06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Միջազգային հանրությունը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները

Տարբեր պետություններ ու միջազգային կառույցներ իրար հետեւից հայտարարություններ են տարածում` նշելով, որ հրաժարվում են ընդունել Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Ղրիմում կայացած հանրաքվեին առաջինը արձագանքել է ԱՄՆ-ը: Սպիտակ տունը հրաժարվել է ընդունել Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Ավելին, ԱՄՆ-ը կրկին պատժամիջոցներով է սպառնացել Ռուսաստանին` Ղրիմ զորք մտցնելու դեպքում: ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան ևս չեն ճանաչել Ղրիմի հանրաքվեն, տեղեկացնում […]

Անհետացած ինքնաթիռն առեւանգվել է

Մալազիացի քննիչները կանգ են առել այն վարկածի վրա, որ մեկ շաբաթ առաջ անհետացած Boeing-777 ինքնաթիռն առեւանգվել է օդաչուներից մեկի կամ ինչ-որ կողմնակի անձի կողմից: Այդպես են կարծում նաեւ Մալազիայի իշխանությունները, գրում է Взгляд-ը: Նշվում է, որ ինքնաթիռն առեւանգել կարող էր միայն բարձր որակավորում ունեցող օդաչուն։ Պարզվել է նաեւ, որ կապի միջոցները միտումնավոր են անջատվել ինքնաթիռում, […]

Ղրիմը քվեարկեց Ռուսաստանին միանալու օգտին

Նախօրեին Ղրիմում տեղի ունեցավ կարգավիճակի մասին հանրաքվեն: Պաշտոնական արդյունքները կհրապարակվեն մի քանի օրից, սակայն Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը հայտարարել է, որ էքզիթ փոլի տվյալներով` Ղրիմի բնակչության 93 տոկոսը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին, գրում է INTERFAX.RU-ն: Պաշտոնական տվյալների համաձայն` 75 տոկոս ընտրատեղամասերում Ռուսաստանին միանալու օգտին քվեարկել է ընտրողների 95.7 տոկոսը: Հանրաքվեին մասնակցությունը կազմել է 85 […]

Բախումներ Մոսկվայում. կան ձերբակալվածներ

Մոսկվայում այսօր մոտ 18 հազար մարդ ցույցերի է դուս եկել՝ նվիրված Ուկրաինայի իրադարձություններին: Ցույցերը տարբեր են, մեկին մասնակցում է 15 հազար հոգի` «Ի սատարում Ղրիմի՝ ընդդեմ ֆաշիզմի» անվանումով: Մյուս ցույցին 3 հազար հոգի է մասնակցում, այս ակցիան անվանել են «Ռուսաստանին Ղրիմի միացման դեմ», գրում է РИАНовости–ն-ն: Երկրորդ ցույցի մասնակիցները վանկարկում են “Պուտինը գող է”: Այս […]

Դոնեցկում բախումներ են տեղի ունեցել,մեկ հոգի մահացել է /ֆոտո, վիդեո/

Նախօրեին երեկոյան Դոնեցկում բախվել են Եվրոմայդանի ակտիվիստներն ու ռուսամետ ակցիայի մասնակիցները: Բախումների արդյունքում մի տեղացի երիտասարդ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ, տեղեկացնում է РИА “Новости”-ն: 22-ամյա զոհվածը տեղի բնակիչ Դմիտրի Չերնյավսկին է, նա մահացել է դանակահարության արդյունքում: Ականատեսները պատմել են, որ սկզբում ամեն ինչ խաղաղ է ընթացել, սակայն կեսից արյունալի բախումներ են սկսվել: Մասնակիցներից մի […]

Յացենյուկի, Կլիչկոյի ու Տյագնիբոկի մուտքը Ղրիմ արգելվել է

Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, փոխվարչապետեր Վիտալի Կլիչկոն ու Օլեգ Տյագնիբոկը «persona non-grata» կհայտարարվեն Ղրիմում: Նա նշել է, որ  “Եվրամայդանի” առաջնորդները անում են ամեն ինչ՝ խանգարելու ղրիմցիների ազատ արտահայտվելու իրավունքին, գրում է ИТАР-ТАСС-ը: “Չնայած սպառնալիքներին և սադրանքներին՝ մարտի 16-ի հանրաքվեն կկայանա, և նրանք Ղրիմում «persona non grata» […]

Ռոստովում երկրորդ անգամ ելույթ է ունեցել Յանուկովիչի նմանա՞կը /ֆոտո/

Ուկրաինացի պատգամավոր Տարաս Չորնովոլը սենսացիոն հայտարարություն է արել: Նա ասել է, որ կասկածանքով է վերաբերվում նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայտնվելուն Ռոստովում, որտեղ մարտի 11-ին նա երկրորդ անգամ ելույթ ունեցավ։ Իր խոսքը Յանուկովիչը սկսել էր հայտարարությամբ, որ չնայած իր մասին տարատեսակ լուրեր են պտտվում, բայց ինքը ողջ է: Սակայն Չորնովոլը հայտարարել է, որ ելույթ ունեցողը Յանուկովիչը […]

Մերկելը բացառել է Ուկրաինայի հիմնախնդրի ռազմական լուծումը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Ուկրաինայի ճգնաժամն ու ղրիմի հիմնախնդիրները չեն կարող լուծվել ռազմական ճանապարհով, տեղեկացնում է РИАНовости–ն: “Այս լարված ու վտանգավոր իրավիճակում պետք է ճգնաժամից դուրս գալու ուղիներ որոնել: Ռազմական ճանապարհով խնդիրը չի կարելի լուծել”,- հայտարարել է Մերկելը` նշելով, որ ԳերմանիանԵՄ այլ երկրների եւ ԱՄՆ-ի հետ միասին աշխատում են միջազգային խումբ ստեղծելու […]

Ռուսաստանն իրավունք չունի ճանաչել Ղրիմի հանրաքվեի արդյունքները. դեսպան

Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, խոսելով Ղրիմում տեղի ունեցող իրավիճակից, ասել է, որ մարտի 16-ին անցկացվելիք Ղրիմի հանրաքվեն լեգիտիմ չէ, այն հակասահմանադրական է: Նա ասել է, որ Ռուսաստանն իրավունք չունի ճանաչել այդ հանրաքվեի արդյունքները: Դեսպանն անդրադարձել է նաեւ Ուկրաինայի՝ ԱՊՀ-ից դուրս գալու խնդրին: Կուխտան նշել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի