12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Ազգային փոքրամասնությունների հարցում Վ. Յանուկովիչը ժողովրդավար էր, Արեւմուտքը՝ բռնատեր

2014 թ. փետրվարի 23-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան հանդես եկավ օրենսդրական փոփոխությամբ, ըստ որի՝ Ուկրաինական 13 վարչատարածքային միավորներում ռուսերենը զրկվում է տարածաշրջանային լեզվի կարգավիճակից։ Մի փոքր հետ գնալով՝ նշենք, որ 2012 թ. հուլիսի սկզբին նույն Գերագույն Ռադան հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որի համաձայն, չնայած ուկրաիներենը պահպանվում էր որպես միակ պետական լեզու, սակայն էականորեն ընդլայնվում էին […]

Յանուկովիչը Ռուսաստանին խնդրում է ապահովել իր անվտանգությունը

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով երկրում տեղի ունեցած խռովություններից հետո անհետացավ, եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց, այսօր հաղորդագրություն է տարածել, որում Ռուսաստանին խնդրում է ապահովել իր անվտանգությունը, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: “Իմ ու իմ կողմնակիցների հասցեին հաշվեհարդարի սպառնալիքներ են հնչում: Ստիպված եմ խնդրել Ռուսաստանի իշխանություններին ապահովել իմ անվտանգությունը”,- ասված է հայտարարության մեջ:

Պրահայում ադրբեջանցիների ձեռնարկը հարուցել է քաղաքացիների զայրույթը /ֆոտո/

Փետրվարի 26-ին  Պրահայի հրապարակներից մեկում Չեխիայում Ադրբեջանի դեսպանության կողմից և Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ֆինանսավորմամբ կազմակերպվել էր “Ադրբեջանի անցյալն ու ներկան”  խորագրով երկու վրանի տեղադրում, որին ըստ հայտի պետք է ներկայացվեին Ադրբեջանի պատմությունը և մշակույթը։ Օրը պատահական չէր ընտրված և տրամաբանական էր, որ այդ շղարշի տակ փորձ էր արվել ներկայացնել Խոջալուի բնակիչները սպանդը՝ համեմված հակահյակական և ռասիստական քարոզչության նյութերով։ […]

Զինված անձինք գրավել են Ղրիմի խորհրդարանն ու կառավարության շենքը /վիդեո/

Ղրիմում գիշերը զինված անձինք գրավել են տարածաշրջանային կառավարման մարմնի շենքն ու խորհրդարանը, գրում է Газета.Ru-ն: Նրանք զինվորական համազգեստով են, դիմակավորված, զինված, նրանց պահանջներն առայժմ անհայտ են: Ղրիմի խորհրդարանի շենքի գլխին տեղադրվել է Ռուսաստանի դրոշը:  Հիշեցնենք, որ երեկ Սեւաստոպոլում, որտեղ գործում է Ղրիմի խորհրդարանը, 20.000 մարդ փողոց էր դուրս եկել: Բախումներ էին տեղի ունեցել ոուսամետ եւ […]

Ղրիմում բախումներ են սկսվել

Ղրիմի խորհրդարանի շենքի դիմաց բազմաթիվ մարդիկ են հավաքվել, որոնք բողոքի ցույց են անում ընդդեմ Ուկրաինայի նոր ղեկավարությունների, տեղեկացնում է РИА Новости-ն: Մարդիկ պահանջում են Ղրիմի ղեկավարությունից չընդունել Ուկրաինայի նոր իշխանություններին եւ միանալ Ռուսաստանին: Այստեղ են հավաքվել նաեւ Ղրիմի թաթարները, ովքեր ընդհակառակը, գոռում են` “Ղրիմը Ռուսաստան չէ”: Ոստիկանությունը վախենում է, որ հանրահավաք իրականացնող երկու խմբերի միջեւ […]

Անվտանգության աշխատակիցը 4-ամյա որդու բերանը փակել է կողպեքով ու նրան սպանել տաք արդուկով

Նիգերիայի Լագոս քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է մասնավոր առեւտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցներից մեկին, ով կասկածվում է իր 4-ամյա որդու դաժան սպանության մեջ: Քննության տվյալներով` տղամարդը ծակել է երեխայի շրթունքները, կողպեք անցկացրել ու փակել: Հետո տղամարդը դաժան կտտանքների է ենթարկել երեխային` տաք արդուկով այրելով մարմինը, տեղեկացնում է The Daily Mail-ը: Նման դաժան սպանության պատճառն եղել է այն, որ […]

Ղրիմի Գերագույն խորհրդի շենքի վրա տեղադրվել է Ռուսաստանի դրոշը /վիդեո/

Նախօրեին երեկոյան Ղրիմի բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել՝ ընդդեմ Ուկրաինայի նոր իշխանությունների։ Բողոքի գործողության մասնակիցները Ղրիմի Գերագույն խորհրդի շենքի վրա ՌԴ դրոշն են տեղադրել, գրում է Gazeta.ru-ն: Սեւաստոպոլում ցուցարարները փորձել են այրել Ուկրաինայի դրոշը: Աղբյուրի փոխանցմամբ՝ փետրվարի 28-ին Ռուսաստանի Դաշնային խորհրդի պատվիրակությունը կայցելի Ղրիմ: Ղրիմում գտնվող ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի […]

Ավակովը լուծարել է “Բերկուտը”

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավակովը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` լուծարվում է “Բերկուտ” հատուկ նշանակության ջոկատը, գրում է Ռիա Նովոստին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավակովը: “Ստորագրել եմ համար 144 հրամանը` “Քաղաքացիական պաշտպանության “Բերկուտ” միլիցիայի հատուկ ջոկատայինների լիկվիդացման մասին”: Հիշեցնենք, որ Ուկրաինայում վերջին 3 ամիսների ընթացքում տեղի ունեցած բախումների ժամանակ […]

Ղրիմում հայ գործարար է սպանվել

Երեկ երեկոյան Սիմֆերոպոլում սեփական տան շքամուտքի մոտ սպանվել է հայազգի գործարար, 47-ամյա Ստեփան Ճորոխյանը: Այս մասին տեղեկացնում է  Ղրիմ պարբերականը: Ճորոխյանը սպանվել է հրազենային կրակոցից: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Գործարարը հյուրանոցային ցանցի, ռեստորանների եւ ակումբներ  սեփականատեր էր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի