06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

“Ժնեւ 2”-ը մեկնարկել է

Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում մեկնարկել է Սիրիայի հակամարտության կարգավորմանն ուղղված “Ժնեւ – 2”միջազգային համաժողովը, փոխանցում է НТВ-ն: Համաժողովին մասնակցում է 39 երկիր, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Սիրիայի կառավարության եւ ընդդիմության պատվիրակությունները: Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ով չի մասնակցում համաժողովին, քանի որ հրավերը հետ էր կանչվել, այսօր հայտարարել է, որ Սիրիայի խաղաղ բանակցությունները հազիվ թե հաջողությամբ […]

Եվրամայդանում զոհվածներից մեկը հայ է /վիդեո/

Կիեւում ցուցարարների եւ ոստիկանների բախումների հետեւանքով արդեն երկու մարդ է զոհվել, որոնցից մեկը, Украинская правда-ի փոխանցմամբ` հայ է՝ մոտ 30 տարեկան, Եվրամայդանի ակտիվ մասնակից Սերգեյ Նիգոյանն է, ով հրազենային վնասվածքներ է ստացել Գրուշեւսկու փողոցում։  Հիշեցնենք, որ այսօր եւս բախումների արդյունքում 22 տարեկան երիտասարդ էր մահացել:

Կիեւում բախումների արդյունքում 22 տարեկան երիտասարդ է մահացել /ֆոտո/

Կիեւում մահացել է 22-ամյա ակտիվիստ, ով ընկել է “Դինամո” մարզադաշտի 13-մետրանոց սյունաշարից ցուցարարների եւ իրավապահների միջեւ բախումների ժամանակ, տեղեկացնում է ria novosti-ն:   Ակտիվիստի մահվան մասին լուրը հայտնվել է սոցիալական ցանցերում, այնուհետև այն հաստատել են Մայդանի ինքնապաշտպանության շտաբում: Մահացածի անունը դեռ հայտնի չէ: Տեղի լրատվամիջոցների տվյալներով` այս երիտասարդը Կիեւում բախումների երկրորդ զոհն է:

Թայլանդի իշխանությունները երկրում 60 օրյա արտակարգ իրավիճակ են մտցրել

Թայլանդի իշխանությունները երկրում 60 օրով արտակարգ իրավիճակ է մտցրել` վաղվանից սկսած, տեղեկացնում է РИА Новости–ն: Արտակարգ իրավիճակը տարածվելու է մայրաքաղաք Բանգկոկի եւ մայրաքաղաքի մերձակա տարածքների վրա: Հարկ է նշել, որ երկրի ընդդիմությունը “քաղաքը փակելու” մեծ ակցիա է սկսել երեկվանից, որի շրջանակներում ակցիայի մասնակիցները փակել են դեպի քաղաքի կենտրոն տանող բոլոր ճանապարհները: Ակցիայի մասնակիցները գիշերում են […]

Կիեւի կենտրոնը` քարուքանդ վիճակում /ֆոտոշարք/

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի կենտրոնում դեռեւս նոյեմբերից ցույցեր են, որոնք վերջին երկու օրերին ավելի են ակտիվացել: Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումները բերել են նրան, որ մայրաքաղաքի կենտրոնն ավերակների է վերածվել, ինչը հստակ երեւում է լուսանկարներում:

Ժիրինովսկին ցանկանում է թաղել Լենինին

Ռուսաստանցի հայտնի ու սկանդալային քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է թաղել Վլադիմիր Լենինի մարմինը, գրում է Interfax.ru-ն: Ժիրինովսկին ասել է, որ քանի որ այսօր Լենինի մահվան տարելիցն է, հենց այսօր էլ պետք է հուղարկավորել նրան: “Մենք միշտ պնդել ենք, որ պետք է վերացվի ոչ միայն Լենինի, այլ նաեւ Կրեմլի պատի տակ գտնվող […]

Հունվարի 21-ը Գրկախառնությունների միջազգային օրն է

Այսօր` հունվարի 21-ին, աշխարհը նշում է Գրկախառնությունների միջազգային օրը /International Hug Day/: Այս տոնը հիմնվել է ԱՄՆ-ում 1986թ.-ին, հետո լայն տարածում գտել աշխարհով մեկ, գրում է calend.ru-ն։ Ըստ տոնի ավանդույթի՝ ընկերական գրկախառնություն կարելի է ունենալ նաև անծանոթ մարդու հետ։ Հայտնի է նաեւ, որ այս տոնի հիմնադիրներն ուսանողներն են եղել:

ՄԱԿ-ը չեղյալ է հայտարարել “Ժնեւ 2”-ին Իրանի մասնակցության հրավերը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այսօր հետ է կանչել Իրանին ուղարկված Սիրիայի հարցով “Ժնեւ-2” համաժողովին մասնակցության հրավերը: Պատճառն այն է, որ Թեհրանը հրաժարվել է աջակցել 2012 թվականին Ժնեւում առաջին բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին: Բան Կի Մունը որոշում է կայացրել, որ Մոնտրյոյում հանդիպումը կանցնի առանց Իրանի մասնակցության, գրում է РИАНовости–ն: Այս որոշումից անմիջապես հետո հայտնի […]

Մայդանում իրավիճակն անվերահսկելի է դարձել. ընդդիմությունը կորցնում է տիրապետումը /ֆոտո, վիդեո/

 Միեւի կենտրոնում բախումները ցուցարարների եւ ոստիկանների միջեւ շարունակվում են: Բախումների արդյունքում անվտանգության 119 աշխատակից է վիրավորվել, 32 ակտիվիստ ձերբակալվել է, գրում է Газета.Ru-ն:  Ուկրաինայի ընդդիմադիր “ՈւԴԱՌ” կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն էլ հայտարարել է, որ Կիեւ են բերվել սադրիչներ, որպեսզի նրանք մեքենաներ այրեն, ցուցափեղկեր կոտրեն, գողություն անեն եւ կռիվներ սադրեն: Կլիչկոն կարծում է, որ օգտագործելով սադրիչներին՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի