Մոսկվայի դպրոցում սպանություն գործած աշակերտը մեծացել է հատուկ ծառայության աշխատակիցների ընտանիքում
Օրերս Մոսկվայի 263 դպրոցում սարսափելի ողբերգություն տեղի ունեցավ: Դպրոցի բարձր դասարանի աշակերտներից Սերգեյ Գորդեեւը զենքով մտել էր դպրոց, գերի վերցրել համադասարանցիներին, ապա սպանել ուսուցչին ու ոստիկանի:
Ողբերգությունից երկու օր առաջ դեռահասը, ում տանը ստիպում էին կրոնական գրքեր կարդալ եւ աղոթքներ սովորել, կռվել էր ծնողների հետ եւ ընկերոջն ասել, թե կորցրել է հավատը եւ կյանքի իմաստը:
ԶԼՄ-ները տեղեկություններ են ստացել, որ Գորդեեւը մեծացել է հատուկ ծառայության աշխատակիցների ընտանիքում: Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչու է դեռահասի տանը մեծ քանակությամբ զենք-զինամթերք եղել եւ դեռահասն ինչու է կարողացել օգտվել դրանից:
Հետաքրքրականն այն է, որ դեռահասի ծնողները, հարցաքննվելուց հետո, պարզապես անհետացել են, նրանք նաեւ հրաժարվել են որդու պաշտպանությունից: Այժմ ոստիկանները չեն կարողանում կապվել նրանց հետ, նրանք ընդհանրապես չեն հետաքրքրվում իրենց որդուց, գրում է topnews.ru-ն: