12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Ռադան կդիմի Հաագայի քրեական դատարան` Յանուկովիչին պատժելու համար

Ուկրաինայի Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ որոշում է ընդունել, համաձայն որի` կդիմեն Հաագայի միջազգային քրեական դատարան՝ նախագահի պաշտոնից հեռացված Վիկտոր Յանուկովիչին պատասխանատվության ենթարկելու համար, տեղեկացնում է Ռիա Նովոստին։ Այս որոշմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր, ընդունվելու համար հարկավոր էր 226-ի համաձայնությունը։   Հարկ է նշել, որ Յանուկովիչը պախել է անհայտ ուղղությամբ, նրա գտնվելու վայրն առայժմ հայտնի չէ:

Ուսուցչուհին մեղադրվում է անչափահասի հետ սեռական կապ ունենալու մեջ

Մեծ Բրիտանիայի Նյուպորտ քաղաքումերիտասարդ ուսուցչուհի է ձերբակալվել, ով մեղադրվում է մանկապղծության մեջ: Նախաքննության տվյալներով` ուսուցչուհին 4 ամիս շարունակ սեռական կապի մեջ է եղել անչափահաս աշակերտի հետ: 26-ամյա Կելլի Բերջեսը դպորցում դերասանական վարպետություն է դասավանդելիս եղել, իսկ նրա աշակերտը սովորելիս է եղել ուսուցչուհի մոտ: Այժմ ուսուցչուհու նկատմամբ քրեական գործ է հարուցվել` մանկապղծության մեղադրանքով:

Իսլամիստները դպրոցն այրել են, 30 աշակերտ է մահացել

Նիգերիայում 30 աշակերտ դարձել է արմատական իսլամիստական “Բոկո Հարամ” կազմակերպության զոհը: Կազմակերպության անդամները գրավել եւ այրել են դպրոցը, ինչի հետեւանքով ներսում գտնվող աշակերտները` 30 հոգի, այրվել են ու մահացել, գրում է РИАНовости–ն: “Բոկո Հարամ” կազմակերպության անդամները պայքարում են երկրում շարիաթի տարածման համար, նրանք մերժում են արեւմուտքի կրթական ծրագրերը:

“Բերկուտի” հատուկջոկատայինները ծնկի են իջել եւ ներողություն խնդրել մարդկանցից /վիդեո/

Ուկրաինայի Լվով քաղաքում “Բերկուտի” հատուկջոկատայինները ծնկի են իջել ու ներողություն խնդրել բնակիչներից: Այս մասին տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը: Հիշեցնենք, որ “Բերկուտի” հատուկջոկատայինների եւ ժողովրդի միջեւ բախումների արդյունքում հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: Իսկ ընդհնաուր առմամբ Ուկրաինայում տեղի ունեցած խռովությունների հետեւանքով մոտ 100 մարդ մահացավ:

Հայտնի միլիարդատիրոջ կնոջը ձերբակալել են մատանի գողանալու համար /ֆոտո/

Կիպրոսի ոստիկանությունը ձերբակալել է ռուս հայտնի միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլեւի կնոջը: 48-ամյա Ելենա Ռիբոլովլեւային մեղադրում են 25 միլիորն դոլար արժողությամբ մատանու գողության մեջ, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Օլիգարխի կնոջ նկատմամբ մեղադրանք է առաջադրել շվեյցարական Bolton Trustees զարդերի խանութը: Հայտարարության համաձայն` Ելենան 2009 թվականին վարձով իրենցից վերցրել է 25 միլիոն դոլար արժողությամբ մատանի եւ այդպես էլ չի վերադարձրել:

Ուկրաինայում մեկնարկել է նախագահական ընտրարշավը

Ուկրաինայում այսօր` փետրվարի 25-ին, մեկնարկել է մայիսի 25-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընտրարշավը, գրում է РИА Новости-ն:  Այսօր սկսվում է նախագահի թեկնածուների առաջադրումը, ինչը կտեւի մինչ մարտի 30-ը։ Թեկնածուները կարող են առաջադրվել կուսակցություններից կամ էլ ինքնաառաջադրման եղանակով։  Հիշեցնենք, որ Գերագույն ռադան փետրվարի 22-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշում է կայացրել, քանի որ նախագահ Վիկտոր Յանուկովիչն […]

Ուկրաինայի հայազգի նախարարը` գեյ-սկանդալի կենտրոնում /վիդեո/

Ուկրաինայի ներքին գործերի նորանշանակ նախարար Արսեն Ավակովը հայտնվել է սկանդալի կենտրոնում: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ ոմն համասեռամոլ-մարմնավաճառ հրապարակավ հանդես է եկել հայտարարությամբ` ասելով, որ երկու տարի ինտիմ կապ է ունեցել “Բատկիվշչինա” կուսակցության ներկայացուցիչ Արսեն Ավակովի հետ:

Ինչպիսին է եղել Տիմոշենկոյի բանտախուցը /ֆոտո/

Новый Регион-ը ներկայացրել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի` Խարկովում գտնվող Կաչանովի ուղղիչ գաղութի նախկին բանտախուցը, որտեղ նա կրում էր իր ազատազրկումը: Հարկ է նշել, որ շատերն ազատության մեջ երազում են այնպիսի պայմանների մասին, որոնցում ապրել է Տիմոշենկոն` լինելով անազատության մեջ:

Ավտովթարից հետո բարկացած վարորդը ծեծել է կնոջը /ֆոտո/

Վորոնեժում օրերս արտասովոր միջադեպ է տեղի ունեցել: Երկու մեքենա իրար են բախվել, որոնցից մեկի ղեկին տղամարդ է եղել, մյուսի ղեկին` կին: Տղամարդը, ով վթարի մեղավորն է եղել, բարկացած դուրս է եկել մեքենայից ու սկսել ծեծի ենթարկել կնոջը:   Ականատեսները պատմել են, որ տղամարդը քիչ է մնացել սպանի այդ կնոջը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի