22 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ռադան վերադարձրեց 2004-ի Սահմանադրությունը. Տիմոշենկոն ազատ կարձակվի

Ուկրաինայի Գերագույն ռադան 2004-ի Սահմանադրությանը վերադառնալու մասին օրենք է ընդունել: Օրենքի ընդունման համար կողմ է քվեարկել 386 պատգամավոր, գրում է INTERFAX.RU-ն:

Ավելի վաղ նախագահ Վիկտոր Յանուկովիչը և երեք ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ Վիտալի Կլիչկոն, Արսենի Յացենյուկը և Օլեգ Տյագնիբոկը՝ Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների աջակցությամբ համաձայնագիր էին ստորագրել` ուղղված Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի կարգավորմանը:

Հաղորդվում է նաեւ, որ նախագահական ընտրությունները կանցկացվեն Ուկրաինայի նոր Սահմանադրության ընդունումից անմիջապես հետո՝ մինչ 2014-ի դեկտեմբերը:

Ուկրաինայի Գերագույն ռադան նախօրեին անցկացրած նիստի ժամանակ նաեւ օրենք  է ընդունել՝ Քրեական օրենսգրքում փոփոխություն ներմուծելու մասին, որով նախկին վարչապետ, “Բատկիվշչինա” ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն կարող է ազատ արձակվել: Ընդունված օրինագծով նախատեսվում է Քրեական օրենսգրքից  հանել այն հոդվածը, որի համաձայն դատապարտվել է կառավարության նախկին ղեկավարը:

Երբ փաստաթուղթը ուժի մեջ մտնի, Յուլիա Տիմոշենկոն ազատ կարձակվի:  

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ