04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ղրիմի խորհրդարանն անկախության մասին որոշում է ընդունել

Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավորները ինքնավարության անկախության մասին որոշում են ընդունել, գրում РИАНовости-n։

«2014 թ.–ի մարտի 17–ին Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ լիագումար նիստի ժամանակ «Ղրիմի անկախության մասին» որոշում է ընդունվել, որին «կողմ» է քվեարկել 85 պատգամավոր», – նշվում է Գերագույն խորհրդի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Խորհրդարանը դիմել է նաև Ռուսաստանի Դաշնության կազմում Ղրիմի ներառման մասին առաջարկով։

«Ղրիմի Հանրապետությունը` ի դեմս Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի, դիմում է ՌԴ–ին Դաշնության կազմում որպես ՌԴ–ի նոր սուբյեկտ հանրապետության կարգավիճակով Ղրիմի Հանրապետությունը ներառելու առաջարկով», – նշվում է հաղորդագրության մեջ։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ