12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Սիրիայի իշխանությունները կարող են բոյկոտել ժնեւյան բանակցությունների երկրորդը փուլը

Սիրիայի իշխանությունները, հնարավոր է, բոյկոտեն ժնեւյան բանակցությունների երկրորդ փուլը, գրում է Reuters-ը: Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրախիմին: Բանակցությունների հաջորդ փուլը պետք է տեղի ունենա փետրվարի 10-ին:

Կինը երկու շաբաթ չի կերակրել 5 ամսական դստերը, երեխան մահացել է

Սանկտ-Պետերբուրգում ոստիկանությունը քրեական գործ է հարուցել 5 ամսական երեխայի մահվան առնչությամբ: Սպանության մեջ մեղադրվում է երեխայի մայրը, ով երեխայի սովամահ է արել:   19-ամյա Ալյոնա Իպատովան երկու շաբաթ շարունակ երեխային մենակ թողել է տանն ու չի եկել տուն: Արդյունքում փոքրիկը սովամահ է եղել եւ մահացել: Հետաքննությունը պարզել է, որ Ալյոնան 2 շաբաթ ընկերների հետ խմելիս […]

Օբաման հավատում է Սոչիի Օլիմպիադայի անվտանգությանը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահություն է հայտնել, որ Սոչիի Օլիմպիադան անվտանգ կանցնի, տեղեկացնում է Reuters-ը: Օբաման ասել է, որ այն ամերիկացիները, ովքեր ցանկանում են մեկնել Սոչի, կարող են հանգիստ լինել: Իսկ ինքը` Օբաման, չի մեկնի Սոչի, քանի որ խիստ զբաղված գրաֆիկ ունի: ԱՄՆ նախագահը նաեւ վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ի օլիմպիական թիմը ոսկե մեդալներով կվերադառնա […]

Հարբած ծնողները խորովել են իրենց նորածին երեխային

Տուվայում ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երիտասարդ ծնողների նկատմամբ, ովքեր երկար ժամանակով նորածին երեխային թողել են վառարանի մոտ` առանց հսկողության: Մինչ ծնողները հարբելիս են եղել, երեխան այրվել է եւ հայտնվել վերակենդանացման բաժանմունքում: 32-ամյա ամուսինն ու 30-ամյա կինը իրենց մեկ ամսական երեխային թողել են վառարանի կողքին դրված մահճակալի վրա, իսկ իրենք գնացել են խմելու: Հարբեցողությունը երկու […]

Ժնեւում ցույցեր են` ի աջակցություն Սիրիայի ղեկավարության

Ժնեւում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ ակցիա է` ի աջակցություն Սիրիայի ղեկավարության, տեղեկացնում է РИА Новости –ն: Այսօր «Ժնեւ 2»-ի շրջանակներում պետք է սկսվի Սիրիայի իշխանության եւ ընդդիմության միջեւ բանակցությունների առաջին փուլը: Ակցիային մասնակցում է մոտ 300 ցուցարար, ովքեր եկել են ԵՄ տարբեր երկրներից: Տեղի ոստիկանությունը նշել է, որ ցույցն օրինական է եւ խաղաղ:

Մեքսիկայում կրկին մոլեգնում է խոզի գրիպը, կան զոհեր

Մեքսիկայում աճում է A տեսակի /H1N1/ գրիպով հիվանդների քանակը: Հունվարի սկզբից մինչ օրս երկրում խոզի գրիպով 2235 հիվանդ է արձանագրվել, որոնցից 251-ը մահացել է: Մահվան դեպքերի ուղիղ կեսը տեղի է ունեցել վերջին մեկ շաբաթվա ընթացքում, գրում է newsru.com-ը: այժմ երկրում ակտիվ կերպով պատվաստումներ են ընթանում գրիպի դեմ: Հիշեցնենք, որ 2009-ին Մեքսիկայում արջանագրվեց խոզի գրիպի կտրուկ […]

Եվրոպան սպառնում է Ուկրաինային

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Էլմար Բրոքը հայտարարել է, որ, եթե Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մոտ ժամանակներում փոխզիջման չգնա ընդդիմության հետ, շատ շուտով Եվրոպական միությունը Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ կկիրառի, տեղեկացնում է Взгляд-ը: Նա ասել է, որ եթե այս ամենը չդադարի, պատասխանատուները կպատժվեն, նրանց մուտքը ԵՄ կարգելվի, հնարավոր է` սառեցվեն նրանց բանկային հաշիվները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի