16 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Օբաման Յացենյուկին բազմակողմանի աջակցություն է խոստացել

Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, նախօրեին տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հանդիպումը, տեղեկացնում է INTERFAX.RU-ն:
Օբաման հանդիպման ընթացքում իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ երկրի դիմակայության հարցում, ինչպես նաև՝ հայտարարել է, որ Ռուսաստանի ներխուժումը Ղրիմ միջազգային իրավունքի խախտում է:

Օբաման Յացենյուկին բազմակողմանի աջակցւոյթւոն է առաջարկել: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարարել է, որ բանակցությունները միտված են ցույց տալու, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Ուկրաինայի ժողովրդին և պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:  

Հանդիպման ընթացքում Օբաման ու Յացենյուկը քննարկել են նաեւ մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունները:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ