06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Ռուսաստանն իրավունք չունի ճանաչել Ղրիմի հանրաքվեի արդյունքները. դեսպան

Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, խոսելով Ղրիմում տեղի ունեցող իրավիճակից, ասել է, որ մարտի 16-ին անցկացվելիք Ղրիմի հանրաքվեն լեգիտիմ չէ, այն հակասահմանադրական է:

Նա ասել է, որ Ռուսաստանն իրավունք չունի ճանաչել այդ հանրաքվեի արդյունքները:

Դեսպանն անդրադարձել է նաեւ Ուկրաինայի՝ ԱՊՀ-ից դուրս գալու խնդրին: Կուխտան նշել է, որ Ուկրիանայում հաստատված ծայրահեղ ծանր վիճակից եւ Ղրիմի հետ կապված խնդրից հետո առաջարկ է եղել, որպեսզի Կիեւում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը անցկացվի, սակայն ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները հրաժարվել են:

“Եթե Ուկրաինայի համար նման դժվար ժամանակներում չեն կարողանում ժամանակ գտնել ու Կիեւ գալ, ապա այդ կառույցից դուրս գալու որոշումը տրամաբանական է”,- ասել է բանախոսը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ