12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Բեզռուկով.”Դժվար է դիտել օլիմպիադան, երբ Կիեւում մարդիկ են զոհվում”

Հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովը Twitter-ի իր էջում անդրադարձել է Կիեւում ընթացող արյունալի դեպքերին: “Դժվար է դիտել օլիմպիադան եւ ձեւացնել, թե ոչինչ չի կատարվում: Չէ որ Կիեւում մարդիկ են զոհվում… Այդ պատճառով էլ զերծ կմնամ դրական թվիթերից”,-գրել է ռուս դերասանը: Ուկրաինական “Океан эльзи” խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը շնորհակալություն է հայտնել Բեզռուկովին իր դիրքորոշման համար: Այս գիշեր […]

Փետրվարի 20-ը` սգո օր Ուկրաինայում

Ուկրաինայում վաղը` փետրվարի 20-ին, սգո օր է հայտարարվել` ի հիշատակ երեկ ու այսօր բախումների հետեւանքով զոհվածների, գրում է РИАНовости–ն: Սգո օրվա կապակցությամբ ողջ երկրում իջեցվելու են պետական դրոշները, չեղյալ են համարվելու ժամանցային միջոցառումները, մարզական մրցումները:

Դիակներ փողոցներում. սարսափելի կադրեր Կիեւից /վիդեո/

Ազատություն ռադիոկայանը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, որ Կիեւի փողոցներում մահացած մարդկանց մարմիններ են շարված: Հիշեցնենք, որ երեկվանից Ուկրաինայում վերսկսված բախումների արդյունքում արդեն 25 հոգի է մահացել:

Իսլամիստները սպառնում են պայթեցնել Եգիպտոսում գտնվող բոլոր զբոսաշրջիկներին

Եգիպտոսի գրոհայինները պահանջել են, որպեսզի մինչեւ փետրվարի 20-ը բոլոր զբոսաշրջիկները լքեն երկիրը, այլապես նրանք սպառնում են պայթեցնել բոլորին, գրում է ИТАР-ТАСС-ը: Սպառնալիքը իսլամիստական խմբավորումը տեղադրել է Թվիթերի իր էջում` մի քանի տարբեր լեզուներով: Երկրի վարչապետ Հազեմ Բեբլաուին այս առթիվ հայտարարել է, որ իսլամիստ-գրոհայիններն իսկապես սկսել են լուրջ վտանգ ներկայացնել Եգիպտոսում հանգստացող արտասահմանցի զբոսաշրջիկների համար: Հիշեցնենք, […]

Պուտինը 2 մլրդ դոլարով Յանուկովիչից գնել է խաղաղ ցուցարարներին բռնությամբ ցրելու իրավունքը. Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Կիեւում արյունալի իրադարձությունները տեղի են ունենում Կրեմլի հրահանգով, գրում է Грузия online-ը: Նա ասել է, որ 2 միլիարդ դոլարով Ռուսաստանի նախագահը Յանուկովիչից գնել է խաղաղ ցուցարարներին բռնությամբ ցրելու իրավունքը: Սահակաշվիլին ասել է, որ Ուկրաինայում կա մի կառավարություն, որը կրակում է սեփական ժողովրդի վրա, Մոսկվայի թելադրանքով գործում է […]

Ուկրաինացիներին կոչ են անում հրաժարվել օլիմպիական խաղերից

“Մենք եվրոպացիներ ենք” հասարակական կազմակերպությունը կոչ է արել ուկրաինացի մարզիկներին չշարունակել մասնակցել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին: Հիշեցնենք, որ Կիեւում շարունակվում են բախումները ուժայինների եւ ցուցարարների միջև, որոնց հետեւանքով զոհվել է ավելի քան 20 մարդ: “Կապված Ուկրաինայի դեպքերի եւ Կիեւում արյունահեղության հետ կոչ ենք անում ուկրաինացի օլիմպիականներին դադարեցնել մասնակցությունը օլիմպիական խաղերին`այդ քայլով կիսելով զոհված ուկրաինացիների սուգը”,-նշվում […]

Կիեւում սպանվել է ՛՛Вести՛՛-ի լրագրողը /վիդեո/

Կիեւում երեկ տեղի ունեցած բախումների ժամանակ հրազենային վնասվածքներ է ստացել ուկրաինական Вести թերթի լրագրող Վյաչեսլավ Վերեմին: Նա ավելի ուշ մահացել է հիվանդանոցում, գրում է Lenta.ru-ն։ Լրագրողը հրազենային վնասվածք է ստացել սրտի շրջանում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում։  Սակայն նրա մահվան մասին լուրը խմբագրությունում չեն հաստատել: Հարկ է նշել, որ Կիեւում երեկ սկսված բախումների […]

Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 25-ի /վիդեո/

Ուկրաինայում երեկ իրավիճակը ծայրահեղ լարվել է: Ոստիկանների ու ցուցարարների միջեւ բախումների արդյունքում, երկրի  առողջապահության նախարարության տվյալներով զոհերի թիվը հասել է 25-ի: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընդդիմությանը կոչ է արել փոխզիջման գնալ և բանակցությունների սեղանի շուրջ նստել՝ հանուն երկրի ապագայի, գրում է РИА Новости-ն: ՛՛Ես չեմ ցանկանում պատերազմել: Ցանկանում եմ պահպանել պետությունը: Ընդդիմությունն անցել է սահմանը` […]

Կիեւում երեք ցուցարար է սպանվել /վիդեո/

Այսօր Կիևի կենտրոնում ոստիկանների և ցուցարների միջև կրկին բախումներ են տեղի ունեցել, գրում է Газета.Ru-ն: Ընդդիմությունը հաղորդում է, որ առնվազն երեք ցուցարար է զոհվել Կիեւում այսօրվա բախումների հետեւանքով: Նշվում է նաև, որ ևս յոթ ակտիվիստներ գտնվում են մահամերձ վիճակում, սակայն շտապօգնության աշխատակիցները չեն կարողանում մոտենալ ու օգնություն ցուցաբերել նրանց: Այս ամենի մասին Ֆեյսբուքի իր էջում գրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի