13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ղրիմի հարցում Մոսկվա-Անկարա հետաքրքիր խաղ նկատվեց. թուրքագետ

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ղրիմում տիրող իրավիճակին, ասել է, որ աշխարհը գնում է դեպի սառը պատերազմ: “Իսկ այդ սառը պատերազմում Թուրքիայի դերը գնալով բարձրանալու է Միացյալ Նահանգների համար։ Դա, Հայաստանի համար, իհարկե, այդքան էլ լավ չէ: Միեւնույն ժամանակ դա լավ չէ նաև Թուրքիայի ժողովրդավարության համար”,-նշել է բանախոսը: Ա. […]

Թայվանում 2 500 ուսանող գրավել են երկրի խորհրդարանը

Թայվանում 2 500 ուսանող գրավել է երկրի խորհրդարանի շենքը` դժգոհելով Չինաստանի հետ կնքած առեւտրային համաձայնագրից, տեղեկացնում է Газета.Ru-ն: Բախումների արդյունքում 38 ոստիկան է վիրավորվել, ակտիվիստներից 4-ը ձերբակալվել են: Առեւտրի համաձայնագիրը կնքվել է դեռեւս նախորդ տարվա ամռանը, սակայն թայվանցիները ոչ մի կերպ չեն ցանկանում, որպեսզի այն իրագործվի:

Դնեպրոպետրովսկում ազգայնականները ծեծում են անցորդներին /վիդեո/

Դնեպրոպետրովսկում “Պրավի սեկտոր”-ի ազգայանականները փողոցում հարձակվում եւ ծեծում են անցորդներին, ովքեր չեն կիսում իրենց տեսակետները, տեղեկացնում է Life News-ը: Արդյունքում բազմաթիվ մարդիկ են վիրավորվել, ովքեր հրաժարվել են նացիստական գաղափարները կրկնել: Միջադեպից հետո 4 ազգայնական է ձերբակալվել:

Պատգամավորները ծեծել են Հանրային հեռուստառադիոընկերության տնօրենին /վիդեո/

Ուկրաինայի ընդդիմադիր Свобода կուսակցության պատգամավորները ծեծել են Ուկրաինայի Հանրային հեռուստառադիոընկերության տնօրենին և ստիպել են նրան  աշխատանքից ազատվելու դիմում գրել: Ապա մոտ 20 պատգամավորները եւ ակտիվիստները անհայտ ուղղությամբ տարել են Ալեքսանդր Պանտելեյմոնովին, տեղեկացնում է Российская Газета-ն: Պատգամավորին եւ ակտիվիստներին բարկացրել է այն, որ Հանրայինը հեռարձակել է Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու պայմանագրի ստորագրումը: Երկրի վարչապետ Արսենի […]

Մոսկվայում Հայաստանի քաղաքացու են սպանել տաքսու մեջ

Հայաստանի Հանրապետության մի քաղաքացու սպանված են գտել տաքսու մեջ Նոր Մոսկվայի տարածքում, գրում է Интерфакс-ը: Ականատեսները ոստիկանություն են դիմել` ասելով, որ Hyundai մեքենայի սրահում տղամարդու դի կա: Պարզվել է, որ տղամարդը 35 տարեկան է եղել, նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Փորձագետները պարզել են, որ տղամարդը սպանվել է դեռևս երկուշաբթի, մահացել է դանակի բազմաթիվ հարվածներից: Սպանվածի […]

Սպանել է ամուսնուն` հեռակառավարման վահանակը մտցնելով բերանը

Պերմում քրեական գործ է հարուցվել 59-ամյա կնոջ նկատմամբ, ով սպանել է իր 46-ամյա ամուսնուն հեռակառավարման վահանակով: Փորձաքննությունը պարզել է, որ տղամարդու մահը վրա է հասել շնչուղիները փակելու արդյունքում: Պարզվել է, որ ամուսինները, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճել են, , ինչից հետո կինը վերցրել է հեռակառավարման վահանակն ու մտցրել ամուսնու բերանը` այդպիսով փակելով նրա շնչուղիները: Այս […]

Պուտինի ելույթն առողջ մտքի հետ որեւէ կապ չունի. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության բաժնի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը հայտարարել է, որ Ռուսաստանին Ղրիմի միանալու մասին “այսպես կոչված” համաձայնագրի ստորագրումը և Ռուսաստանի նախագահի համապատասխան ելույթը ոչ մի ընդհանուր բան չունեն ոչ իրավունքի, ոչ ժողովրդավարության, ոչ ողջամտության հետ, գրում է pravda.com-ը: Նա նշել է, որ Պուտինի ելույթն առողջ մտքի հետ որեւէ կապ չունի: Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել […]

Ղրիմը մտավ Ռուսաստանի կազմ. Պուտինը ստորագրեց /վիդեո/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ հայտարարել է, որ դիմում է Դաշնային խորհրդին`  սահմանադրական օրենք առաջադրելու, որով Ղրիմն ու Սեւաստոպոլը կընդգրկվեն Ռուսաստանի կազմում: Պուտինը հայտարարել է, որ ղրիմցիների եւ ռուսների ճնշող մեծամասնությունը ցանկանում է, որպեսզի Ղրիմն ու Ռուսաստանը միանան: Այնուհետեւ Պուտինը, Ղրիմի իշխանություններն ու Սեւաստոպոլի քաղաքապետը համաձայնագիր են ստորագրել, որով Ղրիմը եւ Սեւաստոպոլը մտնում են […]

Մեզ փորձում են անկյուն քշել, քանի մենք իրերն իրենց անուններով ենք կոչում. Պուտինը` միջազգային պատժամիջոցների վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված ելույթի սկզբում  նշել է, որ Ղրիմի հանրաքվեն կենսական նշանակության հարց է ՝ պատմական նշանակություն ունեցող։ “Մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե տեղի ունեցավ։ Ավելի քան 96%-ը կողմ արտահայտվեց Ռուսաստանին միանալուն։ Թվերն ավելի քան համոզիչ են։ Հասկանալու համար, թե ինչո՞ւ նման ընտրություն կայացվեց, պարզապես պետք է իմանալ պատմությունը”,-ասել է նա։ ՌԴ […]

Ռուսաստանին հանեցին “Մեծ ութնյակից”

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի կառավարությունները որոշում են կայացրել դադարեցնել Ռուսաստանի հետ համագործակցությունը “Մեծ ութնյակի” շրջանակներում: Այս մասին Europe 1-ի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: Նա ասել է, որ այսօր բոլոր այս գերտերությունները կհավաքվեն` բացառությամբ Ռուսաստանի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի