13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ուկրաինացի ռեժիսորը հրաժարվել է Հայաստանի պետական մրցանակից

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ «Փարաջանով» ֆիլմի ուկրաինացի համառեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր Ելենա Ֆետիսովան հրաժարվել է ֆիլմին շնորհվելիք Հայաստանի պետական մրցանակից՝ Ղրիմի հանրաքվեի հարցով ՀՀ-ի քաղաքական դիրքորոշման պատճառով: Ռեժիսորը նաեւ հրաժարվել է մասնակցել Հայաստանում տեղի ունենալիք մրցանակի հանձնման արարողությանը: Ռեժիսորը բաց նամակ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին` ասելով, որ Ղրիմի հանրաքվեն միջազգային իրավակարգի խախտում […]

ԵՄ երկրներն ընդլայնել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոն հայտարարել է, որ Եվրամիության անդամ երկրները ընդլայնել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ Ղրիմում այդ երկրի քաղաքականության պատճառով: Այդպիսով` սահմանափակումներ կկիրառվեն ոչ թե 12, այլ 33 անձանց դեմ: Նախկինի պես նախատեսվում է սառեցնել այդ անձանց հաշիվները և արգելել նրանց մուտքը Եվրամիության երկրներ:  Բացի այդ, հետաձգվել է հունիսին Սոչիում կայանալիք ԵՄ- Ռուսաստան […]

Մանկատան տնօրենը բռնաբարել է իր սաներին

Բելգորոդում ավարտվել է մանկատան տնօրեն Վլադիմիր Պոպովի սկանդալային` դատավարությունը: Նա մեղավոր է ճանաչվել մանկատան մի շարք սաների բռնաբարության մեջ: Ինչպես պարզվել է, տնօրենը 2011-2013 թվականներին բռնաբարել է մանկատան սաներին, նրանց ծեծել` մարմնական վնասվածքներ հասցնելով: Պոպովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:

Երկու դպրոցական միասին ինքնասպան են եղել

Ալթայում երկու 6-րդ դասարանցի աշակերտներ միասին ինքնասպան են եղել: 2001 եւ 2002 թվականներին ծնված տղաների դիերը հայտնաբերվել է նախօրեին: Ոստիկանությունը երեխաներին սկսել էր փնտրել դեռեւս մարտի 18-ին, հենց այդ օրն էլ երեխաներն անհետացել էին: Դպրոցի տնօրենը, որտեղ սովորում էին տղաները, ասել է, որ երեխաները մտերիմ ընկերներ էին: Նրանք երկուսն էլ լավ ընտանիքի, խելոք երեխաներ են եղել: […]

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամերիկուհի ներկայացուցիչը հարձակվել է ռուս ներկայացուցիչի վրա /վիդեո/

ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ իսկական սկանդալ է տեղի ունեցել: Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը կոչ է արել ԱՄՆ-ին դադարել վիրավորական արտահայտությունները Ռուսաստանի մասին: Այս հայտարարությունը բարկացրել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամանտա Պաուերսին, ով հարձակվել է Չուրկինի վրա: Սամանտան հայտարարել է, որ Ղրիմը Ուկրաինայի մասն է եւ վաղն էլ է Ուկրաինայի մասը լինելու, եւ հենց […]

Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ կազմից ու Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնում

Ուկրաինայի ԱԳՆ-ն շատ շուտով մեխանիզմ կմշակի, ահամձայն որի` այսուհետ Ռուսաստանի քաղաքացիները Ուկրաինա կարող են մուտք գործել միայն միջազգային անձնագրերով: Բացի այդ, որոշում է կայացվել Ուկրաինայի` ԱՊՀ կազմից դուրս գալու մասին, տեղեկացնում է Interfax.ru-ն:

Ուկրաինան ՀՀ-ում իր դեսպանին հետ կկանչի ՞

Ուկրաինայի «Սվոբոդա» խորհրդարանական խմբակցությունը կոչ է արել հետ կանչել Ուկրաինայի դեսպաններին Հայաստանից և Ղազախստանից կամ նրանց դիվանագետներին կանչել Ուկրաինայի ԱԳՆ, որպեսզի Ղրիմի հանրաքվեն ճանաչելու վերաբերյալ տեղեկատվության մասին բացատրություն տան: Այս մասին գրում է korrespondent.net-ը։ “Որոշ երկրներ սկսել են ճանաչել Ղրիմի հանրաքվեն։ Դա անթույլատրելի է։ Մենք պահանջում ենք շտապ հետ կանչել Ղազախստանից և Հայաստանից դեսպաններին”,-ասել է […]

Եղեք երջանիկ… այսօր Երջանկության միջազգային օրն է

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան երկու տարի առաջ` 2012 թվականին,  որոշում է կայացրել մարտի 20-ը Երջանկության միջազգային օր հռչակելու մասին: Առաջարկությունն արել է Բութանի թագավորության ներկայացուցիչը, որը միաձայն ընդունվել է ՄԱԿ-ի 193 անդամ-պետությունների կողմից:

Ինչպես Ուկրաինայում իշխանափոխություն տեղի ունեցավ /վիդեո/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում պատմվում է, թե ինչպես է Ուկրաինայում իշխանափոխություն տեղի ունեցել: Տեսանյութը, ինչպես նշված է հղման մեջ, արգելված է ցուցադրել Ուկրաինայի հեռուստաընկերություններով:

Նախագահը միզել է ելույթի ժամանակ /վիդեո/

Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, որ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսի տաբատը նրա հանդիպումներից մեկի ժամանակ սկսել է թրջվել: Մամուլն անմիջապես արձագանքել է` նշելով, որ նախագահը միզել է ելույթի ժամանակ, տեղեկացնում է New York Daily News-ը: Նշվում է նաեւ, որ 2 տարի առաջ նախագահը ենթարկվել է շագանակագեղձի վիրահատության:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի