12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Դոնեցկում պղծվել է Տարաս Շեւչենկոյի հուշարձանը /ֆոտո/

Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում պղծվել է հանրահայտ բանաստեղծ Տարաս Շեւչենկոյի հուշարձանը, տեղեկացնում է УНИАН-ը: Անհայտ անձինք անվայել բառեր են գրել հուշարձանի վրա: Այս միջադեպը շատ է բարկացրել Դոնեցկի բնակիչներին:

Ղրիմի խորհրդարանն անկախության մասին հռչակագիր է ընդունել

Ղրիմի Գերագույն խորհուրդն ինքնավար հանրապետության և Սևաստոպոլի անկախության մասին հռչակագիր է ընդունել: Հռչակագրի օգտին է քվեարկել Գերագույն խորհրդի 100 պատգամավորներից 78-ը, գրում է gazeta.ru-ն: Պատգամավորների հավանությանն արժանացած փաստաթուղթը թույլ կտա իրավաբանորեն ձևակերպել Ռուսաստանի կազմ թերակղզու ներառվելը, ինչպես նաև մարտի 16-ին հանրապետական հանրաքվեի անկացում, որտեղ կդրվի Ղրիմի կարգավիճակի մասին հարցը:

Խարկովում Կլիչկոյի վրա ձվեր են նետել /վիդեո/

Ուկրաինայի Խարկովում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ “ՈՒԴԱՌ” կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյի վրա ձվեր են նետել: Ուկրաինական УНИАН-ի փոխանցմամբ`  Կլիչկոն անձրեւանոցով պաշտպանվել է հարվածներից, եւ ձվերը չեն կպել նրան:   Հավաքը կազմակերպվել է Ուկրաինայի եվրաինտեգրման գործընթացի կողմնակիցների նախաձեռնությամբ։ Կլիչկոն մոտ կես ժամ ուշացել է հանրահավաքից, քանի որ նոր իշխանությունների ընդդիմախոսներն արգելափակել են նրա ճանապարհը։ Կլիչկոն հավաքվածներին […]

Ես կենդանի եմ, բայց չեմ կարող ասել, թե ինձ լավ եմ զգում. Յանուկովիչ

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Դոնի Ռոստովում իր ասուլիսը սկսել է` նշելով, որ վերջին շրջանում իր անվան շուրջ տարբեր լուրեր են պտտվում, սակայն ինքը կենդանի է: “Ես կենդանի եմ, սակայն չեմ կարող ասել, թե ինձ լավ եմ զգում, քանի որ ինձ ցավ է պատճառում Ուկրաինայի ժողովրդի վիճակը”,- ասել է նա: Յանուկովիչը եւս մեկ անգամ նշել […]

Վիկտոր Յանուկովիչի հայտարարությունը` Դոնի Ռոստովից /վիդեո, ուղիղ/

Րոպեներ առաջ Դոնի Ռոստովում մեկնարկել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասուլիսը: Այս անգամ, սակայն, Յանուկովիչը խոսում է ամբիոնից: Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Յանուկովիչը եւս մամուլի ասուլիսով հանդես եկավ, որը կրկին տեղի ունեցավ Ռոստովում:  

Ռուսաստանը կարող է հեռացվել Մեծ ութնյակից. Քեմերոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Ռուսաստանին “Մեծ ութնյակից” հեռացնելու հարցը կարող է դրվել այն դեպքում, եթե պաշտոնական Մոսկվան չհամագործակցի Ուկրաինայում լարվածությունը նվազեցնելուն միտված աշխատանքների շրջանակներում, գրում է polit.ru-ն։ “Եթե Ռուսաստանը շարունակի նույն քաղաքականությունը, միջոցներ կձեռնարկենք` “յոթնյակին” վերադառնալու համար”,- ասել է Քեմերոնը` ամեն դեպքում հույս հայտնելով, որ  դրա կարիքը չի լինի:

Ղրիմի հանրաքվեն կարող է սպառնալ ԵՄ-ի անվտանգությանը. Բրյուսել

Բրյուսելը պաշտոնական դիրքորոշում է ներկայացրել, համաձայն որի` Ղրիմի հանրաքվեն սպառնում է ԵՄ-ի անվտանգությանը, քանի որ այն կարող է օրինակ դառնալ  Եվրոպայի այլ երկների համար ևս: Հայտարարվել է, որ “այդ սպառնալիքը չեզոքացվելու համար ԵՄ-ն պատրաստ է տնտեսական զոհաբերությունների գնալ, որոնք կարող են պատժամիջոցներ դառնալ ՌԴ-ի դեմ”,- տեղեկացնում է 5 канал-ը:

Ովքեր են աշխարհի ամենահարուստ կանայք /ֆոտո/

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակը: Ցուցակը գլխավորել է Քրիստի Ուոլթոնը, ով Wal-Mart ռիելթորական ընկերության ղեկավարան է: Նրա ունեցվածքը կազմում է 36.7 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում է L’Oreal ընկերության ղեկավար Լիլիան Բետտանկուրը, ում կարողությունը կազմում է 34.5 միլիարդ դոլար: Երրորդը Wal-Mart-ի ժառանգորդուհի Էլիս Ուլոթոնն է` 34.3 միլիարդ դոլարով:

ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների նախապատրաստումը

ԵՄ անդամները սկսել են Ռուսաստանի հանդեպ հնարավոր պատժամիջոցների նախապատրաստման աշխատանքները, տեղեկացնում է РИАНовости–ն: Այս մասին հայտարարել է Քեթրին էշթոնի մամուլի  քարտուղար Մայա Կոսյանչիչը: Նա հստակ գրաֆիկը չի նշել` ասելով միայն, որ այդ ուղղությամբ աշխատանքները սկսվել են:

Խարկովի կենտրոնում կրակել են մարդկանց վրա, կան զոհեր

Նախօրեին Խարկովի սրճարաններից մեկում անհայտ անձը կրակ է բացել, ինչի արդյունքում երկու եղբայր են մահացել, ովքեր հաճախ էին լինում այդ սրճարանում: Եղբայրներից մեկը տարադրամի փոխանակմամբ է զբաղվել: Հրազենային վնասվածք է ստացել նաեւ սրճարանի մատուցողը, ում կյանքը բարեբախտաբար վտանգված չէ: Այժմ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, ընթանում են մարդասպանի որոնումները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի