06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Սողանքների հետեւանքով 176 մարդ է անհետ կորել /ֆոտո/

ԱՄՆ-ում սողանքների հետեւանքով 14 հոգի է մահացել, ավելի քան 176 հոգի անհետ կորած է համարվում: Վաշինգտոնի նախանգում արտակարգ դրություն է հայտարարվել: Տեղի իշխանությունները ակտիվ կերպով իրականացնում են անհետ կորածների փնտրման աշխատանքներ: Սողանքների հետեւանքով 30 տուն է քանդվել:

Ղրիմի սեքսուալ դատախազը պատասխանել է իր երկրպագուներին /վիդեո/

Ղրիմի նորանշանակ դատախազ Նատալյա Պոկլոնսկայան վերջերս իր հարցազրույցներից մեկում խոսել է իր տեսքով ճապոնական մուլտկերպար ստեղծելու մասին` ասելով, որ ինքն ընդհանրապես տեղյակ չի եղել դրանից: Նա նշել է, որ ամեն դեպքում ինքը ցանկանում է, որպեսզի իրեն իր գործով գնահատեն, գրում է ՛՛Комсомольская правда՛՛-ն: 33-ամյա դատախազը իր երկրպագուներին պատասխանելով` ասել է, որ ինքը որեւէ սոցցանցում չկա: […]

“Մեծ ութնյակից” Ռուսաստանին չկարողացան հանել, իրենք են դուրս գալիս

Հաագայում նախօրեին ուշ երեկոյան հանդիպել են “Մեծ ութնյակի” երկրների ներկայացուցիչները` քննարկելու Ռուսաստանին կառույցից հանելու հարցը, տեղեկացնում է НТВ-ն: Սակայն քանի որ երկրին այդ կառույցից հանելու գործընթաց պարզապես գոյություն չունի, մնացած երկրները որոշել են իրենք սառեցնել իրենց անդամակցությունն այդ կառույցին, որպեսզի այդ ձեւաչափը սառեցվի: Այսպիսով, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան ստիպված են […]

Սպանվել է Սաշա Բելին /ֆոտո, վիդեո/

Ուկրաինայի Ռովնո քաղաքում սպանվել է ազգայնական «Պրավի սեկտոր» կուսակցության ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոն, ով ավելի հայտնի է որպես Սաշա Բելի, գրում է  INTERFAX.RU-ն: Սպանությունը տեղի է ունեցել գիշերը, «Три карася» սրճարանի մոտակայքում։ Բելիի մարմինը հայտնաբերվել է սրճարանից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Նշվում է նաեւ, որ անհայտ անձիք առևանգել են սրճարանում գտնվող ևս 6 մարդու: […]

Անհետացած ինքնաթիռի ճակատագիրը հայտնի-անհայտ է մնում /ֆոտո/

Malaysia Airlines ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ անհետացած Boeing օդանավն ընկել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում, տեղեկացնում է NBC News-ը:  Malaysia Airlines ավիաընկերությունը հաղորդագրություն է ուղարկել անհետացած ինքնաթիռում եղած 239 մարդկանց հարազատներին, որում ասվում է. “Մենք ստիպված ենք ենթադրել, որ MH370 չվերթի ինքնաթիռն անկասկած վթարվել է: Ցավոք, ինքնաթիռում եղած մարդկանցից որևէ մեկը ողջ մնալ չէր […]

Մեքենան անցել է սառույցի տակ. կա զոհ

Կամչատկայում նախօրեին Բոլշակա գետի շրջակայքում մեքենա է անցել սառույցի տակ: Մեքենայում եղել են 1957 թվականին ծնված վարորդն ու նրա կինը: 5 սանտիմետրանոց սառույցի շերտը չի կարողացել պահել մեքենայի ծանրությունը, կոտրվել է, եւ մեքենան անցել է սառույցի տակ: Կնոջը հաջողվել է դուրս գալ մեքենայից ու փրկվել, սակայն նրա ամուսինը մահացել է:

Սոչիի հանգստավայրում ձնակույտի տակ երկու հոգի է մահացել /վիդեո/

Նախօրեին Սոչիի “Ռոզա խուտոր” հանգստավայրում ողբերգություն է տեղի ունեցել: Ձնակույտը ծածկել է զբոսաշրջիկների 6 հոգանոց խմբին, որոնցից երկուսը մահացել են, տեղեկացնում է Труд-ը: Ձնակույտի բարձրությունը 100 մետր է կազմել: Ինչպես պազրվել է, մահացածները 46 եւ 16 տարեկան կանայք են: Խմբի անդամներից մեկն էլ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

12 հազար հոգի ցանկանում է, որպեսզի Ալյասկան Ռուսաստանին միանա

ԱՄՆ-ի Սպիտակ տան պաշտոնական կայքում ստորագրահավաք է սկսվել, որով մարդիկ ցանկանում են, որպեսզի Ալյասկան Ռուսաստանին միանա: Այս պահանջի ներքո արդեն 12 հազար մարդ է ստորագրել: Որպեսզի ԱՄՆ-ը պաշտոնապես սկսի ուսումնասիրել այս պահանջը, անհրաժեշտ է, որպեսզի մինչ ապրիլի 20-ը դրա ներքո 88 հազար հոգի ստորագրի:

Հայկական շաուրմայից Ռուսաստանում 32 հոգի է թունավորվել

Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում 32 հոգի է թունավորվել` տեղի շաուրմայանոցի շաուրմաներից ուտելուց հետո, գրում է Life News-ը: Պարզվել է, քաղաքի կենտրոնում գտնվող շաուրմայանոցը պատկանում է հայազգի Դ. Ա. Մկրտչյանին, ով Կալինինգրադում նաեւ հացի փուռ ունի: Նրա շաուրմայանոցում սնված 32 հոգին էլ հայտնվել են հիվանդանոցում։ Այժմ շաուրմայանոցը փակ է, դեպքի առթիվ փորձաքննություն է ընթանում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի