08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Տղամարդը դաժան ծեծի է ենթարկել մեկ տարեկան դստերը

Սանկտ-Պետերբուրգում ձերբակալվել է Տաջիկստանի 24-ամյա մի քաղաքացի, ով մեղադրվում է 1 տարեկան դստերը դաժան ծեծի ենթարկելու մեջ: Քննությունը պարզել է, որ ազամատ Աբդուսամատովիչը, ով երեխայի կենսաբանական հայրն է, երեխային բազմիցս դաժան ծեծի է ենթարկել: Այժմ տղամարդը ձերբակալված է:

Ղրիմը ցանկանում է անջատվել Ուկրաինայից

Ղրիմի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ եթե Ուկրաինայում իշխանափոխություն տեղի ունենա, ապա իրենք կքննարկեն երկրից անջատման հարցը, գրում է РИАНовости–ն։ Նա ասել է, որ չէր ցանկանա շատ շահարկել այս հարցը, քանի որ Ղրիմն Ուկրաինայի կառավարության հենակետերից մեկն է, սակայն պայքարն այսօր գնում է ոչ թե Ղրիմի, այլ Կիեւ համար, որը ոչ մի […]

Ոչ թե իշխանության, այլ հենց պետության ճգնաժամ է. Իսկանդարյանը` Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ժամանակ, խոսելով Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին, ասել է, որ սա ոչ թե իշխանության, այլ հենց պետության ճգնաժամ է: “Ուկրաինայում կազմաքանդվում են ոչ թե իշխանական, այլ պետական կառույցները: Մարդիկ չեն կարող նույնիսկ ոստիկանություն կանչել, հնարավոր չէ կանգնեցնել թալանն ու անկարգությունները”,- ասել է նա: Քաղաքագետը նշել է, որ եթե […]

Կիեւում դիպուկահարները կրակում են մարդկանց վրա. զոհերի թիվը հասել է 35-ի /վիդեո 18+/

Կիեւում բախումների արդյունքում զոհերի թիվն արդեն հասել է 35-ի: Մարդկանց դիակներն ընկած են փողոցներում, գրում է Газета.Ru-ն: Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ քաղաքում դիպուկահարները կրակում են մարդկանց վրա: Համացանցում տեսանյութեր են հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են կրակում մարդկանց ուղղությամբ: Հարկ է նշել, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել էին […]

Շքամուտքում 14-ամյա աղջկա դիակ է հայտնաբերվել

Մոսկվայի Մոլոդցովա փողոցի շենքերից մեկի շքամուտքում շենքի բնակիչները 14-ամյա աղջկա դի են հայտնաբերել: Ոստիկանությունը պարզել է, որ աղջիկը 7-րդ դասարանի աշակերտուհի էր, ով ապրում են հենց նույն շենքում` ծնողների հետ: Թե ինչից է մահացել երեխան, դեռ պարզ չէ, դատաբժշկակական փորձաքննություն է նշանակվել: Սակայն աղջկա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ցուցարարները գերի են վերցրել հատուկ ջոկատայիններին. “Բերկուտցիները” խուճապի մեջ են /վիդեո/

Կիեւում ցուցարարները գրավել են Ուկրաինական տունը եւ գերի վերցրել “Բերկուտի” մի քանի հատուկ ջոկատայինների, գրում է РИА Новости-ն` հղում անելով տեղի լրատվամիջոցներին: Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ` “Բերկուտ” հատուկ ջոկատի շրջանում խուճապ է, նրանք բղավում են, որ ցուցարարների մոտ մարտական փամփուշտներ են: Նշվում է նաեւ, որ Գերագույն ռադայի մոտ գտնվող հատուկ ջոկատայինները հեռանում են: Կիեւի միայն Ինստիտուտսկայա […]

Յանուկովիչի դեմ Հաագայի դատարանում գործ է պետք սկսել. Տիմոշենկոն դեմ է իշխանության հետ համաձայնությանը

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ով հիմա գտնվում է անազատության մեջ, երկրի ընդդիմությանը կոչ է արել համաձայնության չգալ իշխանության հետ, քանի որ, ըստ նրա, Յանուկովիչը բարոյական պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր սպանված մարդու համար, իսկ ժամանակի հետ նաև քրեական պատասխանատվություն կկրի, գրում է Korrespondent-ը: Տիմոշենկոն կոչ է արել ուկրաինական մտավորականությանն ու առաջնորդներին գործել ու եվրոպացի առաջնորդներին […]

Արմատականները հրաժարվում են զինադադարից. Կիեւում զոհերի թիվը հասել է 28-ի /վիդեո/

Ուկրաինայի “Աջ սեկտոր” արմատական ազգայնական կազմակերպության ղեկավար Դմիտրի Յարոշը այսօր հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում զինադադարի հետեւել, իրենք որեւէ համաձայնության չեն եկել իշխանությունների հետ, գրում է РИАНовости–ն:   Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդիպել էր ընդդիմության ներկայացուցիչների հետ, եւ նրանք որոշել էին զինադադար պահպանել` ծրագիր մշակելով երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար: […]

Ուկրաինայի նախագահն ու ընդդիմությունը համաձայնության են եկել. Օբաման սպառնացել է

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդիպում է անցկացրել ընդդիմության երեք առաջնորդների՝ Արսենի Յացենյուկի, Վիտալի Կլիչկոյի եւ Օլեգ Տյագնիբոկի հետ:  Նախագահի խորհրդական Աննա Գերմանի հաղորդմամբ՝ նախագահի հետ հանդիպմանը հաջորդել է ընդդիմադիրների հանդիպումը ճգնաժամի կարգավորման հարցով կազմավորված աշխատանքային խմբի հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակից դուրս գալու ծրագիրը, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Յացենյուկը հանդիպման ավարտից հետո հայտարարել […]

Բեզռուկով.”Դժվար է դիտել օլիմպիադան, երբ Կիեւում մարդիկ են զոհվում”

Հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովը Twitter-ի իր էջում անդրադարձել է Կիեւում ընթացող արյունալի դեպքերին: “Դժվար է դիտել օլիմպիադան եւ ձեւացնել, թե ոչինչ չի կատարվում: Չէ որ Կիեւում մարդիկ են զոհվում… Այդ պատճառով էլ զերծ կմնամ դրական թվիթերից”,-գրել է ռուս դերասանը: Ուկրաինական “Океан эльзи” խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը շնորհակալություն է հայտնել Բեզռուկովին իր դիրքորոշման համար: Այս գիշեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված