12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բրյուսելում

Փետրվարի 26-ին Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև տեղի ունեցավ Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն: Միջոցառմանը, մասնավորապես, մասնակցեցին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ի հիշատակ այդ սարսափելի ոճրագործության […]

Ավակովը Ղրիմում իրադարձությունները Ռուսաստանի զինված ներխուժում է որակել

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունները որակել է որպես Ռուսաստանի կողմից զինված ներխուժում: Այդ մասին գրում է ուկրաինական УНИАН-ը:  Ավակովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սեւաստոպոլի մոտ գտնվող “Բելբեկ” օդանավակայանն արգելափակել են Ռուսաստանի նավատորմի ռազմական ստորաբաժանումները: “Տեղի ունեցողը գնահատում եմ որպես զինված ներխուժում, որի դեպքում խախտվել են բոլոր միջազգային պայմանագրերը: […]

Յանուկովիչը Մոսկվայի մերձակայքում 52 միլիոն դոլարով տուն է գնել /ֆոտո/

Ռուս քաղաքական գործիչ Օլեգ Միտվոլը հայտարարել է, որ “մի խումբ ուկրաինացիներ” Մոսկվայի մերձակայքում` Բարվիխեում, 52 միլիոն դոլար արժողությամբ տուն են ձեձք բերել, իսկ հետո այդ տանը տեսել են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, տեղեկացնում է РБК-ն: “Երեկվանից այնտեղ նոր բնակիչ է հայտնվել` անվտանգության աշխատաքկիցներով շրջապատված: Այս տունը մեկ տարի է` վաճառվում էր 52 միլիոն դոլարով […]

Սեւաստոպոլի օդանավակայանն իրենց վերահսկողության տակ են առել ռուս զինվորականները

Երեկ գիշերը Սաստոպոլի մոտ գտնվող “Բելբեկ” օդանավակայանը վերահսկողության տակ են առել ռուս զինվորականները, տեղեկացնում է РИА Новости-ն: Ռուս զինվորականները դա արել են` “ինչ-որ գրոհայինների ժամանումը թույլ չտալու համար”: Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ օդանավակայանն արգելափակել են անհայտ զինված անձինք։ Հիշեցնենք, որ հինգշաբթի օրն էլ զինվորական համազգեստով անհայտ անձինք գրավել էին Սիմֆերոպոլի օդանավակայանը:  Լրատվամիջոցները […]

Դպրոցական ավտոբուսը վթարի է ենթարկվել. 15 զոհ /ֆոտո/

Այսօր առավոտյան Թայլանդում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարին, հայտնում է “ԻՏԱՌ ՏԱՍՍ”-ը: Վթարի արդյունքում 15 հոգի մահացել են, որոնցից 13-ը երեխաներ են: Եւս 40 հոգի վիրավոր է:  Պատայա հանգստավայր քաղաք մեկնող ավտոբուսում դպրոցականներ և ուսուցիչներ են եղել: Ոստիկանությունը հետաքննում է դեպքի մանրամասները:

Յանուկովիչը ասուլիս կտա Դոնի Ռոստովում

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը այսօր` հունվարի 28-ին, երեկոյան 17.00-ին, մամուլի ասուլիս կտա Դոնի Ռոստովում, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Հիշեցնենք, որ օրեր շարունակ փախուստի մեջ գտնվող Յանուկովիչը երեկ հաղորդագրություն էր տարածել, որտեղ խնդրել էր Ռուսաստանից ապահովել իր անվտանգությունը:

Արսենի Յացենյուկը դարձել է Ուկրաինայի վարչապետ

Ուկրաինայի Գերագույն ռադան վարչապետի պաշտոնում հաստատել է “Բատկիվշչինա” խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկին, գրում է interfax.ru-ն։ Այդ որոշման օգտին քվեարկել են դահլիճում գտնվող 417 պատգամավորներից 371-ը:   Քվեարկությունից անմիջապես հետո ռադայի նախագահ և երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ստորագրել է համապատասխան որոշումը:

Ամերիկյան դեսպանատանը Տիմոշենկոյի հետ “հրաշք է տեղի ունեցել” /ֆոտո/

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով վերջերս ազատվեց քրեակատարողական հիմնարկից, ընդամենը մի քանի օր առաջ չէր կարողանում ոտքի վրա կանգնել: Նույնիսկ Մայդանում հավաքված մադկանց առաջ Տիմոշենկոն ելույթ էր ունենում` նստած հաշմանդամի սայլակին: Սակայն բավական էր նա հայտնվեր Կիեւում ԱՄՆ-ի դեսպանատանը, որ հրաշք տեղի ունենար ու Տիմոշենկոն “բուժվեր”, գրում է topnews.ru-ն: Հայտնվելով դեսպանատանը` Տիմոշենկոն սկսել է […]

Յացենյուկը չի պատրաստվում թեկնածությունը դնել նախագահական ընտրություններին

Ուկրաինական “Բատկիվշչինա” կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ չի պատրաստվում դնել իր թեկնածությունը Ուկրաինայում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին, գրում է Газета.Ru-ն: “Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ չեմ պատրաստվում թեկնածությունս առաջադրել նախագահական ընտրություններում: Եւ հանձնում են պատգամավորի մանդատս”,- ասել է նա:

Յանուկովիչն առաջվա նման իրեն Ուկրաինայի օրինական նախագահ է համարում

Վիկտոր Յանուկովիչն իրեն համարում է Ուկրաինայի օրինական նախագահը: Այդ մասին ասված է Յանուկովիչի տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է РИАНовости–ն: “Առաջվա նման ինձ Ուկրաինայի օրինական նախագահ եմ համարում, ով ընտրվել է օրինական կերպով` ժողովրդի ձայների միջոցով”,- ասված է հայտարարության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի