06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Օլիմպիական Սոչի. Օլիմպիադայի գլխավոր սպորտային օբյեկտները /ֆոտոշարք/

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ բոլոր գլխավոր սպորտային օբյեկտները Սոչիի Օլիմպիադայի համար պատրաստ են: Օլիմպիադային պատրաստվելու համար ծախսվել է 214 միլիոն ռուբլի: Թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները, եւ ինչպես է Սոչին պատրաստվել օլիմպիական խաղերին, երեւում է նկարներից:

Կիեւում իրավիճակը սարսափելի է դառնում. զոհեր, երկու ցուցարար զրկվել է աչքից /վիդեո/

Հատուկ ջոկատայինները Կիեւում փորձել են քանդել կենտրոնական Գրուշեւսկու փողոցում ցուցարարների տեղադրած բարիկադները, սակայն նրանց դիմադրել են ակտիվիստները, ովքեր սկսել են քարեր նետել իրավապահների ուղղությամբ, գրում է topnews.ru-ն: Իրավապահների ու ցուցարարների միջև բախումների գրեթե 15 րոպեն մեկ բուժկետեր են դիմում 1-2 վիրավոր,  տեղի լրատվամիջոցները գրում են, որ  2 հոգի զրկվել է աչքից։  Բախումների հետեւանքով արդեն հինգ […]

Օլանդը գերադասել է սիրուհուն

Վերջին օրերս բոլորը քննարկում էին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ նրա սիրային արկածների մասին: Բոլորն անհամբեր սպասում էին, թե ում է ի վերջո ընտրելու նախագահը` իր քաղաքացիական կնոջը` Վալերի Տրիերվեյլերին, թե դերասանուհի Ժյուլի Գայեին: Սակայն կարծես թե Օլանդը կողմնորոշվել է. նա հայտարարել է, որ չի պատրաստվում ամուսնանալ իր քաղաքացիական կնոջ հետ, հետեւաբար` Վալերին կարծես թե […]

Զրահամեքենաներ են բերվել Կիեւ /վիդեո/

Կիեւի կենտրոնական Գրուշեւսկու փողոց զրահամեքենաներ են բերվել: Հատուկ ջոկատայինները հետ են մղել ցուցարարներին Գրուշեւսկու փողոցից եւ գրավել են Եվրոպական հրապարակը, փոխանցում է  INTERFAX.RU-ն: Համաձայն շրջանառվող լուրերի` իշխանությունը պլան է մշակել, որի համար նախատեսվում է ներգրավել ուժային կառույցների հազարավոր աշխատակիցների:

Շվարցենեգերն աջակցում է Կլիչկոյին եւ ուկրաինացի ցուցարարներին

Հայտնի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Թվիթերի իր էջում իր աջակցությունն է հայտնել ուկրաինական “ՈՒԴԱՐ” կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյին, ինչպես նաեւ Կիեւի փողոցներ դուրս եկած ցուցարարներին:   “Ես իմ լավագույն մաղթանքներն եմ հղում իմ ընկեր Վիտալի կլիչկոյին եւ ուկրաինացի ժողովրդին, ովքեր պայքարում են ժողովրդավարության համար”,- գրել է Շվարցենեգերը: Շիշեցնենք, որ վերջին օրերին Ուկրաինայի մայդանում […]

Եվրամայդանը դիմել է հայ համայնքներին

Նախօրեին լուրեր են տարածվել, որ Եվրամայդանում հայտնվել են հայ սադրիչներ` ի պաշտպանություն Յանուկովիչի, ովքեր վանկարկում են՝ “Ֆաշիզմը չի հաղթի”: Այս առթիվ Եվրամայդանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ սադրիչները իրենց հետ բերում են նաև մի խումբ երիտասարդ հայերի՝ սադրիչ գործողություններ իրականացնելու համար: “Հայերին կոչ ենք անում թույլ չտալ, որպեսզի նրանց երեխաները նման մարդկանց կողքին […]

Մայդանում լրագրողին պայթեցրել են ուղիղ եթերում /վիդեո/

՛՛Եվրամայդանում՛՛ կրքերը հատում են վտանգավորության սահմանը: Արդեն երրորդ զոհի անունն է հրապարակվում: Նախօրեին այստեղ լրագրողին պայթեցրել են ուղիղ եթերում: Հիշեցնենք, մահացածներից մեկը հայազգի Սերգեյ Նիգոյանն է, ով վիրավորվել է գլխին եւ վզին ստացված կրակոցներից: Հավելենք, որ մինչեւ երեկ ուկրաինական իշխանությունները կտրուկ գործողությունների չէին անցնում ցուցարարների դեմ: Սակայն հունվարի 21-ից նախագահ Յանուկովիչի սթափության կոչերին զուգահեռ հրահանգ […]

Ասադը չպետք է մտնի Սիրիայի անցումային կառավարություն. Քերի

ԱՄՆ պետքարտուղարՋոն Քերին Սիրիայի հակամարտության խաղաղկարգավորմանն ուղղված “Ժնեւ-2” միջազգային համաժողովի բացման ժամանակ հայտարարել է, որԲաշար Ասադը չպետք է մտնի Սիրիայի անցումային կառավարությքան կազմի մեջ, գրում է РИА Новости-ն: “Անցումային կառավարության կազմ չպետք է մտնեն մարդիկ, ովքեր կողմերիցմեկնումեկին չեն գոհացնում”,- ասել է Քերին:

Կիեւում երրորդ ցուցարարն է սպանվել

  Ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ Կիեւում ոստիկանների ու ցուցարարների միջեւ բախումների արդյունքում երրորդ մարդն է մահացել տեղեկացնում է Газета.Ru-ն: Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը դեռեւս չի հաստատել այս տեղեկատվությունը, սակայն տեղի լրատվամիջոցները գրում են, որ երրորդ զոհը 30-35 տարեկան տղամարդ է, ով մահացել է գլխին կրակոցի հետեւանքով: Հիշեցնենք, որ արդեն երկու զոհի մասին լուրերը հաստատվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի