12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Բանգկոկում խռովությունների արդյունքում զոհերի թիվը հասել է 4-ի

Թայլանդի մայրաքաղաքում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ այսօր կրկին բախումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում 4 հոգի մահացել է, եւս 64-ը վիրավորվել են, գրում է РИА Новости-ն: Ինչպես պարզվել է, 4 մահացածներից մեկը ոստիկան է, երեքը` ցուցարար: Հիշեցնենք, որ Բանգկոկում նախորդ տարվանից ցույցերը շարունակվում են, մարդիկ պահանջում են վարչապետի հրաժարականը:

Քահանան մեքենայի տակ է գցել մի կնոջ ու երեխայի

Կրասնոյարսկում քահանան իր մեքենայով վրաերթի է ենթարկել փողոցն անցնող մի կնոջ ու նրա փոքրիկ երեխային: Կինը տեղում մահացել է, իսկ երեխային հասցրել են հիվանդանոց: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, պարզվել է, որ քահանան գերազանցել էր արագությունը:

Ուկրաինայում բախումները վերսկսվել են, կան վիրավորներ

Ուկրաինայի Գերաագույն ռադայի մոտ բախումները վերսկսվել են, հաղորդվում է, որ կա մոտ 10 ցուցարար, գրում է gazeta.ru-ն: Կիեւի կենտրոնում ցուցարարներն այրել են երկու բեռնատար մեքենա, որոնք արգելափակում էին երթեւեկելի հատվածը: Գրուշեւսկու փողոցում կրկին ցուցարարներն անվադողեր են այրում, քարեր են նետում ոստիկանների ուղղությամբ:

Ձերբակալվել է Ուզբեկստանի նախագահի դստեր մերձավոր հայուհին

Ուզբեկստանում ձերբակալվել են նախագահի դստեր` Գյուլնարա Կարիմովայի, մերձավորներից մի քանիսը, որոնց թվում նաեւ հայուհի կա` Գայանե Ավագյան: Այս մասին գրում է Lenta.ru-ն: Երկրի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվել են Ռուստամ Մադումարովը, Գայանե Ավագյանն ու Եկատերինա Կլյուեւան: Նրանք մեղադրվում են հարկերը չվճարելու եւ այլ ֆինանսական հանցագործությունների համար:  Հարկ է նշել, որ Ռուստամ […]

Ուկրաինայի ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են Անգելա Մերկելի հետ

Ուկրաինական “ՈւԴԱՐ” ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն եւ “Բատկիվշչինա” խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը Գերմանիայում հանդիպել են կանցլեր Անգելա Մերկելի հետ ու բանակցություններ վարել, տեղեկացնում է gazeta.ru-ն:  Հանդիպումից հետո Կլիչկոն հայտարարել է, որ ինքը շատ գոհ է բանակցությունների ընթացքից. “Հույս ունեմ, որ Ուկրաինան աջակցություն կստանա քաղաքական ճգնաժամի լուծման համար”,- ասել է նա: Յացենյուկն էլ նշել […]

Բանգկոկում ցուցարարները կառավարական մի քանի շենք են շրջափակել

Բանգկոկում ցուցարաները շրջափակել են Թայլանդի ներքին գործերի նախարարության շենքը, տեղեկացնում է Газета.Ru-ն: Հարկ է նշել, որ Թայլանդի մայրաքաղաքում ցույցերը շարունակվում են դեռեւս նախորդ տարվա նոյեմբերից: Ցուցարարները պահանջում են կառավարության եւ վարչապետի հրաժարականը:

NATIONAL GEOGRAPHIC-ի հաղորդավարը մահացել է օձի խայթոցից /վիդեո/

ԱՄՆ-ում օձի խայթոցից մահացել է NATIONAL GEOGRAPHIC-ի օձերի մասին հաղորդաշարի հաղորդավարներից մեկը` հոգեւորական Ջեյմի Կուտսը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հոգեւորականը հաղորդաշար էր պատրաստում օձերի մասին: Հետաքրքիրն այն է, որ հոգեւորականը, խայթոցից հետո հիվանդանոց դիմելու փոխարեն, տուն է գնացել: Նա միշտ ասում էր, որ եթե անկեղծորեն հավատաս Աստծուն, օձի խայթոցը չի կարողանա քեզ […]

Համբուրվելուց առաջ սպիրտով մաքրեք. Ժիրինովսկու խորհուրդը

Ռուս հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին սիրահարների տոնի կապակցությամբ ասել է երիտասարդներին, թե ինչպես է պետք ճիշտ համբուրվել: “Շրթունքները համբուրել չի կարելի, միայն ճակատը”,- ասել է Ժիրինովսկին: ընդ որում, Ժիրինովսկին կոչ է արել սիրելիի ճակատը համբուրելուց առաջ այն մանրամասն մաքրել սպիրտով: Իսկ թե ինչու է պետք բուն ճակատը համբուրել, Ժիրինովսկին արտասովոր կերպով է մեկնաբանել: Նա […]

Ինքնաթիռը գրաված օդաչուն սպառնացել է այն վերացնել. ուղեւոր

Ethiopian Airlines-ի ինքնափիռի ուղեւորներից մեկը, որը այսօր փորձել էին գրավել, պատմել է, որ այն գրաված օդաչուն սպառնում էր ոչնչացնել ինքնաթիռը: Ուղեւորն այդ մասին պատմել է մամուլի ասւոլիսի ժամանակ, գրում էРИА Новости-ն: Հիշեցնենք, որ Ադիս-Աբեբայից Հռոմ թռչող ինքնաթիռը ստիպված էր եղել Ժնեւում վայրէջք կատարել, քանի որ ինքնաթիռի երկրորդ օդաչուն փորձել էր գրավել այն: Ուղեւորը պատմել է, […]

Նախկին վարչապետը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին, ով մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու, ընտրողներին կաշառք բաժանելու մեջ, դատապարտել են հինգ տարվա ազատազրկման, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Նախկին վարչապետը համաձայն չէ դատարանի որոշման հետ եւ պնդում է, որ ինքը քաղաքական հալածանքների զոհ է, որոնք իրականացնում են Վրաստանի ներկայիս իշխանությունները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի