Արտահերթ նախագահական ընտրությունների օրը հայտնի է
Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշմամբ` երկրում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 25-ին, տեղեկացնում է “Ռիա նովոստին”:
Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշմամբ` երկրում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 25-ին, տեղեկացնում է “Ռիա նովոստին”:
Ուկրինայի ընդդիմադիր “Բատկիվշչինա” կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը Ուկրաինայի Գերագույն ռադայի բոլոր պատգամավորներին կոչ է արել այսօր հավաքվել խորհրդարանում, որտեղ իրենք կկարողանան քննարկել Յանուկովիչի հրաժարականի հարցը, գրում է РИА Новости-ն: Յացենյուկը Թվիթերի իր էջում գրել է. “Դիմում եմ պատգամավորներին: Եկեք խորհրդարան, նիստերի դահլիճ: Այստեղ հանգիստ է: Ռադային 300 ձայն է պետք”:
Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը այսօր հրաժարական է տվել՝ հիվանդության հետ կապված, գրում է РИА Новости-ն: Այդ մասին հայտնել է Ռադայի փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ բաժանվում է կնոջից` Իրինայից: “Դա մեր ընդհանուր որոշումն է: Մենք հարգում ենք իրար ու պահպանում լավ հարաբերությունը: Մենք հույս ունենք, որ մեզ ու անձնական կյանքի մեր իրավունքը կհասկանան ու կհարգեն”,- ասել է Սոբյանինը: Այս մասին գրում է РИА “Новости-ն: Քաղաքապետն ու Իրինան ամուսնացել են 1986 թվականի փետրվարի 23-ին, […]
Կիեւում ցուցարարները այս գիշեր գրավել են Գերագույն ռադայի շենքն ու նախագահական նստավայրը, գրում է lenta.ru-ն: Այս մասին ասել է Մայդանի պարետ Անդրեյ Պարուբիյին։ Նա ասել է, որ խորհրդարանի շենքում է գտնվում ինքնապաշտպանության ջոկատը, ինչպես նաեւ “Պրավիյ սեկտոր” արմատականների խումբը: Բացի այդ, ակտիվիստները շրջափակել են նախագահականը, Նախարարների կաբինետի և Ներքին գործերի նախարարության շենքերը։ Ընդդիմադիրներն արդեն վերահսկում […]
Ուկրաինայի Գերագույն ռադան 2004-ի Սահմանադրությանը վերադառնալու մասին օրենք է ընդունել: Օրենքի ընդունման համար կողմ է քվեարկել 386 պատգամավոր, գրում է INTERFAX.RU-ն: Ավելի վաղ նախագահ Վիկտոր Յանուկովիչը և երեք ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ Վիտալի Կլիչկոն, Արսենի Յացենյուկը և Օլեգ Տյագնիբոկը՝ Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների աջակցությամբ համաձայնագիր էին ստորագրել` ուղղված Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի կարգավորմանը: Հաղորդվում է […]
Իրկուտսկում հարսանիքի ժամանակ հյուրերից մեկը` ազգությամբ հայ Ավետիք Հարությունյանը, վիճել է մյուս հյուրերի հետ եւ դաժան ծեծի ենթարկել նրանցից 6-ին, ապա մեքենան է նստել ու քշել ուղիղ հյուրերի վրա: Երկու երիտասարդ հայտնվել են անիվների տակ, եւ հրաշքով ողջ են մնացել: Հարությունյանը մասնակցելիս է եղել բարեկամուհու հարսանիքին, եւ հյուրերի խոսքով` շատ է խմել: Միջադեպի մանրամասները ֆիքսել […]
Քաղաքագետ Արամ Մանուկյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ուկրաինայում տիրող իրավիճակին, ասել է, որ Ուկրաինայի իշխանություններն աչքի են ընկնում անորոշ գործելաոճով, իսկ նախագահ Յանուկովիչը չի կարողանում կողմնորոշվել ստեղծված իրավիճակում: Ըստ քաղաքագետի` երկրում տիրող ներկայիս իրավիճակի համար պատասխանատուն Ուկրաինայի ներկայիս իշխանությունն է: Ա. Մանուկյանն ասել է նաեւ, որ եթե Յանուկովիչին հաջողվի պահել իշխանությունը, Ուկրաինայի մասնատումը […]
Կիեւում արմատականները խախտել են զինադադարի մասին պայմանավորվածությունը, Կիեւի կենտրոնում վերսկսվել են ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումները, հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը: Ըստ նախարարության` ցուցարարները 10:15-ին կրակ են բացել Իստիտուտսկայա փողոցում գերատեսչության աշխատակիցների ուղղությամբ եւ փորձել են ներխուժել Գերագույն ռադայի շենք, որտեղ տեղի է ունենում խորհրդարանի նիստը: Բախումների ընթացքում զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան, գրում […]
Ռուս հայտնի գործարար, բանկի կառավարիչ Իգոր Արտամոնովի դուստրը Լոնդոնում մահացած է հայտնաբերվել: Ինչպես տեղեկացնում է РБК-ն, 17-ամյա Պոլինայի մահվան պատճառն ինքնասպանությունն է: Քննությունը պարզել է, որ աղջկա մահը վրա է հասել մեծ քանակությամբ դեղեր ընդունելու հետեւանքով: Պոլինայի արյան մեջ նաեւ ալկոհոլի մեծ քանակ է եղել: Աղջկա հայրը հրաժարվել է խոսել այդ թեմայով` նշելով, որ իր […]





























