08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Տիմոշենկոն առաջարկել է Յանուկովիչին հանրային բանավեճեր իրականացնել

Ուկրաինայի նախկին վարչապետ, այժմ անազատության մեջ գտնվող Յուլիա Տիմոշենկոն առաջարկել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին հանրային բանավեճեր անցկացնել` երկիրը ստեղծված ճգնաժամային իրավիճակին դուրս հանելով թեմայով, գրում է Газета.Ru-ն: “Ես դիմում եմ Վիկտոր Յանուկովիչին, եթե նա ցանկանում է հանրային բանավեճեր, ես պատրաստ եմ առաջարկել տակտիկական քայլեր` երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար”,- հայտարարել է Տիմոշենկոն: Տիմոշենկոն ասել […]

Կքննարկվի Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահների հանդիպման կոնկրետ ժամկետը

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ Վրաստանի եւ Ռուսաստանի նախագահների հավանական հանդիպումը կարող է քննարկվել երկու երկրների ներկայացուցիչների՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի միջեւ հերթական երկխոսության ժամանակ, գրում է ITAR-TASS-ը: Երկու երկրների ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսված է փետրվարի վերջին՝ Պրահայում:

Ուկրաինայում սպանվել է դատավորը, ով որոշում էր կայացրել ցուցարաների ձերբակալության մասին

Ուկրաինայում գնդակահարել են դատավորին, ով որոշում էր կայացրել ցուցարաներին ձերբակալելու մասին, գրում է РИА Новости-ն: 34-ամյա դատավորին գնդակահարել են երեկ, նա մահացել է այսօր հիվանդանոցում: Սպանության առթիվ քրեական գործ է հարուցվել:

Քահանան թույլատրել է հավատացյալներին մերկ գալ պատարագների

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում գյուղական քահանա Ալեն Փարքերը թույլ է տվել հավատացյալներին պատարագներին գալ մերկ, գրում է Газета.ru-ն: Քահանան ասել է, որ իր “հոտը” պետք է հրաժարվի հագուստի հետ կապված նյութականությունից։ Բացի այդ, հոգևորականը նշել է, որ Աստվածաշնչում նկարագրվող պահերից շատերը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ գլխավոր հերոսները մերկ են եղել։ “Եթե Աստված մեզ այսպիսին է […]

Նորածին է մահացել

Ուրալում` Կազանից Տյումեն շարժվոսղ գնացքում, նորածին երեխա է մահացել: 8 ամսական տղա երեխան մահացել է մոր ձեռքերի մեջ, ով նրան տանում էր Տյումեն` վիրահատության:   Տեսակետ կա, որ երեխայի մահվան պատճառ է դարձել բժշկական ուշացած միջամտությունը, այժմ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, դեպքի մանրամասները ճշտվում են, գրում է newsru.com-ը:

Յանուկովիչն ընդունել է Կլիչկոյի մարտահրավերը

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը համաձայնել է հեռուստաբանավեճ անցկացնել “ՈՒԴԱՐ” կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի հետ: այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածվել, որում ասվում է, որ նման բանավեճեր անցկացնելու պրակտիկան գոյություն ունի բոլոր քաղաքակիրթ երկրներում։ “Այդ բանավեճերը լայն հասարակության համար առավել հասանելի դարձնելու նպատակով, այլ ոչ միայն նրանց համար, ովքեր գտնվում են […]

Բերման է ենթարկվել Պուտինի տան պատին միզած թուրք գործարարը

Հոլանդիայում գործող “Corendon Turizm” ընկերության ղեկավար, ազգությամբ թուրք Աթըլայ Ուսլուն, oլիմպիական քաղաք Սոչիում տհաճ միջադեպի մեջ է հայտնվել, գրում է Ermenihaber.am-ը:  Թուրք գործարարը միզել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տան պատին:Թուրքական «Ensonhaber» թերթի տեղեկացմամբ` միջադեպից հետո գործարարը անմիջապես բերման է ենթարկվել և հարցաքննվել:  «Երեկոյան հոլանդացի մարզիկների հաղթանակն էինք տոնում: Այնուհետև քաղցած էինք և սնվելու տեղ էինք փնտրում: […]

Տիմոշենկոն եւ Յանուկովիչը գաղտնի բանակցե՞լ են

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, ով ներկայումս գտնվում է անազատության մեջ, այցելել է Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուեւը եւ նրանք բանակցել են, գրում է Lenta.ru-ն: Ուկրաինական զլմ-ների տվյալներով` գաղտնի բանակցության թեման է եղել ստեղծված ճգնաժամից ելքի որոնումը  եւ խորհրդարանում ընդդիմադիր ու իշխող կուսակցությունների ջանքերի հնարավոր միավորումը: Նշենք, որ Տիմոշենկոն սատարում է Եվրամայդանի ներկայացուցիչներին եւ […]

Խռովություններ եւ ակցիաներ Բոսնիա եւ Հերցոգովինայում /ֆոտո/

Փետրվարի 7-ից Բոսնիա եւ Հերցոգովինայում մասսայական բողոքի ցույցեր են, խռովություններ ու բախումներ: Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց` բողոքելով երկրում տիրող ցածր սոցիալական մակարդակից, կոռուպցիայից եւ գործազրկությունից: Երկրի որոշ քաղաքներում խռովությունները հասել են լուրջ բախումների, արդեն խոսվում է վիրավորների մասին, գրում է РИА Новости-ն: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված