06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Իրավական տեսանկյունից Ուկրաինայի լեգիտիմ նախագահը Յանուկովիչն է. Վլադիմիր Պուտինն ասուլիս է տալիս /վիդեո, ուղիղ/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս պահին հանդիպում է անցկացնում լրագրողների հետ, որի ընթացքում ասել է, որ զուտ իրավական տեսանկյունից Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայի լեգիտիմ նախագահն է, գրում է РИА Новости-ն: Նա ասել է, որ օրինական ճանապարհ կա, որոնց դեպքում նախագահին կարող են հեռացնել իշխանությունից. “Մահը, նրա սեփական հայտարարությունը` իշխանությունից հրաժարվելու մասին եւ երրորդը` իմպիչմենտը”,- ասել է […]

Հռոմի պապը ճառի ընթացքում հայհոյե՞լ է /վիդեո/

Հռոմի պապ Ֆրանցիկոս Առաջինը նախօրեին Ուկրաինային վերաբերող ճառի ժամանակ “հայհոյել է”, ինչը մեծ քննարկում է առաջացրել համացանցում: Հռոմի պապը ճառի ժամանակ caso բառի փոխարեն /օրինակ/, կարդացել է cazzo, որը հայհոյանք է: Հավաքված մարդիկ իրար են նայել` հասկանալու համար, ճիշտ լսեցին, թե ոչ:

Պատժամիջոցների սահմանման դեպքում Ռուսաստանը կհրաժարվի դոլարից

Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կհրաժարվի ԱՄՆ-ի դոլարից, եթե իր դեմ պատժամիջոցներ սահմանվեն, գրում է “ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻՆ”: Նա ասել է, որ պատժամիջոցների սահմանման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի այլ արտարժույթների անցնել, իր վճարային համակարգը ստեղծել: Նա ասել է, որ իրենց այլ լավ տնտեսական հարաբերությունների շնորհիվ Ռուսաստանը կկարողանա զրոյացնել իր կախվածությունն ԱՄՆ-ից: […]

ԵՄ-ն Ռուսաստանին վերջնագիր է ներկայացրել մինչեւ մարտի 6-ը

Եվրամիությունը Ռուսաստանին վերջնագիր է ներկայացրել մինչեւ մարտի 6-ը: Եմ-ն սպառնացել է Ղրիմում “նույն իրավիճակի շարունակման դեպքում” դադարեցնել Ռուսաստանի հետ նոր համաձայնագրի եւ վիզաների շուրջ բանակցությունները: Եվրոպացի դիվանագետները, ովքեր մեղադրում են Ռուսաստանին Ղրիմում ստեղծված ճգնաժամային իրավիճակի համար, կոչ են արել մինչեւ մարտի 6-ը հարթել իրավիճակը, գրում է Коммерсант-ը:

ՀՐԱՏԱՊ. Վիկտոր Յանուկովիչը մահացել է սրտի կաթվածից. ուկրաինական զլմ-ներ /լրացված/

“Եվրոմայդանի” ակտիվիստ Միխայիլ Լեբեդը Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մահացել է Դոնի Ռոստովում` սրտի կաթվածից, գրում է LB.ua-ն: Ակտիվիստը հղում է անում իր ընկերոջը, ով աշխատում է Ռոստովի սրտաբանական հիվանդանոցում: Համաձայն այդ տեղեկատվության` մարտի 3-ին, տեղի ժամանակով 23.00-ին Յանուկովիչը տեղափոխվել է հիվանդանոց` սրտի կաթվածով, որտեղ էլ մեկ ժամ անց […]

Օբաման քննարկել է Ռուսաստանի “հետագա մեկուսացման” ճանապարհները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ հանդիպման ընթացքում քննարկել է Ռուսաստանի դիվանագիտական և տնտեսական մեկուսացման հետագա հնարավոր քայլերը, գրում է Газета.ru-ն: Ըստ այդմ` պատժամիջոցները պետք է ստիպեն Ռուսաստանին կայացնել որոշումներ, որոնք կնպաստեն Ուկրաինայում ճգնաժամի լուծմանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն որոշել է դադարեցնել ռազմական համագործակցությունը, ինչպես նաև առևտրային և ներդրումային […]

Անփորձ պարաշյուտիստը մահացել է` ընկնելով 800 մետր բարձրությունից

Պրիմորյեում մահացել է անփորձ պարաշյուտիստը` ընկնելով 800 մետրից: Ինչպես պարզել են ոստիկանները, 26-ամյա աղջկա թռիչքից հետո պարաշյուտը չի վացվել: Քննության տվյալներով, աղջիկը, ով առաջին անգամ է թռչելիս եղել պարաշյուտով, կարող էր վախից մոռանալ անվտանգության կանոնները, որոնք պետք է պահպաներ: 

Ռուսական կործանիչները խախտել են Ուկրաինայի օդային տարածքը

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ այս գիշեր ռուսական կործանիչները 2 անգամ հատել են Ուկրաինայի օդային սահմանը, գրում է Lenta.ru-ն: Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ դրանց ուղղությամբ ուղարկվել է Су-27 կործանիչը, ու անձնակազմը «ցուցադրել է պրոֆեսիոնալ պատրաստվածություն՝ սադրանքները կանխելու հարցում»։

Գնացքի կայարանում ահաբեկիչները 33 հոգու են սպանել /ֆոտո/

Չինաստանի քաղաքներից մեկի երկաթուղային կայարանում անհայտ անձինք, զինված դանակներով, հարձակվել են մարդկանց վրա: Արդյունքում 33 հոգի մահացել է, 130-ը` վիրավորվել: Տեղի իշխանությունների տվյալներով` հարձակմանը մասնակցել է մոտ 10 հոգի, որոնցից 4-ին ոստիկանությունը սպանել է: Ոստիկանները ձերբակալել են հանցագործներից մեկին, որը, պարզվել է, կին է, գրում է РИА Новости-ն: Չինաստանի իշխանությունները տեղի ունեցածը որակել են իբրեւ […]

Կիեւում Սերգեյ Նիգոյանի պատվին հուշարձան է կանգնեցվել

Կիեւի Գրուշեւսկու փողոցում մարտի 1-ին տեղադրվել է Եվրամայդանի հայազգի ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի հուշարձանը, ով զոհվեց Կիեւում բախումների արդյունքում, հայտնում է aspekty.net-ը։ Սերգեյ Նիգոյանը զոհվեց հունվարի 22-ին, Գրուշեւսկու հրազենային վնասվածքից: Հունվարի 27-ին Նիգոյանի մահվան գործով Ուկրաինայի հայերի միությունն արտահերթ նիստ է անցկացրել, որի ընթացքում ուկրաինական բոլոր հայկական համայնքների ղեկավարները ընդհանուր հայտարարությամբ են հանդես եկել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի