12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Մայդանում իրավիճակն անվերահսկելի է դարձել. ընդդիմությունը կորցնում է տիրապետումը /ֆոտո, վիդեո/

 Միեւի կենտրոնում բախումները ցուցարարների եւ ոստիկանների միջեւ շարունակվում են: Բախումների արդյունքում անվտանգության 119 աշխատակից է վիրավորվել, 32 ակտիվիստ ձերբակալվել է, գրում է Газета.Ru-ն:  Ուկրաինայի ընդդիմադիր “ՈւԴԱՌ” կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն էլ հայտարարել է, որ Կիեւ են բերվել սադրիչներ, որպեսզի նրանք մեքենաներ այրեն, ցուցափեղկեր կոտրեն, գողություն անեն եւ կռիվներ սադրեն: Կլիչկոն կարծում է, որ օգտագործելով սադրիչներին՝ […]

Ամերիկուհիները սպանել են երեխաներին` նրանց մեջից “չարքին” քշելու համար

ԱՄՆ-ում երկու կանայք սպանել են մեկ տարեկան տղա եւ երկու տարեկան աղջիկ երեխաների` փորձելով նրանց մեջից “քշել չարքին”,- տեղեկացնում է РИА Новости-ն: Երեխաների մայրը նույնպես մասնակցել է այս ոճրագործությանը: Երեխաների մարմինները գտել են ոստիկանները` դանակի բազմաթիվ հարվածներով: Տանը 5 եւ 8 տարեկան երեխաներ էլ են եղել, ովքեր նույնպես վիրավոր են եղել: Երեխաներին տեղափոխել են հիվանդանոց: […]

Սաուդյան Արաբիան դեմ է Իրանի` “Ժնեւ 2”-ին մասնակցելուն

Սաուդյան Արաբիան դեմ է արտահայտվել Իրանի մասնակցությանը Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված “Ժնեւ 2” համաժողովում: Պատճառն այն է, որ Իրանը հրապարակավ կողմ չի եղել Սիրիայում անցումային կառավարություն ստեղծելուն: Հիշեցնենք, որ համաժողովը տեղի կունենա առաջիկա չորեքշաբթի օրը:

Մայդանում հեռուստալրագրողուհի է վիրավորվել

Ուկրաինական հեռուստաընկերություններից մեկի լրատվական բաժնի լրագրող Նատալյա Պիսնյան ոտքից վիրավորվել է Կիեւի կենտրոնում, որտեղ շարունակվում են ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումները, գրում է РИА Новости-ն: Հարկ է նշել, որ երեկվանից շարունակվող բախումների արդյունքում 100 ոստիկան է վիրավորվել, որոնցից 61-ը հոսպիտալացվել է: Ավելի վաղ նշվել էր նաեւ, որ այլ լրագրողներ եւս վնասվածքներ են ստացել` Известия թերթի […]

“Գողական հավաքի” 50 մասնակից է ձերբակալվել

Մոսկվայում տեղի ռեստորաններից մեկում ձերբակալվել է “«գողական հավաքի” մոտ 50 մասնակից, գրում է Газета.Ru-ն:  Ձերբակալվածների թվում է եղել “օրենքով գող” Կոնստանտին Վասիլեւը` Կոստյա Շրամ մականունով: Ըստ տեղեկությունների՝ ներկա է եղել նաեւ օրերս Բանգկոկից վերադարձած “օրենքով գող” Վլադիմիր Օզերսկին, ով հասցրել է լքել ռեստորանը՝ նախքան ոստիկանների ժամանումը։  

ԵՄ-ն քննարկելու է Ուկրաինայի հարցը

Եվրամիությունն իր առաջիկա խորհրդի ընթացքում պատրաստվում է քննարկել Ուկրաինայի հարցը: Այս մասին հայտարարել է  Եվրամիության արտաքին եւ անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: “Մենք ուշադիր հետեւում ենք Ուկրաինայում տիրող իրավիակին: Մենք գիտենք, որ Յանուկովիչը խոսք է տվել երկխոսության գնալ ցուցարարների հետ եւ հոսուվ ենք` դա իսկապես կլինի: Տեսնենք, թե ինչպիսի արդյունքներ կունենա երկխոսությունը”,- ասել […]

Հարավային Օսիայի նախագահը ցրել է կառավարությունը

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ ցրում է կառավարությունը, տեղեկացնում է Газета.Ru-ն:  Նա բացատրել է նախարարների կաբինետի ոչ բավարար աշխատանքով: Ըստ նախագահի` մեկուկես տարում կառավարությունը չի կարողացել կատարել իր առջև դրված առաջադրանքները, որոնք կապված են վերականգնման գործընթացի և պետության սոցիալ-տնտեսական զարգացման հետ:

Եգիպտոսում խոշոր վթարի արդյունքում 19 հոգի է մահացել

Եգիպտոսի հարավում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, իրար են բախվել ավտոբուսն ու բեռնատար ավտոմեքենան: Բախման արդյունքում 19 հոգի մահացել է, տեղեկացնում է РИА “Новости”-ն: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին, երեկոյան: Հայտնի է դարձել, որ զոհերից հինգը կանայք են, երեքը` երեխաներ` 9, 6 եւ 3 տարեկան:

Սիրիական արտասահմանյան ընդդիմությունը հրաժարվում է “Ժնեւ-2” խորհրդաժողովին մասնակցելուց

Սիրիայում լարված վիճակին խաղաղ լուծում տալուն ուղղված “Ժնեւ-2” միջազգային խորհրդաժողովը տեղի կունենա առաջիկա չորեքշաբթի` հունվարի 22-ին: Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ կմասնակցեն խորհրդաժողովին: Սակայն “Ժնեւ-2”-ին պաշտոնապես հրաժարվել են մասնակցել սիրիական արտասահմանյան ընդդիմության՝ այսպես կոչված “Հեղափոխական եւ ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի” ներկայացուցիչները, գրում է Газета.Ru-ն: Արմատականները պաշտոնապես հրաժարվել են մասնակցությունից, երբ խորհրդաժողովին պաշտոնապես հրավիրվել է Իրանը: […]

Վառվող տեխնիկա, պայթյուններ. Կիեւի կենտրոնում բախումները վերսկսվել են /ֆոտո, վիդեո/

Երեկ երեկոյան Կիեւի մայդանում վերսկսվել է լարված իրավիճակը: Ցուցարարները մեքենաներ են այրել, ոստիկանների ուղղությամբ վառվող ջահեր են նետել, գրում է “Ռիա նովոստին”: Ցուցարարները փորձել են երկու ոստիկանական ավտոբուս այրել: Ոստիկանները ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել: ԱՄՆ-ը Կիեւից պահանջել է չսրել իրավիճակն ու դուրս բերել հատուկ նշանակության ջոկատները մայդանից: Տեսանյութը` այստեղ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի