13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Ովքեր են Կիեւում կրակել մարդկանց վրա. ցնցող բացահայտում /վիդեո/

Համացանցում է հայտնվել մի ձայնագրություն, որտեղ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ զրույցում Էստոնիայի ԱԳՆ ղեկավար Ուրմաս Փաեթը հաստատում է Մայդանի դիպուկահարների և ընդդիմության առաջնորդների միջև կապը: Այս հեռախոսազրույցը հայտնվել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ձեռքում: Խոսակցության ընթացքում երկու քաղաքական գործիչները  քննարկում են Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ իրենց տպավորությունները: Զրույցի ժամանակ Ուրմաս Փաեթը նաև […]

Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային 11 միլիարդ եվրո տրամադրել

Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է Ուկրաինային երկու տարվա ընթացքում 11 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրել, հայտարարել է   Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն, գրում է РИАНовости–ն: Ֆինանսական օգնության տրամադրման պայմանը լինելու է Ուկրաինայի` Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնագրի ստորագրումը:

ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Կիեւում

Բելառուսում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Եժելը հայտարարել է, որ Ուկրաինան նախաձեռնել է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում, որը կկայանա մարտի 7-ին Կիեւում: Նա ասել է, որ պետք է փնտրել ցանկացած հարթակ երկխոսության համար, տեղեկացնում է Корреспондент-ը։

Յանուկովիչի “ՆՈՅ”-ը /ֆոտո/

CNN-ը հրապարակել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի Մեժիգորյեի առանձնատնից նոր լուսանկարներ, որոնցից մեկում հայկական արտադրության ՆՈՅ կոնյակ է պատկերված, որը, ինչպես երևում է պիտակից, Յանուկովիչը ստացել է իր 61-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ռուսաստանը Հայաստանի իր ռազմաբազան կատարելագործված կործանիչներով է համալրել

Ռուսաստանը Հայաստանում իր ռազմաբազան համալրել է մի խումբ կատարելագործված МиГ-29 կործանիչներով: Այս մասին տեղեկացնում է “ՌԻԱ Նովոստի”-ն` մեջբերելով ռազմական սպա, Հարավային ռազմական շրջանի գնդապետ Իգոր Գորբուլինի խոսքերը: Դրանք 4-րդ սերնդի МиГ-29 բազմաֆունկցիոնալ կատարելագործված կործանիչներ են, սակայն թե կոնկրետ որքան, հայտնի չէ: Ավելի վաղ ռուսաստանցի զինվորականները հայտնել էին, որ ռազմաբազան կհամալրվի նաև առնվազն 18 ռազմատրանսպորտային և […]

Բանկի կառավարչի որդին կախվել է` փորձելով հետաքրքիր լուսանկար նկարել

Մոսկվայի էլիտար շենքերից մեկի բնակարանում ինքնասպան է եղել 14-ամյա մի դպրոցական: Ինչպես պարզվել է, նա բանկի կառավարիչ Ալեքսանդր Կուլագինի որդին է: Երեխային սեփական բնակարանում կախված գտնել են նրա ծնողները: ՛՛Մոսկովսկի կոմսոմոլեցի;; տվյալներով` երեխան, սակայն, չի ցանկացել կյանքին վերջ տալ, նա ապրել է բարեկեցիկ պայմաններում եւ պատրաստվել է մեկնել Լոնդոն` սովորելու: Ինչպես պարզվել է, երեխան ցանկացել […]

Օբաման ու Մերկելը բանակցել են Ուկրաինայի հարցով

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ են անհրաժեշտ, գրում է РИА Новости-ն: Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպես Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև իրավիճակի թեժացումից խուսափելու անհրաժեշտությունը: Օբաման և […]

Մոլորակի ամենահարուստ մարդիկ /ֆոտո/

Forbes-ը հրապարակել է 2014-ին մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկը: Առաջին հորիզոնականը կրկին վերադարձրել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ով 76 միլիարդ դոլար ունի: Երկրորդ հորիզոնականում այս տարի հայտնվել է նախորդ տարվա առաջատար, մեքսիկացի մեդիա-մագնատ Կառլոս Սլիմը` իր 72 միլիարդ դոլարով: Երրորդը  Inditex ընկերության սեփականատեր, իսպանացի Ամանսիո Օրտեգին է, ում կարողությունը կազմում է 64 միլիարդ դոլար: 

Մենք չենք պատերազմի ուկրաինացի ժողովրդի դեմ. Պուտինի ասուլիսն ավարտվեց

Քիչ առաջ ավարտվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում Պուտինը կոչ է արել երկրներին, որոնք սպառնում են Ռուսաստանին պատժամիջոցներով՝ Ուկրաինա զորք մտցնելու դեպքում, մտածել նման քայլերի հետևանքների մասին և նախազգուշացրել է, որ նման պատժամիջոցներից վնասը փոխադարձ կլինի:  Պուտինը նման բոլոր սպառնալիքները Ռուսաստանի հասցեին անվանել է վնասակար և անարդյունավետ: Նախագահն ասել է, որ Մոսկվան իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի