06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Նախագահի կարծիքով` հանցավորության աճի պատճառը սերիալներն են

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրում հանցավորության բարձր մակարդակին նպաստում են հեռուստասերիալները, գրում է РИАНовости–ն:  Նախագահն ասել է, որ հեռուստաալիքները ողողված են սերիալներով, որտեղ գլխավոր հերոսները սպանում են մարդկանց, բայց միեւնույն ժամանակ ներկայացվում որպես գլխավոր հերոսներ։ Մադուրոն նշել է, որ բազմաթիվ սերիալներ հրահրում են բռնություն եւ ատելություն, եւ դրան պետք է վերջ տալ։ […]

Մոտ հազար երեխա վարակվել է աղեստամոքսային վիրուսով

Ճապոնական Համամացու քաղաքում մոտ 1 000 երեխա վարակվել է աղեստամոքսային վիրուսով: 14 դպրոցների 905 երեխա եւ 41 ուսուցիչ չեն կարողացել հիվանդության պատճառով դուրս գալ տնից, գրում է РИА Новости-ն: Քաղաքի դպրոցներում կարանտին է հայտարարվել, մեծամասշտաբ հակավիրուսային ծրագիր է իրականացվում:

Ամուսինն 80-ամյա կնոջը դավաճանության մեջ է կասկածել ու փորձել է հանել նրա աչքը

Պետախ-Տիվայի 87-ամյա բնակչին ձերբակալել են այն բանի համար, որ նա փորձել է դանակով հանել իր կնոջ աչքը: 80-ամյա կինը պատմել է ոստիկաններին, որ երբ ինքն առավոտյան արթնացել է, իր գլխավերեւում տեսել է ամուսնուն` դանակը ձեռքին: Տղամարդը հայտարարել է, որ կինն իրեն դավաճանում է եւ փորձել է հանել նրա աչքը: Կնոջը հաջողվել է փախչել տնից: Երբ […]

Սարկոզին Օլանդին “անհեթեթ” նախագահ է համարում

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիլոլյա Սարկոզին համոզված է, որ ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդը, ում անունը օրերս շատ է քննարկվում` դերասանուհի Ժյուլի Գայեի հետ ունեցած սիրվեպի հետ կապված, անհեթեթ նախագահ է, գրում է INTERFAX.RU-ն: “Այն նկարում, որտեղ Օլանդը սաղավարտով դուրս է գալիս սիրուհու տնից, նա շատ անհեթեթ տեսք ունի: Նա անհեթեթ նախագահ է”, -ասել է Սարկոզին: Նախկին […]

Ուսանողուհին փորձել է կազմակերպել շների փախուստը կենդանիների խանութից

Ամերիկացի ուսանողուհի եւ կենդանիների պաշտպանության շարժման ակտիվիստուհին փորձել է կազմակերպել շների փախուստ կենդանիների խանութից, տեղեկացնում է The Time-ը: Տեղի ոստիկանության տվյալներով` 23-ամյա աղջիկը քարով կոտրել է կենդանիներ վաճառող խանութի դուռն ու փորձել է ներս մտնել, սակայն նրան խանգարել է վրա հասած ոստիկանությունը: Ոստիկանությունում աղջիկն ասել է, որ ցանկացել է խանութ մտնել, որպեսզի ազատի շներին ու […]

ԵՄ-ն հրապարակել է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ամբողջական տեքստը

Եվրամիությունը հրապարակել է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ամբողջական տեքստը, գրում է РИА Новости-ն: Ավելի վաղ ասոցացման համաձայնագրի հրապարակման մասին Թվիթերի իր էջում տեղեկացրել էր Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Փաստաթղթում ասվում է. “Կողմերը Ասոցացման համաձայնագրի ընդունումից հետո 10 տարվա ընթացքում կշարժվեն ազատ առեւտրի գոտի հիմնելու ուղղությամբ”:

Փորձել են գողանալ Ֆրեյդի մասունքները

Լոնդոնի ոստիկանությունը փնտրում է հանցագործներին, ովքեր փորձել են գողանալ Զիգմունդ Ֆրեյդի մասունքները: Հանցագործությունը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 1-ին, գրում է INTERFAX.RU-ն: Ոստիկանությունից նշել են, որ գողության փորձի հետեւանքով լրջորեն վնասվել է հին հունական սափորը, որտեղ պահվում էին Ֆրեյդի եւ նրա կնոջ` Մարթայի մասունքները: Միջադեպից հետո սափորն այլ վայր են տեղափոխել:

Չելյաբինսկի բնակիչը վերադարձրել է պատահաբար իր հաշվին փոխանցված 10 տրիլիոն ռուբլին

Ռուսական բանկերից մեկը բատահաբար Չելյաբինսկի քաղաքացի Թիմուր Ֆատկուլլինի հաշվին է փոխանցել 10 տրիլիոն ռուբլի, գրում է Газета.Ru-ն: Տեսնելով իր հաշվի պարունակությունը` երիտասարդն ապշել է, սակայն ոչ թե ծախսել է գումարը, այլ տեղեկացրել է բանկին: Բանկը, հասկանալով սխալը, փորձում է ուղղել այն, այժմ երիտասարդի բանկային հաշիվը ժամանակավորապես փակված է:

Մանկապիղծը բռնաբարել է 4-ամյա զարմուհուն եւ տեսանյութը տարածել համացանցում

Վոլգոգրադցի 35-ամյա տղամարդը բռնաբարել է իր 4 տարեկան զարմուհուն, ինչն էլ նկարահանել է հեռախոսով եւ տեղադրել համացանցում: Ոստիկանության աշխատակիցները, տեսնելով երեխայի լուսանկարները, անմիջապես ձերբակալել են մանկապիղծին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել բռնաբարության, մանկապղծության եւ պոռնոգրաֆիկ նյութերի տարածման մեղադրանքներով, տեղեկացնում է sexnews.ru-ն:

ԱՄՆ-ը եւ Քուվեյթը 880 միլիոն դոլար կտրամադրեն Սիրիային

ԱՄՆ-ը եւ Քուվեյթը խոստացել են միասին 880 միլիոն դոլար տրամադրել Սիրիային` որպես հումանիտար օգնություն, տեղեկացնում է  Associated Press-ը: Գումարի մեծ մասն ուղղվելու է հակամարտության հետևանքով տուժած երեխաների համար կրթական ու առողջապահական ծրագրերի իրականացմանը: Ենթադրվում է, որ Քուվեյթից ու ԱՄՆ-ից բացի ֆինանսական օգնություն կտրամադրի 60 եվրոպական  ու արաբական երկիր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի