06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ հրաժարական է տալիս` երկրում քաղաքական բարդ իրավիճակի հարթման համար, գրում է РИАНовости–ն: “Որպեսզի հասարակական-քաղաքական փոխզիջում լինի, եսանձամբ որոշեցի խնդրել նախագահ Յանուկովիչին ազատել ինձ վարչապետի պաշտոնից”,- ասել է Ազարովը: Նա նշել է, որ այսօր ամենակարեւոր հարցը Ուկրաինայի խաղաղությունն ու ամբողջականությունն է:

Այսօր կարող է համաներում հայտարարվել ձերբակալված ցուցարարների նկատմամբ

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կրկին հանդիպել է ընդդիմության ղեկավարների հետ, ինչի ժամանակ “Բատկիվշչինա” կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկն ու “ՈՒԴԱՐ” կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն հայտարարել են, որ հրաժարվում են նախագահի առաջարկած պաշտոններից կառավարությունում, գրում է РИА Новости-ն: Յանուկովիչն էլ նշել է, որ Ռադան հունվարի 28-ին քննարկելու է ձերբակալված ցուցարարների նկատմամբ համաներում կիրառելու, ինչպես նաեւ չեղարկել […]

Կիեւում ցուցարարը կախվել է

Կիեւի մայդանում ցուցարարներից մեկը ինքնասպանություն է գործել` կախվելով մայդանում ամանորյա տոնածառի կմախքից, գրում է  РИА Новости-ն: Թե ինչու է տղամարդը նման քայլի դիմել, առայժմ պարզ չէ: Հարկ է նշել, որ բախումների արդյունքում Կիեւում արդեն 5 հոգի է մահացել:

Թայլանդում սպանվել է ընդդմիության առաջնորդներից մեկը

Թայլանդում սպանվել է մասսայական ցույցերի կազմակերպիչներից մեկը` Սուտխին Տարատինը, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Հայտնի է դարձել, որ նա սպանվել է ոստիկանների ու ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման ժամանակ, հրազենային վնասվածքից: Ընդդիմության առաջնորդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն այնտեղ մահացել է: Հիշեցնենք, որ Թայլանդում կրքերը չեն հանդարտվում, ընդդիմությունը ցույցեր է անում` պահանջելով նոր ընտրություններ:

Տեղի է ունեցել Սերգեյ Նիգոյանի հուղարկավորության արարողությունը /վիդեո/

Նախօրեին Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Բերեզնովատովկա գյուղում տեղի է ունեցել Կիեւում տեղի ունեցած բախումների ժամանակ զոհված, ազգությամբ հայ Սերգեյ Նիգոյանի հուղարկավորության արարողությունը, տեղեկացնում է obozrevatel.com-ը: Երիտասարդին վերջին հրաժեշտը տալու էին եկել հազարավոր մարդիկ, չնայած -12 աստիճան ցրտին՝ համագյուղացիները որոշել էին դագաղը բռնած տանել մոտ 1.5 կմ։ Սերգեյի հարեւանները պատմել են, որ նրա ծնողները`Գագիկը եւ Վեներան, Ուկրաինա […]

Փարիզում 150 ցուցարար է ձերբակալվել

Նախօրեին Փարիզում “բարկության օրվա” կապակցությամբ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նախագահ Ֆրանսուա Օլանդի դեմ: Երեկոյան դեմ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում մոտ 150 ցուցարար է ձերբակալվել: 19 ոստիկան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Ակցիայի մասնակիցները պահանջելիս են եղել մի շարք օրենքներ չեղյալ ճանաչել, որոնք ընդունվել են նախագահ Օլանդի օրոք:

Հռոմի պապի “խաղաղության աղավնիների” վրա ագռավներ են հարձակվել /ֆոտո, վիդեո/

Նախօրեին Վատիկանում, երբ Հռոմի պապ Ֆանցիսկը  իր ելույթով հորդորում էր դադարեցնել բռնություններն Ուկրաինայում, երկու երեխա սպիտակ աղավնիներ են բաց թողել:   Ելույթի ժամանակ Հռոմի պապի եւ երկու երեխաների բաց թողած սպիտակ աղավնիները հարձակման են ենթարկվել ագռավների ու ճայերի կողմից: 

Ուկրաինայի ընդդիմությունը մերժեց Յանուկովիչի առաջարկը /վիդեո/

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը առաջարկել էր ընդդիմության առաջնորդներից “Բատկիվշչինա” կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկին ղեկավարել կառավարությունը, իսկ հումանիտար հարցերով փոխվարչապետի պաշտոնը Ուկրաինայի նախագահն առաջարկել էր Վիտալի Կլիչկոյին: Սակայն նրանք մերժել են այս առաջարկը, գրում է INTERFAX.RU-ն: “Մեր առաջարկների մեծ մասը Յանուկովիչը չընդունեց։ Նա միայն համաձայնեց համաներել ձերբակալված բոլոր ցուցարարներին եւ հունվարի 16–ին Վերին Ռադայի ընդունած օրենքում […]

Կիեւում կրքերը թեժանում են. ցուցարարները գրավում են պետական շինությունները /վիդեո/

Հանգստյան օրերին Կիեւում կրքերն ավելի են թեժացել, ցուցարարները նախ գրավել են երկրի ներքին գործերի նախարարության շենքը, ինչից հետո ոստիկանները ստիպված են եղել լքել տարածքն ու փախչել, գրում է INTERFAX.RU-ն: Ապա ցուցարարները գրավել են արդարադատության նախարարության եւ եւս մի շարք պետական շինություններ: Դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել: Հիշեցնենք, որ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներն Ուկրաինայում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի