12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Կիեւում Սերգեյ Նիգոյանի պատվին հուշարձան է կանգնեցվել

Կիեւի Գրուշեւսկու փողոցում մարտի 1-ին տեղադրվել է Եվրամայդանի հայազգի ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի հուշարձանը, ով զոհվեց Կիեւում բախումների արդյունքում, հայտնում է aspekty.net-ը։ Սերգեյ Նիգոյանը զոհվեց հունվարի 22-ին, Գրուշեւսկու հրազենային վնասվածքից: Հունվարի 27-ին Նիգոյանի մահվան գործով Ուկրաինայի հայերի միությունն արտահերթ նիստ է անցկացրել, որի ընթացքում ուկրաինական բոլոր հայկական համայնքների ղեկավարները ընդհանուր հայտարարությամբ են հանդես եկել։

Պուտինն ընդունել է Ղրիմի վերաբերյալ Մերկելի առաջարկը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ եւ համաձայնել ԵԱՀԿ-ի գլխավորությամբ Ղրիմի դեպքերը հետաքննող խումբ ստեղծել, տեղեկացնում է lenta.ru-ն: Վլադիմիր Պուտինը համաձայնել է քաղաքական երկխոսություն սկսել Ղրիմում ստեղծված իրավիճակի լուծման վերաբերյալ:  ՛՛Ռուսաստանի նախագահը կորցրել է իրականության զգացողույթունը և գտնվում է այլ իրականության մեջ՛՛,- Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ասել է Գերմանիայի […]

Օբաման եւ Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի հարցով

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 90 րոպե տեւողությամբ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Օբաման ասել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության հետագա խախտումը կազդի միջազգային ասպարեզում Ռուսաստանի դիրքի վրա եւ նույնիսկ կարող է հանգեցնել քաղաքական եւ տնտեսական մեկուսացման: Այս մասին ասված է  Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ: ԱՄՆ նախագահը Ռուսաստանի եւ Ուկրաինայի կառավարության […]

Յանուկովիչի դեմ քրեական նոր գործ է հարուցվել

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը նոր քրեական վարույթ է սկսել երկրի նախկին Նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ՝ երկրում սահմանադրական կարգը տապալելու կոչերի համար, գրում է РИА Новости-ն: Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին ասել է, որ գործի համար առիթը եղել է Յանուկովիչի ելույթը Դոնի Ռոստովում փետրվարի 28-ին ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Դոնի Ռոստովում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Յանուկովիչը, […]

“Մեծ 8-յակի” երկրները հրաժարվել են Սոչիի գագաթնաժողովից

“Մեծ 8-յակի” երկրները` ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան եւ Ճապոնիան, սառեցրել են Սոչիում կայանալիք գագաթնաժողովին իրենց նախապատրաստական աշխատանքները, տեղեկացնում է РИА Новости-ն:    Այս երկրները դատապարտել են Ռուսաստանի դիրքորոշումը` կապված Ուկրաինայի հետ:  Ընդհանուր հայտարարության համաձայն` “Մեծ ությակի” 7 երկրները Ռուսաստանի քայլերը համարում են Ուկրաինայի ինքնիշխանության ոտնահարում: Հայտարարությունում ասվում է, որ Մոսկվայի գործողությունները հակասում […]

Անեսթեզիոլոգը 21 հիվանդի է բռնաբարել, որոնք անզգայացված են եղել

Կանադայի Օնտարիո քաղաքում անեսթեզիոլոգը համատեղելիս է եղել մասնագիտական գործունեությունն բռնաբարությունները: Բժիշկը վիրահատությունից առաջ անզգայացնելով` 21 կնոջ է բռնաբարել: Բժշկի արարքները բացահայտել է հիվանդենրից մեկը, ով ժամանակից ուշ է անզգայացել: Նրան դատարանը մեղավոր է ճանաչել ու դատապարտել 10 տարվա ազատազրկման:

ՌԴ Դաշնային խորհուրդը բավարարեց Պուտինի դիմումը. պահանջում են հետ կանչել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին

 Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը բավարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խնդրանքը` Ուկրաինայի տարածքում զորքերը օգտագործելու մասով, մինչեւ որ Ուկրաինայում կկայունանա հասարակական-քաղաքական իրավիճակը: Դաշնային խորհրդի կողմից հավանություն ստացած փաստաթուղթը ընդունումից հետո երկու օրվա ընթացքում կուղարկվի ՌԴ նախագահին: Միեւնույն ժամանակ ՌԴ դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը պահանջել է հետ կանչել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին: Նման պահանջի հիմքում ընկած է […]

Յանուկովիչն ասուլիսի ժամանակ հուզմունքից կոտրել է գրիչը /վիդեո/

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը նախօրեին Դոնի Ռոստովում տված ասուլիսի ժամանակ լարվածությունից ու հուզմունքից կոտրել է գրիչը: Այս կադրերը, սակայն, հեռուստատեսությամբ չեն ցուցադրվել: 

Վլադիմիր Պուտինը դիմել է Դաշնային խորհուրդ` Ղրիմ զորք մտցնելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Դաշնային խորհրդին` Ղրիմ զորք մտցնելու համար, տեղեկացնում է kremlin.ru-ն: “Էքստրեմալ իրավիճակից ելնելով, որը ստեղծվել է Ուկրաինայում և ՌԴ քաղաքացիների և մեր հայրենակիցների անվտանգության սպառնալիքից ելնելով` Դաշնային խորհուրդ եմ դիմում` Ուկրաինայի տարածքում ՌԴ զինված ուժեր կիրառելու համար, մինչեւ որ երկրում իրավիճակը կկարգավորվի”,- գրված է հայտարարության մեջ:  

Տղամարդը փորձել է գողություն անել, բայց մնացել է առաստաղից կապված

Նովոսիբիրսկում հարբած տղամարդը փորձել է բանկոմատ թալանել, սակայն չի կարողացել այն կոտրել: Տղամարդը փորձել է բարձրանալ բանկոմատի վրա, սակայն նապատահաբար կպել է առաստաղից կախված երկաթից ու մնացել առաստաղից կախված: Տղամարդը փորձել է պոկվել, բայց չի կարողացել: Աղմուկից բանկոմատի անվտանգության ազդանշանը միացել է, ինչից հետո ոստիկաններն եկել են, առաստաղից իջեցրել գողին ու տարել ուղիղ ոստիկանություն: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի