07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սիրիայի նախագահը Արամ Ա. Կաթողիկոսին խոստացել է անել հնարավորը՝ խաղաղություն հաստատելու համար

Շաբաթ օրը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ին է այցելել Սիրիայի դեսպանը, նրանք խոսել են  մարտի 21-ի վաղ առավոտյան Թուրքիայի զինված խմբավորումների հարձակումից, երբ նրանք անցել էին սիրիական սահմանը եւ հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա, գրում է “Եռագույնը”:

Դեսպանը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն իրեն հանձնարարել է տվել անմիջապես այցելել Վեհափառ հայրապետին և վստահեցնել, որ սիրիական պետությունն ու բանակն անելու են հնարավորը՝ շրջանում խաղաղության վերահաստատման համար։

Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում դեսպանը հայտնել է, որ հստակ տվյալների համաձայն՝ Թուրքիան ոչ միայն քաջալերել է զինյալների մուտքը Քեսաբ, այլև տրամադրել է ծանր զենք: Դեսպանը շեշտել է, որ Քեսաբը ռազմավարական նշանակություն ունի Սիրիայի բանակի համար:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ