12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Խռովություններ եւ ակցիաներ Բոսնիա եւ Հերցոգովինայում /ֆոտո/

Փետրվարի 7-ից Բոսնիա եւ Հերցոգովինայում մասսայական բողոքի ցույցեր են, խռովություններ ու բախումներ: Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց` բողոքելով երկրում տիրող ցածր սոցիալական մակարդակից, կոռուպցիայից եւ գործազրկությունից: Երկրի որոշ քաղաքներում խռովությունները հասել են լուրջ բախումների, արդեն խոսվում է վիրավորների մասին, գրում է РИА Новости-ն: 

Նախարարը նիհարել է 70 կգ-ով /ֆոտո/

Չեխիայի ներքին գործերի նախարար Միլան Հովանեցը մեկ տարում փոխվել է անճանաչելիության աստիճանի: Նախկինում 180 կգ կշռող նախարարը որոշել է ի վերջո ազատվել ավելորդ քաշից, եւ դա նրան հաջողվել է: Նա հատուկ դիետա է պահպանել, ինչի արդյունքում նա նիհարել է 70 կգ-ով: «Սկզբում սարսափելի դժվար էր, իմ օրգանիզմը սովորել էր գիշերները ուտելուն: Բայց քիչ-քիչ սովորեցի, եւ […]

Մեկնարկել է

Սիրիայի հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված «Ժնեւ-2»-ի խորհրդաժողովի երկրորդ փուլն այսօր մեկնարկել է, տեղեկացնում է Газета.Ru-ն: Սիրիայի ընդդիմությունն ու իշխանությունները բանակցում են` ՄԱԿ-ի միջնորդությամբ: «Ժնեւ-2»-ի առաջին փուլը տեղի էր ունեցել հունվարի 31-ին:

Ընդդիմությունը Յանուկովիչին բանավեճի է հրավիրում

Երեկ Կիեւի Մայդանում հերթական ակցիան է տեղի ունեցել, որի ընթացքում ներկաները միաձայն կերպով պահանջել են իշխանափոխություն եւ անհապաղ բարեփոխումներ: Այս մասին տեղեկացնում է Newsru․com-ը։ Իր ելույթի ժամանակ «ՈՒԴԱՐ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն նախագահ Յանուկովիչին հանրային բանավեճի է հրավիրել։ «Ես ցանկանում եմ մյուս կիրակի նրան այստեղ կանչել։ Թող լսի, թե մարդիկ ինչ են կարծում»,- ասել է Կլիչկոն:

Կրակոցներ եկեղեցում. /վիդեո/

Սախալինսկում տեղի եկեղեցիներից մեկում տղամարդը կրակ է բացել, ինչի արդյունքում 2 հոգի մահացել է, եւս 6-ը` վիրավորվել: Նախօրեին տղամարդը, զենքի ձեռքին, հանկարծակի վազելով` մտել է եկեղեցի ու կրակ բացել: Սպանվել են եկեղեցու սպասավորներից մեկն ու այցելու: Տղամարդուն տեղում ձերբակալել են: Ինչպես պարզվել է, 1989 թվականին ծնված կրակողն աշխատում է իբրեւ անվտանգության աշխատակից, թե ինչն է […]

“Սանտա Կլաուսը” դատապարտվել է 20 տարվա ազատազրկման` մանկապղծության համար

ԱՄՆ-ի Օհայո նահանգում իբրեւ Սանտա Կլաուս ներկայացող տղամարդը դատապարտվել է 20 տարի ազատազրկման՝ սեփական համակարգչում մանկական պոռնոգրաֆիայի առկայության համար, տեղեկացնում է Газета.Ru-ն: 65-ամյա բնակիչ Ուիլյամ Ֆ. Բրոքն իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքի 35 կետերով: Դատախազների խոսքերով՝ Բրոքի համակարգչում հայտնաբերված ապացույցների թվում է 2012 թվականին հարեւան Օսթինթաունում տղամարդու ընկերուհու կողմից 8-ամյա աղջկա բռնաբարության տեսանյութը:

Անգելա Մերկելն այլեւս գերմանացիների ամենասիրելի քաղաքական գործիչը չէ

ARD հեռուստաալիքի հարցման արդյունքներով` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այլեւս ամենասիրելի քաղաքական գործիչը չէ երկրում, տեղեկացնում է Газета.Ru-ն: Մերկելը երկրորդ տեղն է գրավել` առաջին տեղը զիջելով երկրի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին: Վերջին երկու տարիների ընթացքում Մերկելը միշտ առաջին տեղն էր զբաղեցնում հեռուստաընկերության հարցումների արդյունքում:

Հայրը սեռական ոտնձգություններ է կատարել անչափահաս դստեր վրա

Արխանգելսկում 35-ամյա տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել անչափահասի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար: Նախաքննության տվյալներով` 2012-2013 թվականների ընթացքում կասկածյալը բազմիցս սեռական ոտնձգություններ է կատարել իր 10-ամյա դստեր նկատմամբ: Երբ երեխայի մայրն իմացել է այդ մասին, անմիջապես ոստիկանություն է դիմել: Դեպքի մանրամասները ճշտվում են:

Սիրիայի իշխանությունները կմասնակցեն “Ժնեւ-2”-ի երկրորդ փուլին

Սիրիայի իշխանությունները մասնակցելու են սիրիական կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանն ուղղված «Ժնեւ-2» համաժողովի երկրորդ փուլին, հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարը: Համաժողովի առաջին փուլը տեղի ունեցավ Մոնտրե քաղաքում եւ ավարտվեց հունվարի 31-ին: Երկրորդ փուլը կսկսվի փետրվարի 10-ին, գրում է Газета.Ru-ն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի