13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Հայկական շաուրմայից Ռուսաստանում 32 հոգի է թունավորվել

Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում 32 հոգի է թունավորվել` տեղի շաուրմայանոցի շաուրմաներից ուտելուց հետո, գրում է Life News-ը: Պարզվել է, քաղաքի կենտրոնում գտնվող շաուրմայանոցը պատկանում է հայազգի Դ. Ա. Մկրտչյանին, ով Կալինինգրադում նաեւ հացի փուռ ունի: Նրա շաուրմայանոցում սնված 32 հոգին էլ հայտնվել են հիվանդանոցում։ Այժմ շաուրմայանոցը փակ է, դեպքի առթիվ փորձաքննություն է ընթանում:

Սիրիայի նախագահը Արամ Ա. Կաթողիկոսին խոստացել է անել հնարավորը՝ խաղաղություն հաստատելու համար

Շաբաթ օրը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ին է այցելել Սիրիայի դեսպանը, նրանք խոսել են  մարտի 21-ի վաղ առավոտյան Թուրքիայի զինված խմբավորումների հարձակումից, երբ նրանք անցել էին սիրիական սահմանը եւ հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա, գրում է “Եռագույնը”: Դեսպանը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն իրեն հանձնարարել է տվել անմիջապես այցելել Վեհափառ հայրապետին […]

Հաագայում բացվում է միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովը

Հաագայում այսօր` մարտի 24-ին բացվում է միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովը: Գագաթաժողովին մասնակցելու են 50 երկրների նախագահներ և 5 միջազգային կազմակերպություններ։ Հաագայում կլինեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ այլոք: Նշենք, որ գագաթաժողովին մասնակցելու է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս […]

Տղամարդը կասկածվում է իր 6 դուստրերի հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ

Երուսաղեմի 50-ամյա բնակիչը ձերբակալվել է` իր 6 դուստրերի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու կասակցանքով: Նախաքննությունը կարծում է, որ այդ իրավիճակը երկար ժամանակ է տեւել: Պարզվել է, որ տղամարդը ստիպելիս է եղել իր 16 եւ 17 տարեկան դուստրերին իր հետ քնել այն դեպքում, երբ կինը հյուրասենյակում է քնելիս եղել: Թե ինչպես է ոստիկանությունն իմացել այս իրավիճակի մասին, […]

Տղամարդը սպանել է ընկերոջը, ով ասել էր, թե կերել է նրա կնոջը

Կեմերովոյում տղամարդը մեղավոր է ճանաչվել ընկերոջ սպանության մեջ: Ինչպես պարզվել է, 38-ամյա Անդրեյ Գրիգորեւը կնոջ հետ գնացել է ընկերոջ տուն, որտեղ տղամարդիկ սկսել են խմել: Նրանց միջեւ վեճ է սկսվել, եւ կինը տուն է գնացել` չցանկանալով ականատես լինել տղամարդկանց վեճին: Երբ տղամարդը սկսել է փնտրել կնոջը, նա հարցրել է ընկերջը, թե որտեղ է կինը: Ի […]

Խոշոր ավտովթարի հետեւանքով 35 մարդ է մահացել

Պակիստանում խոշոր ավտովթարի է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 35 հոգի է մահացել, գրում է Газета.Ru–ն: Վառելիք տեղափոխող բեռնատարը մեծ արագությամբ բախվել է մարդատար ավտոբուսին, բախման արդյունքում ուժեղ հրդեհ է բռնկվել: 20 հոգի խորը այրվածքներով հոսպիտալացվել են:

ԵԱՀԿ-ն Ուկրաինա դիտորդների առաքելություն է ուղարկում

ԵԱՀԿ-ն Ուկրաինայում հատուկ դիտորդական առաքելություն կտեղակայի: Դիտորդները մեկ օրվա ընթացքում ժամանեն Ուկրաինա, տեղեկացնում է BBC-ն: Դիտորդների գրասենյակները կաշխատեն ուկրաինական 10 խոշոր քաղաքներում, նախնական դիտորդների թիվը կկազմի 100 հոգի: Ղրիմ դիտորդները չեն պատրաստվում մեկնել:

Ուկրաինայի ԱԳՆ-ն Հայաստանին խնդրում է Ղրիմի մասին պաշտոնական դիրքորոշում արտահայտել

Ուկրաինայի արտգործնախարարի տեղակալ Դանիլո Լուբկիվսկին հայտարարել է, որ Ուկրաինան անհանգստացած է Ղրիմի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմամբ: Նա նշել է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բացասական հետևանքներ է կանխատեսում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում, եթե Հայաստանն ընդունի Ղրիմի միացումը Ռուսաստանին, տեղեկացնում է ուկրաինական comments-ը:  Լուբկիվսկին հայտարարել է, որ իրենք Հայաստանին են դիմել պաշտոնապես: “Մենք ակնկալում ենք այն […]

ԵՄ-ն եւ Ուկրաինան ստորագրել են Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը

Եվրամիությունն ու Ուկրաինան Բրյուսելում Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածն են ստորագրել, տեղեկացնում է РИА Новости-ն: Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն և Եվրամիության 28 երկրների ու կառավարությունների առաջնորդներ:  Ուկրաինան ԵՄ-ի հետ տնտեսական հատվածը կստորագրի մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի