02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես կենդանի եմ, բայց չեմ կարող ասել, թե ինձ լավ եմ զգում. Յանուկովիչ

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Դոնի Ռոստովում իր ասուլիսը սկսել է` նշելով, որ վերջին շրջանում իր անվան շուրջ տարբեր լուրեր են պտտվում, սակայն ինքը կենդանի է:

“Ես կենդանի եմ, սակայն չեմ կարող ասել, թե ինձ լավ եմ զգում, քանի որ ինձ ցավ է պատճառում Ուկրաինայի ժողովրդի վիճակը”,- ասել է նա:

Յանուկովիչը եւս մեկ անգամ նշել է, որ ինքը երկրի միակ օրինական նախագահն է եւ շեշտել է, որ ինքը չի փախել եւ որ իր դեմ “ահաբեկչություններ են փորձել իրականացնել”: Յանուկովիչը նշել է, որ ինքը շուտով կվերադառնա Կիեւ:

“Մայիսի 25-ին նշանակված ընտրություններն օրինական չեն: ԱՄՆ-ը հայտարարել է, թե դրամական օգնություն կտրամադրի հանցագործներին, ովքեր իրենց Ուկրաինայի իշխանություն են հռչակում: Այդպես չի կարելի”:

Յանուկովիչը հայտարարել է նաեւ, որ վաղ թե ուշ “հանցագործները” պատասխան են տալու իրենց արարքների համար:

Ավարտելով խոսքը` Յանուկովիչը հեռացել է` հնարավորություն չտալով լրագրողներին հարցեր ուղղել իրեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ