13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Ղրիմը մտավ Ռուսաստանի կազմ. Պուտինը ստորագրեց /վիդեո/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ հայտարարել է, որ դիմում է Դաշնային խորհրդին`  սահմանադրական օրենք առաջադրելու, որով Ղրիմն ու Սեւաստոպոլը կընդգրկվեն Ռուսաստանի կազմում: Պուտինը հայտարարել է, որ ղրիմցիների եւ ռուսների ճնշող մեծամասնությունը ցանկանում է, որպեսզի Ղրիմն ու Ռուսաստանը միանան: Այնուհետեւ Պուտինը, Ղրիմի իշխանություններն ու Սեւաստոպոլի քաղաքապետը համաձայնագիր են ստորագրել, որով Ղրիմը եւ Սեւաստոպոլը մտնում են […]

Մեզ փորձում են անկյուն քշել, քանի մենք իրերն իրենց անուններով ենք կոչում. Պուտինը` միջազգային պատժամիջոցների վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված ելույթի սկզբում  նշել է, որ Ղրիմի հանրաքվեն կենսական նշանակության հարց է ՝ պատմական նշանակություն ունեցող։ “Մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե տեղի ունեցավ։ Ավելի քան 96%-ը կողմ արտահայտվեց Ռուսաստանին միանալուն։ Թվերն ավելի քան համոզիչ են։ Հասկանալու համար, թե ինչո՞ւ նման ընտրություն կայացվեց, պարզապես պետք է իմանալ պատմությունը”,-ասել է նա։ ՌԴ […]

Ռուսաստանին հանեցին “Մեծ ութնյակից”

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի կառավարությունները որոշում են կայացրել դադարեցնել Ռուսաստանի հետ համագործակցությունը “Մեծ ութնյակի” շրջանակներում: Այս մասին Europe 1-ի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: Նա ասել է, որ այսօր բոլոր այս գերտերությունները կհավաքվեն` բացառությամբ Ռուսաստանի:

Ինքնաթիռը կարող էր անհետանալ երկրորդ օդաչուի ինքնասպանության պատճառով. մասնագետներ

Մալազիական Boeing-777 ինքնաթիռի անհետացման պատճառի նոր վարկածներ են ի հայտ եկել: Ինչպես պարզվել է, ինքնաթիռի երկրորդ օդաչուն է վերջինը կապի մեջ դուրս եկել, ինչից հետո 239 հոգով ինքնաթիռն անհետացել է: Այժմ քննիչները վարկած ունեն, որ երկրորդ օդաչուն ինքնասպան է եղել` իր հետ տանելով 239 հոգու կյանք: Ավիաընկերության տնօրենն իր ասուլիսում ասել է, որ առայժմ չեն […]

Ուկրաինան հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին

Ուկրաինայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Ուկրաինան խորհրդակցության համար հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպան Վլադիմիր Ելչենկոյին: Դեսպանին հետ կանչելու որոշումը պարզաբանվել է Ղրիմի իրավիճակով ու  դրա մի շարք միջազգային կողմերը քննարկելու անհրաժեշտությամբ:

ՆԱՏՕ-ն դադարեցնում է համագործակցությունը Ռուսաստանի հետ

ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել Ռուսաստանի հետ հարաբերությունները դադարեցնել` Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը։ “Մենք որոշել ենք դադարեցնել պրակտիկ համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Իսկ երբ ալյանսի անդամ-երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպեն ապրիլի 1-ին և 2-ին, նրանք կվերանայեն մեր բոլոր կապերը Ռուսաստանի հետ”,- ասել է Ռասմուսենը։

11-ամյա երեխան մեղադրվում է հոր սպանության համար

Կամչատկայում տղամարդու սպանության համար քրեական գործ է հարուցվել, որում մեղադրվում է նրա 11-ամյա որդին: 34-ամյա տղամարդը հոսպիտալացվել է դանակից ստացած վնասվածքներով, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Նախաքննությունը պարզել է, որ նույն օրը տղամարդը տանը վիճել է իր 11-ամյա որդու հետ, որն էլ վերցնելով խոհանոցային դանակը` հարվածներ է հասցրել հորն ու սպանել նրան:

Ղրիմի խորհրդարանն անկախության մասին որոշում է ընդունել

Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավորները ինքնավարության անկախության մասին որոշում են ընդունել, գրում РИАНовости-n։ «2014 թ.–ի մարտի 17–ին Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ լիագումար նիստի ժամանակ «Ղրիմի անկախության մասին» որոշում է ընդունվել, որին «կողմ» է քվեարկել 85 պատգամավոր», – նշվում է Գերագույն խորհրդի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Խորհրդարանը դիմել է նաև Ռուսաստանի Դաշնության կազմում Ղրիմի ներառման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի