08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Միջազգային հանրությունը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները

Տարբեր պետություններ ու միջազգային կառույցներ իրար հետեւից հայտարարություններ են տարածում` նշելով, որ հրաժարվում են ընդունել Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Ղրիմում կայացած հանրաքվեին առաջինը արձագանքել է ԱՄՆ-ը: Սպիտակ տունը հրաժարվել է ընդունել Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Ավելին, ԱՄՆ-ը կրկին պատժամիջոցներով է սպառնացել Ռուսաստանին` Ղրիմ զորք մտցնելու դեպքում:

ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան ևս չեն ճանաչել Ղրիմի հանրաքվեն, տեղեկացնում է Ведомости-ն:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի և Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույի համատեղ հայտարարությունում ասվել է, որ իրենք չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները, քանի որ Ղրիմում կայացած հանրաքվեն անօրինական է:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նույնպես հայտարարել է, որ Բրիտանիան չի ընդունում հանրաքվեի դրա արդյունքները:

Վրաստանի ԱԳՆ-ն եւ հայտարարություն է տարածել, որում ասվում է որ Վրաստանը չի ճանաչում Ղրիմի անցկացված հանրաքվեն։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ