18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մեզ փորձում են անկյուն քշել, քանի մենք իրերն իրենց անուններով ենք կոչում. Պուտինը` միջազգային պատժամիջոցների վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված ելույթի սկզբում  նշել է, որ Ղրիմի հանրաքվեն կենսական նշանակության հարց է ՝ պատմական նշանակություն ունեցող։

“Մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե տեղի ունեցավ։ Ավելի քան 96%-ը կողմ արտահայտվեց Ռուսաստանին միանալուն։ Թվերն ավելի քան համոզիչ են։ Հասկանալու համար, թե ինչո՞ւ նման ընտրություն կայացվեց, պարզապես պետք է իմանալ պատմությունը”,-ասել է նա։

ՌԴ նախագահը, անդրադառնալով Ուկրաինայի հետ իրենց հարաբերություններին, ասել է, որ իրենք հույս ունեին, թե Ուկրաինան իրենց լավ հարեւանն է, որ ռուսախոս մարդիկ այնտեղ հանգիստ կապրեն` օրենքի սահմաններում:

“Սակայն իրավիճակն այլ կերպ զարգացավ: Իշխանություններ ու նախագահներ փոխվեցին Ուկրաինայում, բայց իրավիճակը չփոխվեց: Նրանք թալանում էին Ուկրաինան ու անգամ մի փոքր չէին մտածում ժողովրդի մասին”,- նշել է Պուտինը:

Նախագահը նշել է, ո եթե Ղրիմի ուժային կառույցները ժամանակին իրենց վրա չվերցնեին ինքնապաշտպանության հարցը, այնտեղ եւս զոհեր կլինեին:

“Մեր արեւմտյան գործընկերները, ԱՄՆ-ի գլխավորությամբ, միջազգային քաղաքականությունում նախընտրում են առաջնորդվել ուժեղի իրավունքով: Նրանք կարծում են, որ միայն իրենք ճիշտ կլինեն: Մեզ սպառնում են պատժամիջոցներով, բայց մենք առանց այն էլ ապրում ենք որոշ սահմանափակումներով: Մեզ փորձում են անկյուն քշել այն բանի համար, որ չենք կեղծում եւ իրերն իրենց անուններով ենք կոչում: Բայց ամեն ինչին սահման կա”,- ասել է Պուտինը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ