09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Տղամարդը հայտնվել է բանտում` տրանսպորտի ուղեվարձը չվճարելու համար

Բեռլինի բնակիչներից մեկն ամեն շաբաթ Բեռլինից գնացել է գերմանական Հագեն քաղաք` առանց վճարելու տրանսպորտի ուղեվարձը: Նա ամեն շաբաթ գնացել է կնոջ գերեզմանին այցելության, ով մի քանիտարի առաջ մահացել է ծանր հիվանդության արդյունքում: Հերբերտի խոսքով` կնոջ մահից հետո ամեն ինչ խառնվել է իրար, նա կորցրել է աշխատանքը, սկսել բնակվել բարեգործական կացարաններից մեկում: Եւ ամեն անգամ նա […]

Փորձել են ինքնաթիռ գրավել

Ադիս-Աբեբայից Հռոմ թռչող ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Ժնեւում, քանի որ անհայտ անձինք փորձել են գրավել ինքնաթիռը, տեղեկացնում է РИА Новости-ն:  Ethiopian Airlines ավիաընկերության ինքնաթիռից ազդանշան է եկել, որ ինքնաթիռի սրահում փորձ է արվում գրավել ինքնաթիռը: Փորձը, բարեբախտաբար կանխվել է, ինքնաթիռի բոլոր ուղեւորները անվտանգ կերպով տարհանվել են:  Այժմ Ժնեւի օդանավակայանը փակ է, տեղում աշխատում […]

Մարդկության թշնամին. համար մեկ գաղտնի գործակալը /վիդեո/

Մի քանի տարի առաջ հետաքրքիր տեսաֆիլմ է նկարահանվել ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենի մասին “Մարդկության թշնամին. համար մեկ գաղտնի գործակալը” անվանումով: Ֆիլմում պատմում է, որ ամբողջ աշխարհը նրան կարծում էր թիվ մեկ ահաբեկիչը, ի վերջո նա մեռավ, սակայն ոչ ոք նրան մահացած չտեսավ…

Խոշոր ավտովթարի արդյունքում 10 հոգի է մահացել /ֆոտո/

Ռուսաստանում` Լենինգրադյան շրջանում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել, իրար են բախվել բեռնատարն ու երթուղայինը, տեղեկացնում է РИА Новости-ն: Վթարի արդյունքում 10 հոգի է մահացել, բոլորը երթուղայինի ուղեւորներն են եղել: Ընդհանուր առմամբ, երթուղայինում 12 հոգի է եղել: Ոստիկանները պարզել են, որ մահացածների թվում երեխաներ չկան: Մանրամասները ճշտվում են:

Ռուսաստանում կարգելեն մանկական գեղեցկության մրցույթները

Ռուսաստանի Պեդդումայի մի շարք պատգամավորներ օրինագիծ են մտցրել, համաձայն որի` անհրաժեշտ է արգելել երեխաների շրջանում գեղեցկության մրցույթներ անցկացնելը, գրում է Forbes.ruժ-ն: Ըստ նրանց` նմանատիպ մրցույթներն ազդում են երեխաների թե հոգեբանության, թե առողջության եւ թե բարոյական զարգացման վրա: Երեխաներին նման մրցույթների մեջ ներգրավելու դեպքում այսուհետ մարդիկ կտուգանվեն 4-5 հազար, իսկ մրցույթների կազմակերպիչները` 40-50 հազար ռուբլիով:

Շինություն է փլվել. կա զոհ

Լոնդոնի կենտրոնում շինություն է փլվել, ինչի արդյունքում մի հոգի մահացել է, մեկը վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, գրում է INTERFAX.RU-ն: Մահացած կինը փլուզման պահին գտնվելիս է եղել իր մեքենայում` շինության կողքին: Թե ինչի հետեւանքով է փլուզվել շինությունը, առայժմ հայտնի չէ, ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում դեպքի առթիվ:

Ձնաբքի հետեւանքով 25 մարդ է մահացել

ԱՄՆ-ում ձնաբքի հետեւանքով զոհերի թիվը արդեն հասել է 25-ի, գրում է Lenta.ru-ն: Մահացել է նաեւ Նյու Յորքի մի հղի բնակչուհի, ով ընկել է ձնահավաք մեքենայի տակ։ Զոհված կնոջ երեխային հաջողվել է փրկել՝ կեսարյան հատման միջոցով։  Հակ է նշել, որ ձնաբքի պատճառով ԱՄՆ-ի տարածքում փետրվարի 14-ին չեղյալ է համարվել 2.100 չվերթ։   ԱՄՆ-ի տարբեր հատվածներում առանց […]

Ընդդիմությունը լքում է Կիեւի քաղաքապետարանի շենքը

Ուկրաինական ընդդիմությունը սկսել է Կիեւի Գրուշեւսկու փողոցն ու քաղաքապետարանի շենքն ազատում է։ Այդ մասին հայտարարել է “Բատկիվշչինա” ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Սերգեյ Սոբոլեւը, տեղեկացնում է newsru.com-ը։ Պատգամավորն ասել է, որ ընթանում է նաեւ քաղաքապետարանի շենքի հանձնման գործընթացը։ Նա հաստատել է, որ փոխզիջման որոշումը Մայդանում կայացվել է համատեղ եւ կիրականացվի բոլոր մասնակիցների և այնտեղ ներկայացված կազմակերպությունների կողմից։

Տղամարդը սպանել է մորն ու բռնաբարել իր որդուն

Թաթարստանում ընթանում է 33-ամյա տղամարդու դատավարությունը, ով սպանել է իր հարազատ մորն ու բռնաբարել իր փոքրիկ որդուն: Սպանությունը տեղի է ունեցել երեխայի աչքի առաջ, սակայն նա երկու տարի շարունակ ոչ ոքի ոչինչ չի ասել այդ մասին: Քննությունը պարզել է, որ 2011-ի հոկտեմբերի 14-ին, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, տղամարդը վիճել է իր 63-ամյա մոր հետ, ապա […]

Փորձում են տապալել խաղաղ բանակցությունները. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի հարցով “Ժնեւ – 2” խաղաղ բանակցությունները տապալելու փորձեր են արվում: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն: “Դա ինձ շատ է անհանգստացնում: Եվ, իհարկե, երբ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները մամուլի ասուլիսների ժամանակ ասում են, թե հնարավոր է բանը միայն բանակցություններով չավարտվի, մեզ մոտ դա անհանգստություն է առաջացնում”,- ասել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված