08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Քաղաքապետը բաժանվում է կնոջից

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ բաժանվում է կնոջից` Իրինայից:

“Դա մեր ընդհանուր որոշումն է: Մենք հարգում ենք իրար ու պահպանում լավ հարաբերությունը: Մենք հույս ունենք, որ մեզ ու անձնական կյանքի մեր իրավունքը կհասկանան ու կհարգեն”,- ասել է Սոբյանինը: Այս մասին գրում է РИА “Новости-ն:

Քաղաքապետն ու Իրինան ամուսնացել են 1986 թվականի փետրվարի 23-ին, նրանք երկու դուստր ունեն` Աննան եւ Օլգան:

Հիշեցնենք, որ վերջերս քաղաքական հայտնի դեմքերը շատ են սկսել ամուսնալուծվել: Ֆրանսիայի նախկին նախագահ նիկոլա Սարկոզին բաժանվեց կնոջից դեռեւս մինչեւ նախագահ դառնալը: Այնուհետեւ ամուսնալուծվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հիշեցնենք նաեւ, որ դավաճանության մասին հայտնիսկանդալից հետո վերջերս Ֆրանսիայի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդը եւս բավանվեց իր քաղաքացիական կնոջից: Դե իսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ նրա կնոջ` Միշելի մոտալուտ ամուսնալուծության մասին լուրերը վաղուց են պտտվում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ