькiвщина” կուսակցության պատգամավոր Ստեփան Կուբիվը: Հիշեցնենք, որ չնայած ընդդիմության դիմադրությանն ու կոչերին, Ուկրաինայի Ռադան ամբողջությամբ ընդունեց 2014-ի բյուջեի օրինագիծը:

Կատալոնցիները շարունակում են անկախություն պահանջել

Կատալոնիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Իսպանիայից անկախանալու համար հանրաքվե անցկացնելուն, փոխանցում է EFE գործակալությունը: Մադրիդ փաստաթուղթ է ուղարկվել, որով կատալոնցիները պահանջում են ճանաչել իրենց անկախությունը: Հարկ է նշել, որ ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը հռչակագիր էր ընդունել, որով Կատալոնիան ինքնիշխան սուբյեկտ էին ճանաչել:

Ականատեսները պատահաբար նկարել են, թե ինչպես է կայծակը սպանել կնոջը /ֆոտո/

Կայծակը վայրկյանների ընթացքում սպանել է կնոջը նրա ընտանիքի անդամների ու մտերիմների աչքի առաջ: 36-ամյա Ռոզանգելա Բիավետին, Սան Պաուլուի լողափներից մեկում հանգստանալիս, տեսել է, որ ամպրոպ է մոտենում եւ սսկել է ձեռքերը թափահարել` 11-ամյա տղային կանչելով, որպեսզի նա դուրս գա ծովից: Եւ հենց այդ պահին կայծակը հարվածում է կնոջը: Նրա ամուսինը պատմել է, որ ինքը մինչ […]

2014-ին վարչապետի գերխնդիրը կլինի ճաղատը թաքցնելը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը նշել է, որ 2014-ին իր գերխնդիրը լինելու է ճաղատը թաքցնելը, գրում է РИА Новости-ն: Վարչապետը նման հայտարարություն է արել լրագրողների հետ Westminster Correspondents dinner ամենամյա ճաշկերույթի ժամանակ. “Համար առաջին` ճաղատը պետք է ուշադրության կենտրոնում պահել”,- կատակել է նա` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որն է վարչապետի համար ընթացիկ տարվա ամենակարեւոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի