06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ղրիմում “Բերկուտ” հատուկ ջոկատ է ստեղծվել

Ղրիմի Գերագույն խորհուրդը ստեղծել է “Բերկուտ” հասարակական կարգի պահպանման հատուկ ջոկատ, որը ենթարկվելու է միայն տեղի իշխանություններին: Ղրիմի նախարարների խորհրդի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիեւը հայտարարել է, որ փետրվարի 27-ին ինքը հանդիպել է “Բերկուտի” մարտիկների հետ, եւ պայմանավորվել են Ղրիմում ստեղծել հասարակական կարգի պահպանության “Բերկուտ” հատուկ ստորաբաժանում, որը կենթարկվի բացառապես հանրապետության իշխանություններին։ Այս մասին տեղեկացնում է […]

Ուկրաինայի իշխանության նոր դեմքերը /ֆոտո/

Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է երկրի կառավարության կազմը: Նախկին նախարարներից իր պաշտոնին է մնացել միայն եկամուտների նախարար Ալեքսանդր Կլիմենկոն: Երկրի վարչապետ է նշանակվել Արսենի Յացենյուկը, Ռադայի խոսնակ, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար` Ալեքսանդր Տուրչինովը, փոխվարչապետ` Վիտալի Յարեման, ներքին գործերի նախարար` Արսեն Ավակովը, պաշտպանության նախարար` Իգոր Տենյուխը, արտաքին գործերի նախարար` Անդրեյ Դեշչիցան:

“Ուկրաինայի ժողովուրդը երբեք չի ցանկանա ձեզ հետ ապրել նման երկրում”. Յանուկովիչի ասուլիսն ավարտվեց

Քիչ առաջ ավարտվել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում Յանուկովիչն անդրադարձել է իր գործով Հաագայի միջազգային դատարան դիմելու ներկայիս իշխանությունների մտադրությանը` ասելով, որ սկզբում պետք է անկախ հետաքննություն անցկացվի, այդ պատճառով հիմա չի պատասխանում այդ հարցին: “Վստահ եմ, որ արդարությունը կհաղթի: Կարծում եմ, Ուկրաինայում տեղի ունեցածի սցենարը Ուկրաինայում չէ, որ գրվել […]

Ընտրություններն անօրինական են, ես չեմ մասնակցելու. Յանուկովիչ /վիդեո ուղիղ/

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն այս պահին ընթացող իր մամուլի ասուլիսին, պատասխանելով հարցին, թե մասնակցելու է արդյոք մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին, ասել է, որ չի մասնակցելու, քանի որ դրանք անօրինական ընտրություններ են: “Հենց երաշխիքներ ունեցա իմ անվտանգության, անմիջապես կվերադառնամ Ուկրաինա: Ես տեսնում եմ ճգնաժամի կարգավորման եղանակներ, այն համաձայնագիրը, որ կնքել ենք, կարելի է դրանք կատարել. […]

Ստիպված էի լքել Ուկրաինան. Յանուկովիչն ասուլիս է տալիս /վիդեո ուղիղ/

Քիչ առաջ Դոնի Ռոստովում մեկնարկել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասուլիսը: Յանուկովիչը ասուլիսի ընթացքում ներողություն է խնդրել ուկրաինացիներից: “Ներողություն եմ խնդրում նրա համար, որ իմ ուժերը չբավականացրին կայունությունը պահպանելու համար: Ես ստիպված էի լքել Ուկրաինան՝ իմ  և իմ մերձավորների կյանքին սպառնացող վտանգի պատճառով»,- հայտարարել է Վիկտոր Յանուկովիչն ու նշել, որ եկել է ժամանակն […]

Ֆեյսբուքն անհասանելի կլինի /ֆոտո/

Ֆեյսբուքում բավական մեծ աշխուժություն էր առաջացրել ИА REGNUM-ի “Օրվա լուսանկար” բաժնում տեղադրված լուսանկարը, որտեղ ասվում է, որ Ֆեյսբուք սոցիալական կայքը փետրվարի 29-ին, 30-ին եւ 31-ին անհասանելի է լինելու: Լուսանկարը մեկնաբանել էին բազմաթիվ օգտատերեր, ովքեր, բնականաբար, հումորով էին վերաբերվել լուսանկարի գրառմանը:

Ուկրաինան այսօր իրենից պետություն չի ներկայացնում. քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ Ուկրաինայի մասնատումն արդեն իսկ կայացած իրականություն է: Բանախոսի կարծիքով` Ուկրաինայի ղեկավարին հեռացնելու համար բերված շարժառիթները Սահմանադրության մեջչեն եղել, իսկ նախագահի պաշտոնակատարի նշանակման կարգը իրականացվել է բազմաթիվ խախտումներով: Քաղաքագետը կարծիք է հայտնել, որ Ուկրաինան արդեն ընկել է: “Ուկրաինայում իրավիճակը ծայրահեղ ծանր է: Ուկրաինան […]

ԱՊՀ երկրների քաղաքացի­ները կարող են հեշտացված կարգով Ռու­սաստանի քաղաքացիություն ստանալ

Ռուսաստանի պե­տդումայի փոխխոսնակ Ալեքսանդր ժուկովը նախօրեին հայտարարել է, որ իշխանա­կան կառույցներում մշակվում է օրինագիծ, որով նախատեսվում է ԱՊՀ երկրների քա­ղաքացիներին հեշտացված կարգով ռուսաստանյան անձնագրեր տրամադրել: Նա նշել է, որ ներկայումս կառավարությունում ընթանում է օրինագծի մշակումը:  

Կոռուպցիան, կառա­վարության գործունեության թափանցիկության պա­կասը, դատական համակարգի սահմանա­փակ անկախությունը

Ամերիկայի Միացյալ Նա­հանգների պետական դե­պարտամենտը նախօրեին 2013 թվականի Մարդու իրավունքների տա­րեկան զեկույցն է հրապարակել, որում Հայաստանին վերաբերող հատվածում գրված է, որ 2013 թվականին մարդու իրավունքների ոլորտում լրջագույն խնդիրներն են՝ կոռուպցիան, կառա­վարության գործունեության թափանցիկության պա­կասը, դատական համակարգի սահմանա­փակ անկախությունը եւ այն:

Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բրյուսելում

Փետրվարի 26-ին Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև տեղի ունեցավ Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն: Միջոցառմանը, մասնավորապես, մասնակցեցին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ի հիշատակ այդ սարսափելի ոճրագործության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի