08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ուկրաինան սնանկության են հասցրել. Յացենյուկ

Ուկրաինայի “Բատկիվշչինա” խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի պետական գանձարանը թալանված է, իսկ երկիրն էլ սնանկության են հասցրել, տեղեկացնում է gazeta.ru-ն: Նման եզրակացություններ են արվել նախօրեին “Ֆինանսների նախարարության մնացորդների”, ինչպես նաև Ուկրաինայի պետական բանկի և Պետական գանձարանի ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում: Յացենյուկն ասել է, որ պարտքային պարտավորությունները վճարելու համար միջոցներ չկան:

Ուկրաինական հեղափոխությունն ու Ծառուկյանի` Յանուկովիչին նվիրած տակառը /ֆոտո/

Համացանցում հայտնվել են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի առանձնատան լուսանկարները, որոնցում պատկերված են Յանուկովիչի թանկարժեք իրերը: Լուսանկարների շարքում պատկերված է նաեւ Յանուկովիչին Գագիկ Ծառուկյանի նվիրած ՆՈՅ կոնյակի տակառը` ԲՀԿ առաջնորդին պատկանող գործարանից:

Չեխիան դատապարտել է Գուրգեն Մարգարյանի նենգ մարդասպանի արտահանձնումը

Կիրակի, փետրվարի 23-ին կեսօրից անց Պրահայի Սուրբ Յիլիի եկեղեցում, Հունգարիայի, Չեխիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ Հայր Բարսեղ վարդապետ Փիլավչյանը հոգեհանգստյան կարգ մատուցեց 10 տարի առաջ Բուդապեշտում նենգ ադրբեջանցու ձեռքով քնած տեղը սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին, գրում է Orer.eu–ն։ “ Մի ազգ, որի մեջ նենգություն է դրված, մինչեւ չձերբազատվի դրանից, ոչ մի լավ բան […]

“Ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ ուսանողությունը հավաքվեց Մայդանում”

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից, քաղաքագետ Էդգար Վարդանյանն ասել է, որ Ուկրաինայի վերջին իրադարձությունները քաղաքական դիմադրության հաջողված փորձի վառ օրինակ են: “Քաղաքացիների միասնության արդյունքում եղավ այն, ինչ եղավ Ուկրաինայում”, -ասել է նա` նշելով, որ ժողովուրդը Ուկրաինայում հասել է նրան, որ երկրի իշխանություններն արդեն փաստացի փոխվել են: Քաղաքական եւ […]

Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը հայտարարել է, որ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Յանուկովիչի գտնվելու վայրն անհայտ է, թե որտեղ է նա թաքնվում, հայտնի չէ, միայն տեղեկություն կա, որ Յանուկովիչին չի հաջողվել լքել Ուկրաինայի տարածքը:

Եթե ինչ որ բան ձեր պատկերացրածի նման չէ, դուրս եկեք փողոց. Շառլ Ազնավուր

Օրերս stern ամսագրին տված հարցազրույցում Շառլ Ազնավուրն ասել է, որ  իր նոր ալբոմի 17 երգերն արդեն պատրաստ են: Իսկ դրանցից մեկը, որը կոչվում է “Բոլորս դեպի փողոց”, ուղղված է Ֆրանսիային եւ ամբողջ աշխարհին: Արդյոք Ազնավուրը կոչ է անում ֆրանսիացիներին բողոքել, շանսոնյեն պատասխանել է. “Ոչ, ես ընդամենը արձանագրում եմ, որ եթե ինչ որ բան ձեր պատկերացրածի […]

Աշխարհն ապշած է, թե ինչպիսի ճոխության մեջ է ապրել Յանուկովիչը /ֆոտո, վիդեո/

Մեժիգորյեում գտնվող Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի տունը զբոսավայր է դարձել: Լքված տան դռները բացեն են բոլոր ցանկացողների համար: Մարդիկ ուղղակի ապշել են այն ճոխությունից, որում ապրել է նախագահ Յանուկովիչը, գրում է topnews.ru-ն: Նախագահի նստավայրում մարդիկ ահռելի նավ են հայտնաբերել, թանկարժեք մեքենաներով ու մոտոցիկլետներով լի ավտոպարկ, կիլոգրամանոց ոսկե դրամ` Յանուկովիչի պատկերով, ոսկե այլ իրեր, կենդանաբանական այգի […]

Տիմոշենկոն ելույթ ունեցավ Մայդանում. նա ցանկանում է նախագահ դառնալ /վիդեո/

Շաբաթ երեկոյան Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ազատ արձակվեց ու անմիջապես մեկնեց Կիեւ, ելույթ ունեցավ Մայդանում հավաքված մարդկանց առջեւ, գրում է РИАНовости–ն: Հաշմանդամի սայլակի վրա նստած Տիմոշենկոն հայտարարել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել մայիսի 25-ին կայանալիք նախագահի արտահերթ ընտրություններին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված