07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ուկրաինայում ահաբեկչությո՞ւն է պատրաստվում

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն հայտարարել է, որ իրենք օպերատիվ տեղեկություն ունեն աջ ծայրահեղական խմբավորումների կողմից ահաբեկչության պատրաստման մասին, տեղեկացնում է РИА Новости-ն: «Աջ ծայրահեղական խմբավորումները պատրաստվում են կրկին խարխլել խաղաղությունը եւ չեն կանգնի անգամ ահաբեկչական գործողության առաջ: Այդ մասին են վկայում եւ՛ մեր ունեցած օպերատիվ տեղեկությունները, եւ՛ Արհմիությունների տան վերջին պայթյունը»,- ասել է […]

90-ամյա նախկին նախագահի կինը բաժանվում է նրանից` դավաճանության համար

Լեհաստանի նախկին նախագահ, գեներալ Վոյցեխ Յարուզելսկու կինը նրան մեղադրել է դավաճանության մեջ ու պատրաստվում է բաժանվել ամուսնուց: Բարբարան եւ Վոյցեխը ամուսնացել են 53 տարի առաջ, սակայն 84-ամյա կինն ասում է, որ եթե իր 90-ամյա ամուսինը չխզի սիրուհու հետ իր կապերը, ինքն անմիջապես կամուսնալուծվի: Բարբարայի կարծիքով` ամուսինն իրեն դավաճանում է 50-ամյա մի կնոջ հետ, ով իրենց […]

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը նախ հայհոյել է ԵՄ-ին, ապա ներողություն խնդրել

Համացանցում մի հեռախոսազրույցի ձայնագրություն է հայտնվել, որտեղ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը ոչ պարկեշտ արտահայտություններ է անում ԵՄ-ի հասցեին` խոսելով ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ընդդիմության հարաբերություններից, գրում է topnews.ru-ն: Նուլանդը ընդունել է ձայնագրության իսկությունն ու ներողություն խնդրել ԵՄ-ից: Ուկրաինայում հարցերը կարգավորելու խնդրում ԵՄ-ի դերի մասին Նուլանդը ասել էր «F*** EU»:

Հայտնաբերվել է Ստրադիվարիուսի գողացված ջութակը

Հունվարի 27-ին գողացված Ստրադիրվարիուսի ջութակը հայտնաբերվել է ԱՄՆ-ում, մի ավտոտնակում, տեղեկացնում է Газета.ru-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան Մելուոկի քաղաքում ջութակի գողության կասկածանքով ձերբակալել են 2 տղամարդու եւ մեկ կնոջ: Հիշեցնենք, որ Ստրադիվարիուսի 1715թ.-ի ջութակը գողացել էին վերջերս` Սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերից:

Եվրամայդանում ծանոթացել են, այնտեղ էլ ամուսնացել /ֆոտո, վիդեո/

Կիեւի քաղաքապետարանում Եվրամայդանի երկու ակտիվիստ է ամուսնացել, ովքեր ծանոթացել էին Կիեւում բողոքի ակցիաների ժամանակ: Զույգը սիրահարվել է եւ որոշել ամուսնանալ, տեղեկացնում է korrespondent.net-ը: 21-ամյա Բոգդանը Կիեւից է,  25-ամյա Յուլյան` Ռովնոյից: Սիրահարներն անցել են վահաններով եւ մահակներով մարդկանց շարքերի միջով, ինչից հետո նրանց ամուսնացրել է քահանան:  Հարսանիքը կազմակերպել են Մայդանի ակտիվիստները: Տեսանյութը` այստեղ:

Մայդանի ուղղությամբ պայթուցիկ են նետել, մի ակտիվիստ է վիրավորվել

Այսօր Կիեւի Մայդանում «Դեղեր» գրառումով տոպրակ են հայտնաբերել, որի մեջ պայթուցիկ սարքեր են եղել, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Տոպրակը բացելու պահին պայթուցիկը գործել է, ինչի հետեւանքով երիտասարդ ակտիվիստի ձեռքը պոկվել է: Այս պահին ակտիվիստը գտնվում է հիվանդանոցում: Դեպքի մանրամասները ճշտվում են:

Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի նկատմամբ

Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրամիությանն ու անդամ երկրներին սկսել անհատական պատժամիջոցներ կիրառել ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղավոր են «Մայդանում» բռնություն կիրառելու եւ ցուցարարների մահվան մեջ, գրում է INTERFAX.RU-ն: Բացի այդ, Եվրախորհրդարանը մտադիր է կոչ անել ԵՄ-ին, ԱՄՆ-ին, Համաշխարհային եւ այլ խոշոր բանկերին ֆինանսական օգնություն ցույց տալ Ուկրաինային, որպեսզի երկիրը հնարավորինս շուտ դուրս գա ստեղծված իրավիճակից:

Ձնե հրաշքներ. քանդակներ` նվիրված սիրուն, բարիությանն ու սպորտին /ֆոտոշարք/

Պատմության մեջ առաւշջին անգամ ձնե փառատոնի գլխավոր քանդակը նվիրված է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին: Այս քանդակի ստեղման համար ուղիղ մեկ ամիս է պահանջվել: Այս, ինչպես նաեւ այլ ձնե հրաշքներ ներկայացվել են ձնե փառատոնի ժամանակ:

Մահակներով զինված ցուցարարները մոտենում են Ռադայի շենքին

Ուկրաինայում մոտ 3.000 ցուցարար, ովքեր զինված են մահակներով ու փայտերով, մոտենում են Ռադայի շենքին, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: Երթին մասնակցում են ընդդիմադիր կուսակցությունների մի շարք պատգամավորներ։ Երթի մասնակիցները հայտարարել են, որ իրենց նպատակը Գերագույն Ռադայի մոտ պիկետ կազմակերպելն է՝ Սահմանադրությունը փոխելու պահանջով։ Ռադայի շենքի մոտ կա 2 հազարից ավելի ոստիկան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի