06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս, ով արմատապես փոխեց Պապի մասին պատկերացումները /ֆոտոշարք/

Ուղիղ մեկ տարի առաջ, մարտի 13-ին, արգենտինացի 76-ամյա կարդինալ Խորխե Մարիա Բերգոլիոն դարձավ Հռոմի 266-րդ պապը` ընտրելով իր համար Ֆրանցիսկոս անունը: Ֆրանցիսկոսը դարձել է առաջին պապը, որ եվրոպացի չէ: Նա մեկ տարում փոխեց Պապի մասին պատկերացումները:

Հանուն ժողովրդի կպայքարի բոլորի դեմ. Ղրիմի նոր սեքսուալ դատախազը /ֆոտո, վիդեո/

Ղրիմը մի քանի օր է` նոր դատախազ ունի: Այս պաշտոնն է զբաղեցրել գեղեցիկ ու սեքսուալ  Նատալյա Պոկլոնսկայան, ով նոր պաշտոնը զբաղեցնելուց հետո հանդիպել է լրագրողների հետ: Հանդիպման ժամանակ նա նշել է, որնոր դատախազությունը հանուն ժողովրդի կպայքարի բոլորի դեմ, եւ որ  իրենք աշխատելու են միայն Ղրիմի ժողովրդի շահերից ելնելով: “Ուկրաինայում ինքնիշխանության և կառավարման միակ աղբյուրը ժողովուրդն […]

Ուկրաինան ցանկանում է դուրս գալ ԱՊՀ-ի կազմից

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան “Эхо Москвы”-ին տված հարցազրույցում նշել է, որ Ուկրաինան մտադիր է դուրս գալ ԱՊՀ-ից: Նա այդ ցանկությունը պատճառաբանել է նրանով, որ այն ի վիճակի չէ նպաստել անգամ իր իսկ երկու անդամների միջեւ առաջացած տարաձայնությունների լուծմանը եւ որ ԱՊՀ անդամ-պետությունները չեն արձագանքել Ուկրաինայի պահանջին` արտաքին գործերի նախարարների մակարդակով  հրավիրել արտահերթ […]

Նյու Յորքում պայթյունի հետեւանքով զոհերի թիվն ավելանում է /ֆոտոշարք/

Նյու Յորքում նախօրեին երկու հինգհարկանի շենքեր են փլուզվել, ինչի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի: 74 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, տեղեկացնում է РИАНовости–ն: Ավելի վաղ հաղորդվումէր 2 զոհի եւ 69 վիրավորի մասին: Եւս 9 հոգի անհետ կորած է համարվում:

Օբաման Յացենյուկին բազմակողմանի աջակցություն է խոստացել

Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, նախօրեին տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հանդիպումը, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Օբաման հանդիպման ընթացքում իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ երկրի դիմակայության հարցում, ինչպես նաև՝ հայտարարել է, որ Ռուսաստանի ներխուժումը Ղրիմ միջազգային իրավունքի խախտում է: Օբաման Յացենյուկին բազմակողմանի աջակցւոյթւոն է առաջարկել: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ […]

Մառլեն Դիտրիխին ուղղված Հեմինգուեյի նամակը կվաճառվի 50 հազար դոլարով

Հանրահայտ գրող Էռնեստ Հեմինգուեյի` դերասանուհի Մառլեն Դիտրիխին ուղղված նամակը կվաճառվի մարտի 17-ին կայանալիք առցանց աճուրդում` 50 հազար դոլարով: Նամակը գրվել է գրողի ինքնասպանությունից 6 տարի առաջ` “Ծերունին եւ ծովը” գրքի հիման վրա նկարահանված կինոնկարի էկրան բարձրանալու ժամանակ: Հարկ է նշել, որ Դիտրիխն ու Հեմինգուեյը մտերիմ ընկերներ են եղել:

Մերձմոսկվայում հայերի մասնակցությամբ գողությունների շարք է բացահայտվել /վիդեո/

Մերձմոսկվայում բացահայտվել է խոշոր չափի գողությունների շարք, որի շրջանակներում ՀՀ մի քանի քաղաքացիների են ձերբակալել, փոխանցում է Ռուսաստանի «Առաջին ալիքը»: Հանցախմբի անդամների բնակարաններում հայնաբերվել է կիլոգրամներով ոսկի: Եթե նրանց մեղքն ապացուցվի, ապա նրանցից յուրաքանչյուրին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:  Ձերբակալվածների անուններն առայժմ չեն նշվում: Տեսանյութը` այստեղ:

Սկանդալ. անհետացած ինքնաթիռի օդաչուն խցիկում աղջիկների հետ է եղել /ֆոտո/

Malaysia Airlines-ի անհետացած ինքնաթիռի գործով նոր բացահայտումներ կան: Պարզվել է, ինքնթիռի օդաչուն նախկինում խցիկում թռչելիս է եղել աղջիկների հետ եւ այնտեղ խրախճանքներ են սարքել անմիջապես թռիչքի ժամանակ, գրում է РИА Новости-ն: Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ երեւում է, թե ինչպես է օդաչուն զվարճանում աղջիկների հետ: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Հիշեցնենք, որ օրեր առաջ […]

Ղրիմը կարող է երկրորդ Լեռնային Ղարաբաղ կամ Աբխազիա դառնալ. Բ. Նեմցով

Ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովը “Свобода слова” հաղորդման ժամանակ, խոսելով Ղրիմից, ասել է, որ Ռուսաստանի քայլերի արդյունքում Ղրիմը կարող է դառնալ երկրորդ Աբխազիա կամ Լեռնային Ղարաբաղ, կամ էլ “չճանաչված հանրապետություն՝ կիսահանցավոր ղեկավարությամբ”, գրում է ուկրաինական unian-ը: Իսկ այս պարագայում, նրա կարծիքով` մարդիկ չեն ցանկանա այլևս այնտեղ գնալ, իսկ Ղրիմն առանց զբոսաշրջության չի կարող գոյատևել: “Եթե Պուտինն […]

Ղրիմի իշխանությունները փակել են օդային տարածքը

Ղրիմի իշխանությունները մարտի 16-ին կայանալիք հանրաքվեից առաջ փակել են օդային տարածքը: Սիմֆերոպոլի օդանավակայանն ընդունում է միայն ռուսական չվերթներ, տեղեկացնում է INTERFAX.RU-ն:  Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանը սահմանափակել է Կիևից և Ստամբուլից ինքնաթիռների ընդունումը:  Ղրիմի խորհրդարանում զլմ-ների աղբյուրը պարզաբանել է, որ Ղրիմի կարգավիճակի որոշման մասին հանրաքվեից առաջ իշխանությունները վախենում են տարածաշրջանում սադրիչների հայտնվելուց: Հանրաքվեի անցկացումից հետո Սիմֆերոպոլի օդանավակայանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի