06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

16-ամյա աղջկան կդատեն ինտիմ MMS-հաղորդագրության համար

 Կանադայում 16-ամյա աղջկան կարող են դատել իր սիրելիին իր ինտիմ լուսանկարները MMS-հաղորդագրությամբ ուղարկելու համար: Աղջիլը մեղադրվում է “սեռականություն” տարածելու մեջ: Նշվում է նաեւ, որ սա առաջին դեպքն է, երբ անչափահասը նման մեղադրանք է ստացվում:

Գողացել են Ստրադիվարիուսի 18-րդ դարի ջութակը

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում գողացել են Ստրադիվարիուսի 18-րդ դարի բացառիկ ջութակը: Այն գողացվել է տեղի նվագախմբից: Գողը ջութակահարին, ում ձեռքին եղել է ջութակը, էլեկտրաշոկերով հարվածել է, խլել այն ու փախել: Ոստիկանությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել, գողին գտնել առայժմ չի հաջողվել:

Մայրն իր 4 երեխաների հետ մահացել են հրդեհից

Ուդմուրտիայի Վասկինո գյուղում տեղի սեփական տներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում 5 հոգի է մահացել` մայրն ու իր 4 երեխաները: Նախնական տեղեկություններով` հրդեհի պատճառը էլեկտրական սալիկի միացնելու ժամանակ անվտանգության կանոնների խախտումն է եղել:

Սուդանում Ռուսաստանի հյուպատոսին ու նրա կնոջը վիրավորել են

Սուդանում ՀԱՀ բնակիչը հարձակվել է Ռուսաստանի հյուպատոսի եւ նրա կնոջ վրա, տեղեկացնում է Reuters-ը: Հայտնի է դարձել, որ ավելի վաղ աֆրիկացին իմացել է, որ իր եղբայրը սպանվել է եվրոպացի ձինվորների կողմից եւ որոշել է այդպիսով վրեժ լուծել եվրոպացիներից: Հյուպատոսն ու նրա կինը դանակի մի քնաի հարվածներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակն այժմ կայուն է: 

Ցուցարարները Կիեւի քաղաքապետարանը փորձել են գրավել կարտոֆիլներով /վիդեո/

Կիեւում ցուցարաները քաղաքապետարանը գրավելիս “կարտոֆիլային հրանոթ” են օգտագործել, տեղեկացնում է Лента.Ру-ն: Կիեւում ստիպված են պետական շենքերը պաշտպանել` շուրջը բարիկադներ կառուցելով:

Բախումներ Ֆիլիպիններում. 40 հոգի մահացել է

Ֆիլիպիններում իսլամական գրոհայինների եւ կառավարական զորքերի միջեւ բախումների արդյունքում 40 հոգի է մահացել, տեղեկացնում է РИА Новости –ն: Բախումները սկսվել են դեռեւս 4 օր առաջ: զոհվածներից մեկը զինվորական է, մնացածը` իսլամիստներ: Ֆիլիպիններում քրիստոնյաների եւ իսլամիսնտերի միջեւ պարբերաբար բախումներ են տեղի ունենում:

Օբաման սատարել է ուկրաինացի ցուցարարներին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջ ունեցած “Երկրի դրության մասին” խորագրով ելույթում հայտարարել է, որ Ուկրաինայում ու ամենուր ԱՄՆ-ը աջակցում է ժողովրդավարական ազատությունների, տեղեկացնում է РИАНовости–ն: “Ուկրաինայում մենք հանդես ենք գալիս այն բանի համար, որ ամբողջ ժողովուրդն իրավունք ունենա ազատորեն ու խաղաղ կերպով արտահայտել իր ձգտումները եւ արտահայտել երկրի ապագայի վերաբերյալ իր դիրքորոշումը”, – […]

Տղամարդը մեղադրվում է խորթ դստեր նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ

Բեեր-Շեւի դատարանը 52-ամյա տղամարդուն մեղավոր է ճանաչել 10-ամյա խորթ դստեր նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ:  Ինչպես քննությունը պարզել է, նա աղջկան չի բռնաբարել, սակայն պարբերաբար սեռական ոտնձգություններ է կատարվել երեխայի նկատմամբ: Ընդ որում, երեխայի մայրը, ում հետ 10 տարի ապրել է տղամարդը, տեղյակ չի եղել այդ մասին:

Մեկ ամսում 100 հոգի թռչնագրիպով է վարակվել

2014-ի հունվարի ընթացքում Չինաստանում մարդկանց`  թռչնագրիպով վարակվելու 102 դեպք է գրանցվել, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Նրանցից 22-ը մահացել են: Չինաստանում թռչնագրիպի ալիքը բարձրացել է նախորդ տարվա փետրվարից, այդ ընթացքում 46 հոգի մահացել է այս վիրուսից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի