07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Տեխասում կնոջը մահապատժի են ենթարկել մտավոր հետամնացին ծաղրանքներով մահվան հասցնելու համար

Ամերիկյան Տեխաս նահանգում Սյուզան Բասսոն մահապատժի է ենթարկվել այն բանի համար, որ 1998 թվականին մտավոր հետամնաց տղամարդուն այնքան է ծաղրանքների ու կտտանքների ենթարկել, մինչեւ վերջինս մահացել է: Ամուսնության խոստմամբ կինը Լուիս Մուսոյին Նյու ջերսիից Տեխաս է կանչել, իսկ մի քանի տարի անց հայտնաբերվել է տղամարդու դիակը: Մահապատժից առաջ կինը հրաժարվել է վերջին խոսքի իրավունքից ու […]

Մոսկվայի դպրոցում սպանություն գործած աշակերտը մեծացել է հատուկ ծառայության աշխատակիցների ընտանիքում

Օրերս Մոսկվայի 263 դպրոցում սարսափելի ողբերգություն տեղի ունեցավ: Դպրոցի բարձր դասարանի աշակերտներից Սերգեյ Գորդեեւը զենքով մտել էր դպրոց, գերի վերցրել համադասարանցիներին, ապա սպանել ուսուցչին ու ոստիկանի: Ողբերգությունից երկու օր առաջ դեռահասը, ում տանը ստիպում էին կրոնական գրքեր կարդալ եւ աղոթքներ սովորել, կռվել էր ծնողների հետ եւ ընկերոջն ասել, թե կորցրել է հավատը եւ կյանքի իմաստը: […]

Յացենյուկը պատրաստ է դառնալ Ուկրաինայի վարչապետ

Ուկրաինայի ընդդիմադիր “Բատկիվշչինա” կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ պատրաստ է ղեկավարել երկրի կառավարությունը, սակայն այն դեպքում, եթե կառավարությունը կազմվի միայն ընդդիմադիրներից, տեղեկացնում է rbc.ru-ն: “Մենք համոզված ենք, որ ընդդիմությունը կարող է ղեկավարել երկիրը եւ խռովությունների ժամանակ կամուրջներ գտնել”,- ասել է Յացենյուկը: Նա նշել է նաեւ, որ ինքը կղեկավարի կառավարությունը, եթե ընդունվի 2004 թվականի […]

Համասեռականների իրավունքների ջատագովները կազմակերպել են բողոքի ցույցեր՝ Սոչիի օլիմպիական խաղերի նախօրեին

Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկող Ձմեռային օլիմպիական խաղերի նախօրեին համասեռականների իրավունքների ջատագովները աշխարհի բազմաթիվ վայրերում կազմակերպել են ակցիաներ՝ արտահայտելով իրենց բողոքը Ռուսաստանում ընդունված հակահամասեռական օրենքի կապակցությամբ, տեղեկացնում է “Ամերիկայի Ձայնը”:   Համասեռականների իրավունքների պաշտպանները հավաքներ են անցկացրել բազմաթիվ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում և Սանկտ Պետերբուրգում:   Երուսաղեմում անցկացված բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները […]

Ուկրաինան պետք է ստեղծված իրավիճակից դուրս գալու ինքնուրույն ծրագիր մշակի. Շ. Ֆյուլե

Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ինքնուրույն ներկայացնի ստեղծված իրավիճակից դուրս գալու ծրագիրը, տեղեկացնում է РИА Новости-ն: Նա նշել է, որ միակ ծրագիրը, որը կարող է աշխատել, կլինի ուկրաինացիների առաջարկած ծրագիրը երկխոսության ընթացքում: “Ո´չ Բրյուսելի, ո´չ Մոսկվայի ծրագրերը հաջող չեն կարող լինել”, – ասել է Ֆյուլեն:

Եգիպտոսում խոզի գրիպից 24 հոգի է մահացել

Եգիպտոսում խոզի գրիպի արդյունքում 24 հոգի է մահացել, գրում է Газета.Ru-ն: Բացի այդ` այս հիվանդության ախտանիշերով 2014 թվականի ընթացքում արդեն հազար մարդ է հոսպիտալացվել: Երկրի իշխանությունները զգուշացնում են, որ համաճարակը տարածվել է Կիպրոսում: Մահացածների մեջ կան նաեւ բժիշկներ, ովքեր բուժելիս են եղել հիվանդներին:

Ուկրաինացի 15 ցուցարար է ազատ արձակվել

Ուկրաինայում օրերս ընդունված ցուցարարների նկատմամբ համաներում կիրառելու մասին օրենքով այսօր բանտից ազատ է արձակվել 15 ցուցարար, գրում է INTERFAX.RU-ն: Մեկ շաբաթվա ընթացքում ազատ են արձակվելու բոլոր ցուցարարները: Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընդդիմությունը դեմ է այս օրենքին եւ պահանջում է չեղյալ հայտարարել այն:

Պրահայի իշխանությունները հրաժարվում են կազմակերպել Յանուկովիչի այցը

Պրահայի քաղաքապետ Տոմաշ Գուդեչեկը հայտարարել է, որ ապրիլին ակնկալվող Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ Չեխիա այցի դեպքում Պրահայի իշխանությունները չեն մասնակցի այցի կազմակերպմանը: Այս մասին տեղեկացնում է Левый берег-ը: Քաղաքապետն ասել է, որ Պրահան հիմք չունի ուկրաինացի նախագահի հետ հանդիպմանը մասնակցելուն: “Աբսուրդ է, որ նախագահ Յանուկովիչը վայրէջք կատարի օդանավակայանում, որը կրում է Վացլավ Հավելի անունը: Եթե […]

Հանցագործները հարձակվել են հիվանդանոցի վրա /վիդեո/

Ռիո-դե-Ժանեյրոյում զինված հանցագործները հարձակվել են հիվանդանոցի վրա ու թալանել բժիշկներին եւ հիվանդներին, տեղեկացնում է BBC-ն: Զոհերի կամ վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվում: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա արդեն որերորդ զինված հարձակումն է, ինչը մտահոգության տեղի է տվել թե երկրի իշխանություններին, թե միջազգային հանրությանը, քանի որ այստեղ շատ շուտով տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Գնացքն ու երթուղայինը բախվել են. կա 13 զոհ /ֆոտո/

Ուկրաինայում այսօր երթուղայինը բախվել է գնացքին, ինչի արդյունքում 13 հոգի մահացել է, 7-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել: Երթուղայինում գտնվող անձանցից չի տուժել միայն վարորդը: Ինչպես հայտնի է դարձել, երթուղայինի վարորդը, չկանգնելով կարմիր լույսի տակ, առաջ է գնացել ու բախվել գնացքին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի