07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Բրազիլիայում 6 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության

Բրազիլիայում խոշոր վթարի արդյունքում երկրի 11 նահանգներում 6 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության, տեղեկացնում է РИА Новости-ն: Վթարի պատճառը կարճ միացումն է եղել: Հարկ է նշել, որ Բրազիլիան շուտով ընդունելու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

ԵՄ-ն պատրաստ է ընդդիմության եւ իշխանության միջեւ միջնորդ ուղարկել. Կլիչկո

Եվրոպական միությունն Ուկրաինայի ընդդիմության եւ իշխանության միջեւ բանակցությունների համար պատրաստ է բարձր մակարդակով միջորդներ ուղարկել, որպեսզի որպեսզի երկիրը դուրս գա քաղաքական ճգնաժամից, հայտարարել է “ՈւԴԱՐ” կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն։ Այս մասին տեղեկացնում է Взгляд-ը: Կլիչկոն ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին էշթոնի հետ հանդիպումից հետո ասել է, որ իրենք քննարկել են իրավիճակն Ուկրաինայում։ “Գլխավորը քայլեր անելն է […]

Ողբերգություններ, որոնք տեղի են ունեցել դպրոցներում /ֆոտոշարք/

Նախօրեին Մոսկվայի դպրոցներից մեկում տեղի ունեցած աղբեգությունը ցնցեց բոլորին` բարձր դասարանցին գերի էր վերցրել մի ամբողջ դասարանի, ապա սպանել ուսուցչին ու ոստիկանի: Ցավոք, այս միջադեպը առաջինը չէ, դպրոցներում նման ողբերգություններ էլի եղել են, որոնք ցնցել են մարդկանց: «Ինտերֆաքսն» առանձնացրել է դրանցից մի քանիսը: 1996 թվականի մարտի 13-ին 43-ամյա Թոմաս Հեմիլթոնը, 4 ատրճանակով զինված, կրակ էր […]

Գերմանիայում բոյկոտում են Էրդողանին.Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է Բեռլինից

Շուրջ 400-450 ցուցարարներ հավաքվել են Բեռլինի կենտրոնում` Բրանդենբուրգյան դարպասների մոտ` բոյկոտելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Գերմանիա: Henaran.am-ի թղթակիցը Բեռլինից հաղորդում է, որ ժամեր շարունակ ցուցարարները չեն լքում Խորհրդարանին եւ վարչապետի նստավայրին հարող փողոցները: Բրանդենբուրգյան դարպասների մոտ հիմնականում հավաքվել են Գերմանիայում ապրող ազգային եւ կրոնական փոքրամասնությունները:  Ընդդեմ Էրդողանի վարչակարգի կոչերով հանդես են եկել մասնավորապես ալեւիական համայնքի ներկացացուցիչները: Ցուցարարները […]

Էշթոնն այսօր կմեկնի Ուկրաինա

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն այսօր մեկնում է Ուկրաինա, որտեղ կմնա մինչ վաղը, տեղեկացնում է РИА Новости-ն: Էշթոնը այնտեղ կհանդիպի երկրի իշխանությունների եւ ընդդիմության հետ` փորձելով ուղիներ փնտրելով ստեղված իրավիճակի լուծման համար: Վաղը Կիեւ կմեկնի նաեւ Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Կանանց ինքնապաշտպանության ջոկատ` Մայդանում

Կիեւի Անկախության մայդանում կանանց ինքնապաշտպանության ջոկատ է հայտնվել, տեղեկացնում է gazeta.ru-ն: Ջոկատի մասնակից կանայք պատրաստվում են զբաղվել միայն խաղաղ դիմադրությամբ եւ կենտրոնանալ կրթական միջոցառումների վրա: Մի քանի օրվա ընթացքում նախաձեռնությանը միացել են տասնյակ կանայք, մշտապես հայտնվում են նոր մասնակիցներ:

Անգլիայի թագուհին խնդրել է Քեյթ Միդլթոնին ավելի զուսպ հագնվել

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը խնդրել է Քեմբրիջի դքուհի Քեյթ Միդլթոնին` իր թոռան կնոջը, ավելի զուսպ հագնվել` հրաժարվելով կարճ զգեստներից, հաղորդում է The Daily Mail-ը: Ավստրալիա մեկնելուց առաջ թագուհին խնդրել է Քեյթին ավելի զուսպ շորեր ընտրել ու օգտվել իր ոճաբանների ծառայությունից: Հարկ է նշել, որ Ավստրալիայում ուղեւորության ժամանակ դքսուհին պետք է օրական 4 անգամ փոխի […]

Հաքերները դատի են տվել Անգելա Մերկելին

Գերմանիայում մի խումբ հաքերներ` Chaos Computer Club-ի ներկայացուցիչները, դատի են տվել կանցլեր Անգելա Մերկելին, փոխանցում է Lenta.ru-ն: Նրանք Մերկելին ու երկրի կառավարությանը մեղադրում են ինտերնետ-օգտատերերի տվյալների գաղտնիության խախտման համար:  Ըստ նրանց` Մերկելը եւ նրա նշանակած նախարարները օգնել էին ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին` հետեւելու սոցիալական ցանցերում Գերմանիայի քաղաքացիների գրառումներին:  Ի պատասխան` Գերմանիայի կառավարությունից ասել են, որ Գերմանիայում […]

Ինքնաթիռում 1,5 տարեկան երեխա է մահացել

Օմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը ստիպված է եղել Կազանում վայրէջք կատարել, քանի որ ինքնաթիռում գտնվող 1,5 տարեկան երեխայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Չնայած ցուցաբերած բժշկական օգնությանը` երեխայի կյանքը փրկել չի հաջողվել, տեղեկացնում է ”Ինտերֆաքսը”: Հետաքննությամբ պարզվել է, որ երեխան ի ծնե սրտի հիվանդություն է ունեցել:

Facebook-ը 10 տարեկան է

Այսօր` փետրվարի 4-ին, լրանում է Facebook սոցիալական կայքի 10-ամյակը: 2004-ի հենց այս օրը Հարվարդի համալսարանի ուսանող Մարկ Ցուկերբերգը եւ իր ընկերները  նոր սոցիալական ցանց դրեցին շրջանառության մեջ, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը: Երկրորդ կուրսի ուսանող Մարկ Ցուկենբերգի գլխում հղացել էր ստեղծել մի վայր, որտեղ ուսանողները կարող են օնլայն շփում ունենալ միմյանց հետ: Սկզբում կայքը կոչվում էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի